Jump to content

Կապիտոլիական գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Կապիտոլիական գայլ

Կապիոլիական գայլ (լատին․՝ Lupa Capitolina), բրոնզե քանդակ, որտեղ պատկերված է իտալական գայլ, որը կերակրում է Հռոմ քաղաքի հիմնադիրներ հանդիսացող երկու եղբայրներին՝ Հռոմուլոսին և Հռեմոսին։ Բրոնզե քանդակը պահվում է թանգարանում։ Այս արձանը երկար ժամանակ համարվել է էտրուսկների քաղաքակրթության նմուշ, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ արձանը թվագրված է դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։

Նորագույն ժամանակաշրջանում՝ 21-րդ դարում, արձանը կարգի բերվեց և ենթարկվեց մանրակրկիտ հետազոտությունների։ Այդ հետազոտությունները ցույց տվեցին, որ քանդակը Իտալիայում հայտնաբերվել է Ռենեսանսի դարաշրջանում։ (11-ից 13-րդ դար

Այս արձանը համարվում է Հռոմ քաղաքի խորհրդանիշներից ամենանշանավորը։ Այն հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից և քանդակում առկա գայլը եղել է մի շարք մետաղադրամների վրա։ Ենթադրվում է, որ գայլը եղել է պաշտամունքի առարկա Հռոմեական կայսրությունում։

Պատմություն

Քանդակի մասին առաջին հիշատակումը եղել է այն, որ այն գտնվել է Պլինոս քաղաքից։ Նախկինում քանդակը եղել է Հռոմի ֆորումի սուրբ թզենու մոտ։ Մարկոս Ցիցերոնը գրում է, որ քանդակը եղել է Կապիտոլիումի բլրի վրա և մի անգամ կայծակը հարվածել է նրան։ Ըստ ավանդության, քանդակում գտնվող մայր գայլը գտնելով նորածին երկու որդիների, խնամել է նրանց և կերակրել իր կաթով։ Երեխաները մեծանալով ունեցել են աներևակայելի ուժ և հիմնադրել պատմական Հռոմ քաղաքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև նրանց անունները՝ Հռոմուլոս և Հռեմոս։ Եղբայրներից Հռոմուլոսը հաղթելով իր եղբորը Հռեմոսին դառնում է Հռոմի միակ տերը և այն իր անունով կոչում «Հռոմ»։

1960-ական թվականներին քանդակի պատկերը օգտագործվել է, որպես Հռոմում անց կացվող Օլիմպիական խաղերի խորհրդանիշ։ Քանդակը այժմ պահվում է Հռոմի հնագիտության թանգարանում։ Քանդակի կրկնօրինակ նմուշները պահվում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսպանիայում, Բրազիլիայում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Տաջիկստանում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և այլ երկրներում։

Պատկերասրահ

Գրականություն

  • Lombardi, G. (2002). A petrographic study of the casting core of the Lupa Capitolina. Vol. 44. էջեր 601ff. {{cite book}}: |journal= ignored (օգնություն) (X-ray diffractometry, thermal analyses, chemistry and thin sections identify the casting site in the lower Tiber valley.)
  • Carcopino, J. (1925). La louve du capitole (ֆրանսերեն). Paris: Les Belles Lettres. OL 16519753M. (This paper initiated modern research into the sculpture's history.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտոլիական գայլ» հոդվածին։