IBM
Այ-Բի-Էմ (անգլ.՝ IBM (International Business Machines), թարգմանաբար «Միջազգային Գործարար Մեքենաներ»), միջազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Արմոնկ քաղաքում։ Այ-Բի-Էմը արտադրում և շուկայում իրացնում է համակարգչային սարքավորումներ և ծրագրային ապահովում, տրամադրում է հոսթինգի ու խորհրդատվական ծառայություններ բազմաթիվ ոլորտներում՝ մեծ համակարգիչներից (մեյնֆրեյմերից) մինչև նանոտեխնոլոգիաներ[26]։
1911 թ.-ին երեք ընկերություններ՝ Tabulating Machine Company-ն, International Time Recording Company-ն և Computing Scale Company-ն միավորվել են և կոչվել CTR (անգլ.՝ Computing Tabulating Recording)[27][28][29]։ Այն ստացել է «IBM» անվանումը 1924 թ.-ին, օգտագործելով «CTR»-ի Կանադայի և Հարավային Աֆրիկայի մասնաճյուղերի համար նախատեսված անվանումը։ Արժեթղթերի վերլուծաբանները Այ-Բի-Էմին կոչեցին «Կապույտ Հսկա» (անգլ.` «Big Blue»)` ընկերության արտադրանքում, պատկերանիշում և փաթեթավորման մեջ հաճախ օգտագործվող կապույտ գույնի պատճառով[30]։
2012 թ.–ին «Fortune» ամսագիրը Այ-Բի-Էմին նշեց որպես ԱՄՆ-ում երկրորդ ամենամեծ ընկերությունը` աշխատակիցների քանակով (435.000 ամբողջ աշխարհում[31], մոտ 100.000 ԱՄՆ-ում[32]), չորրորդ ամենամեծը՝ ըստ շուկայի կապիտալիզացիայի[33], իններորդը՝ շահութաբերությամբ[34] և տասնիններորդը՝ ըստ եկամտի[35]։ Ամբողջ աշխարհում ընկերությունը եկամտաբերությամբ դասակարգվել է որպես երեսունմեկերորդը՝ ըստ Ֆորբս ամսագրի՝ 2011 թ.-ին[36][37]2011-2012 թթ.-ի այլ վարկանշային աղյուսակներում Այ-Բի-Էմը առաջինն է որպես առաջատարների համար ընկերություն (ըստ «Fortune»-ի) և կանաչ ընկերություն (ըստ «Newsweek»-ի), երկրորդ ամենալավ միջազգային բրենդն է (ըստ «Interbrand»-ի) և ամենահարգված ընկերությունը (ըստ «Barron's»-ի), ինչպես նաև հինգերորդ ամենաշատ հիացմունք առաջացնող ընկերությունը (ըստ «Fortune»-ի) ու տասնութերորդը՝ ըստ նորարարությունների (ըստ «Fast Company»-ի)[38]։
Այ–Բի–Էմը ունի 12 հետազոտական լաբորատորիա ամբողջ աշխարհում և 2014 թ.-ի դրությամբ այն շարունակում է մնալ ռեկորդակիր՝ հանդիսանալով 21 տարի անընդմեջ ամենաշատ արտոնագիր գրանցած ընկերությունը։ Ընկերության գոյության ընթացքում նրա աշխատակիցները արժանացել են հինգ Ազգային գիտական մրցանակի, հինգ Նոբելյան մրցանակի, հինգ Թյուրինգի մրցանակի և տասը Ազգային տեխնոլոգիական մեդալի[39][40]։ Այ-Բի-Էմի նշանավոր հայտնագործություններից են բանկոմատը, ճկուն և կոշտ սկավառակները, մագնիսային շերտով քարտերը, ռելացիոն տվյալների բազան, արտադրանքի ունիվերսալ կոդը (անգլ.` «UPC»), ֆինանսական փոխանակումը (անգլ.` swap), «SABRE» ավիատոմսերի ամրագրման համակարգը, դինամիկ օպերատիվ հիշողությունը (անգլ.` «DRAM») և Այ–Բի–Էմ Վաթսոն (անգլ.` IBM Watson) արհեստական բանականությամբ գերհամակարգիչը։
Ընկերությունը անցել է կազմակերպչական փոփոխությունների փուլերով` 2002 թ․–ին «ՓռայսվոթեռհաուսՔուփերս»[41] կազմակերպության խորհրդատվական բաժինը, 2009 թ․–ին՝ SPSS, 2012 թ․–ին՝ Կենեքսա (անգլ.՝ Kenexa) ընկերությունները գնելուց հետո, ինչպես նաև նաև 1991 թ․–ին Լեքսմարկ ընկերության առանձնացումից և «ThinkPad» ապրանքների ընտանիքը 2005 թ․–ին Լենովո ընկերությանը վաճառքից հետո[42]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1888-96՝ Հոլերիթի հաշվիչ մեքենան
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մարդահամար։ Այն ժամանակ՝ արդյունքների մշակման համար առաջին անգամ օգտագործվեց էլեկտրամեխանիկական հաշվիչ մեքենա, որը ստեղծել էր Հերման Հոլերիթը։ Այդ մեքենայի շնորհիվ մշակումը տևեց ընդամենը 1 տարի, նախորդ ութի փոխարեն[43]։ Հաջողությամբ քաջալերված՝ Հոլերիթը 1896 թվականին ստեղծեց TMC-ն (անգլ.` Tabulating Machine Company)։ 1896 թ.-ին ընկերությունը որոշ սարքեր թողարկեց` երկաթուղային ընկերության համար[44], սակայն հետո կենտրոնացավ 1900 թ.-ին ԱՄՆ-ում մարդահամարի վրա։
1900-11՝ Միավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին, Հոլերիթը, արդեն 51 տարեկան և վատառողջ, վաճառեց իր ընկերությունը Չառլի Ֆլինթին` 2,3 միլիոն ԱՄՆ դոլլարով, որից միայն 1,2 միլիոն-ը հասավ նրան։ 1911 թվականի հունիսի 16-ին ստեղծվեց CTR-ը (անգլ.` Computing Tabulating Recording), որն իր մեջ էր ներառում 3 ընկերություն՝ «Computing Scale Company of America», «Tabulating Machine Company» (Հոլերիթի ստեղծած ընկերությունը) և «International Time Recording Company»[45]։ Չնայած, որ ընկերությունները միավորվել էին, նրանք գործում էին առանձին, իրար հետ կապ չունենալով։ Միավորված ընկերության տեսականու մեջ էին մտնում տարատեսակ էլեկտրական սարքավորումներ՝ կշեռքներ, աշխատանքային ժամանակի վերահսկման մեքենաներ և այլն։ «CTR»-ը գլխավորում էր Չառլի Ֆլինթը։ Ընկերության գլխամասը գտնվում էր Նյու Յորքում։ Այն ուներ ավելի քան 1300 աշխատող ու գրասենյակներ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում՝ Էդինկոտում, Բինգհամթոնում, Դայթոնում, Օհայոում, Դետրոյտում, Միչիգանում, Վաշինգտոնում, և Կանադայում՝ Տոռոնտոյում ու Օնտարիոյում[46]։
1914-24՝ Այ-Բի-Էմի ծնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարատեսակ արտադրությունների կառավարման խնդիրներ ունենալու պատճառով 1914 թվականին գլխավոր տնօրենի պաշտոնին հրավիրվեց Թոմաս Վաթսոնը[45]։ Նրա գալստից հետո ընկերությունը սկսեց մասնագիտանալ հաշվիչ մեքենաների ոլորտում։ Վաթսոնի շնորհիվ Այ-Բի-Էմը կրկնապատկեց է իր եկամուտը, դարձնելով այն 2 միլիոն դոլար։ Նրա օգնությամբ ընկերությունը ընդլայնեց իր շուկան՝ մուտք գործելով Եվրոպա, Հարավային Ամերիկա, Ասիա և Ավստրալիա։ Վաթսոնը հասավ դրան, օգտագործելով որոշ նոր բիզնես-ռազմավարություններ[47], որոնցից են՝ մեծահոգի վաճառքի մոտիվացիան, սպասարկման վրա շեշտադրությունը, լավ հագնված ու մուգ համազգեստով վաճառողները և ամեն աշխատակցի մեջ հպարտության ու հավատարմության արմատավորումը։
Վաթսոնի աշխատանքի և իր ժամանակաշրջանում կատարվածի այլ արդյունքներից է 1914 թվականին առաջին հաշմանդամ աշխատողին աշխատանքի ընդունելը[48]։ Դրանից մեկ տարի անց ստեղծվում է նոր հռչակավոր կարգախոսը՝ «Մտածի՜ր» (անգլ.՝ THINK!)[49]։ 1916 թվականին ստեղծվում է ընկերության առաջին աշխատակիցներին ուսուցանող դպրոցը[50], իսկ 1920-ին՝ ընկերության աշխատակիցների համար նախատեսված օրաթերթը, որը կոչվում էր «Business Machines»[51]։
1924 թվականին՝ կանադական շուկա մուտք գործելու և տեսականու ընդլայնման հետ մեկտեղ «CTR»-ը փոխում է իր անվանումը՝ դառնալով «IBM»[38][52][53][54]։
1930-40՝ ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Ճգնաժամի տարիներին ընկերության բազմամիլիոն շահույթը թույլ տվեց նրան չսնանկանալ։ Չնայած ճգնաժամին, Վաթսոնը միևնույն է շարունակում է ֆինանսավորել տարատեսակ հետազոտություններ և բոլոր աշխատակիցներին աշխատավարձ տալ։ Նա նույնիսկ բարձրացրեց որոշ աշխատողների աշխատավարձը և նորերին վարձեց։ Այ-Բի-Էմը նաև առաջինը սկսեց վճարվող արձակուրդ տրամադրել՝ 1936 թվականին[55]։ Վաթսոնի կարգադրանքով ընկերությունը սկսեց ավելի շատ ապրանք արտադրել՝ սպառելով բոլոր առկա ռեսուրսները, չնայած որ չկար սպառման շուկա։ Այս ռազմավարության դեմ բողոքելու պատճառով, 1933 թվականին «Hobart Manufacturing»-ին վաճառվեց Այ-Բի-Էմի մի բաժին՝ «Dayton Scale Division»-ը[56][57]։ Չնայած դրան, Վաթսոնի ռազմավարությունը շուտով բերեց իր արդյունքները։ 1935 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը Հասարակության Պաշտպանության մրցույթ հայտարարեց[58], որին պատրաստ էր միայն Այ-Բի-Էմը. մնացած ընկերությունները պարզապես չունեին արտադրանք։ Նկատելով Այ-Բի-Էմի անթերի ծառայությունները՝ ԱՄՆ-ի կառավարությունը սկսեց մեծ պատվերներ կատարել նրանցից, ինչի շնորհիվ ընկերությունը ո՛չ միայն դուրս եկավ ճգնաժամից, այլև դարձավ շուկայի առաջատարը։
1939-45՝ Պատերազմի տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հաջողությամբ դուրս եկավ ճգնաժամից և պատրաստակամություն ուներ պատվերներ ընդունելու, սակայն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ ժամանակաշրջանում Այ-Բի-Էմը մասնագիտացավ նաև զինամթերքի շուկայում[59][60]։ Ընկերությունը արտադրում էր հրաձգային զենք՝ «М1 Carbine» ու «Browning Automatic Rifle»։
1945-մեր օրեր՝ Համակարգիչների դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թ.-ին սկսվեց Այ-Բի-Էմի համակարգչային դարաշրջանը՝ ստեղծվեց «Մարկ I» համակարգիչը, որի քաշն էր 4,5 տոննա[61]։ 1946 թ.-ին ներկայացվեց «IBM 603»-ը, որն աշխատում էր վակուումային խողովակների միջոցով[62]։ Այն ստեղծվել էր «Գերհաշվիչ» նախագծի շրջանակներում։ Նույն թվականին ներկայացվեց առաջին գրամեքենան, որը տպում էր չինարենով[63]։ Այն հնարավորություն էր տալիս տպել 40-45 բառ մեկ րոպեում։ Այդ ժամանակ ընկերությունը աշխատանքի է վերցնում առաջին սևամորթ վաճառողին, չնայած որ դեռ 18 տարի կար՝ մինչև ռասաների հավասարության մասին օրենքի ընդունումը[64]։ շ
1950 թ.-ին ստեղծվում է մեծ համակարգչային հակահրթիռային համակարգը՝ «SAGE» (հապ.՝ «Semi Automatic Ground Environment»), որը վերլուծում էր ռադառներից ստացած տվյալները և թիրախ էր դնում թշնամու ուղղությամբ[65]։ Այն օգտագործվեց մինչև 1980 թ.-ը։ Երկու տարի անց ստեղծվում է ընկերության մեկ այլ արտադրանք՝ «IBM 701»-ը՝ լամպերի միջոցով աշխատող առաջին մեծ համակարգիչը[66]։ Դրանից հետո Այ-Բի-Էմը հետազոտական լաբորատորիա է բացում Սան Խոսեում, Կալիֆորնիա, որը տարիներ անց դառնալու էր Սիլիցումային հովիտ[66]։ Իր առաջին հետազոտական լաբորատիրան՝ ԱՄՆ-ից դուրս՝ Ցյուրիխում, ընկերությունը բացում է 1956 թ.-ին[67]։ Նույն թվականին Թոմաս Վաթսոնը՝ 82 տարեկան հասակում, գլխավոր տնօրենի պաշտոնը հանձնում է իր որդուն՝ Թոմաս Վաթսոն կրտսերին[68]։ Նրա ղեկավարության ներքո սկսվում է տնային համակարգիչների դարաշրջանը, ընկերության շահույթը հասնում է 8 միլիարդ դոլլարի, իսկ աշխատակիցների քանակը՝ 270 հազարի։ Մեկ տարի անց Այ-Բի-Էմը ներկայացնում է նոր ծրագրավորման լեզու՝ «FORTRAN»-ը (հապ.՝ «Formula Translator»), որը այնուհետև տարածվում է աշխարհով մեկ և մինչ այժմ էլ ընկած է որոշ ծրագրավորման լեզուների հիմքում[69][70]։ 1959 թ.-ին Այ-Բի-Էմը ներկայացնում է IBM 1401 տպիչը[71]։ Այն մնում է անգերազանցելի՝ իր որակի մեջ, մինչև 1970-ականները, երբ ստեղծվում են լազերային տպիչները[72]։
1960-ականներին համակարգիչների ոլորտում մեծ զարգացում է տեղի ունենում։ 1964 թ.-ին ներկայացվեց «IBM System/360»-ը, որը առաջին նախագծված համակարգիչների ընտանիքն էր[73]։ Դրա բաղադրիչներն էին առաջին ունիվերսալ համակարգիչները, առաջին համակարգիչները՝ բայթ-հասցեական հիշողությամբ և այլն։ «System/360»-ի հետ համատեղվող «IBM System Z» համակարգիչները թողարկվում են մինչ այսօր, ինչը համատեղության բացարձակ ռեկորդ է։ Դրանից չորս տարի հետո Այ-Բի-Էմի համակարգիչների շնորհիվ ՆԱՍԱ–ն Լուսնի վրա իջեցնում է առաջին մարդուն[74][75]։
1970 թ.-ին ընկերությունը ներկայացնում է իր առաջին պատճենահանող սարքը։ Դրանից մեկ տարի հետո ստեղծվում է առաջին ձայն ճանաչող ծրագիրը։ Համակարգիչը կարողանում էր ճանաչել 5000 բառ։ Հիմա այդ ծրագիրը կարողանում է ճանաչել 64,000 բառ և ունի 260,000 բառանոց պահեստ[76][77]։ Նույն տարում ներկայացվում է առաջին դիսկետը (ֆլոպպի-սկավառակը), որն այնուհետև դարձավ տվյալների պահպանման ստանդարտ մինչև 2011 թ.-ը[78]։ 1976 թ.-ին ՆԱՍԱ-ն կրկին համագործակցում է Այ-Բի-Էմի հետ։ Տիեզերք է ուղարկվում առաջին տիեզերական մաքոքը Սփեյս Շաթլը` «IBM AP-101» բորտ համակարգչով։ Նույն թվականին ընկերությունը թողարկում է իր առաջին լազերային տպիչը և ներկայացնում տպիչի ու պատճենահանող մեքենայի առաջին միաձուլված տարբերակը՝ «IBM 6670-ը»։
1981 թ.-ին ստեղծվում է ընկերության առաջին անձնական համակարգիչը՝ «IBM PC»-ին[79][80]։ Այն ուներ 64 կիլոբայթ գործառնական հիշողություն և մեկ-երկու դիսկետ, ինչը բավականացնում էր «DOS» օպերացիոն համակարգի և մի քանի ծրագրերի աշխատանքի ապահովման համար։ Չնայած, որ անձնական համակարգիչները մեծ հաջողություն ունեցան, ի սկզբանե Այ-Բի-Էմի ղեկավարությունը այդ նախագծին ուշադրություն չէր դարձնում։ Նրա վրա աշխատում էր ընդամենը 4 հոգի։ Չնայած մտավոր սեփականության պահպանման իր խիստ սկզբունքներին, Այ-Բի-Էմը չարտոնագրեց ո՛չ «DOS»-ը՝ իր «Basic» թարգմանչով, ո՛չ էլ մեկ այլ գյուտ՝ «BIOS»-ը։ Այդ պատճառով՝ շուտով ստեղծվեցին «IBM PC»-ի նմանակները, որոնք գրավեցին նոր ստեղծված շուկայի մեծ մասը։
1984 թ.-ին ստեղծվեց «AS/400» մինի-համակարգիչների շարքը, որը նախատեսված էր բիզնես խնդիրների լուծման համար։ «AS/400»-ը համատեղելի էր ավելի վաղ արտադրված «S/36» և «S/38» համակարգիչների հետ[81]։ Օգտագործված էին «Micro-Channel (անգլ.` MCA)» տեխնոլոգիայով դողեր և «SCSL» ինտերֆեյսը, որոնք օգտագործվում են նաև ժամանակակից սերվեռներում։ Այս մինի-համակարգիչները մինչև հիմա շրջանառվում են և կարող են օգտվել ցանկացած տիպի ԾԱ-ից (հապ.՝ ծրագրային ապահովում)։ 1984 թ.-ին Այ-Բի-Էմը իր քաղաքականության մեջ է ավելացնում նաև սեռական խտրականության մասին կետ[82]։ Երկու տարի անց ընկերությունը զիջում է առաջին տեղը իր իսկ ստեղծած անձնական համակարգիչների շուկայում։ Չնայած դրան՝ 1987 թ.-ին ընկերության մի փոքր հետազոտական խումբ ստեղծում է հակավիրուսային պաշտպանության գործիքներ։
1990 թ.-ին փորձ արվեց վերադարձնել անձնական համակարգիչների շուկայում առաջնորդությունը։ Ստեղծվեց «PS/2» համակարգիչը՝ «OS/2» օպերացիոն համակարգով, որը ծրագրայնորեն չէր համատեղվում «PC»-ի ու «DOS»-ի հետ։ Համակարգչի մեջ օգտագործվել էին առաջատար տեխնոլոգիաներ. օրինակ՝ «Micro-Channel» դողերը։ Սակայն «PS/2» շարքը մեծ հանրաճանաչություն ձեռք չբերեց շուկայում և շուտով թողարկմանը վերջ դրվեց։ Չնայած դրան՝ «PS/2»-ի ստեղնաշարերի և մկնիկների միակցիչները՝ հիմնված «Mini-DIN» վարդակի վրա, օգտագործվեցին մինչև 2000-ական թթ.։ Առաջատարությունը վերականգնելու մեկ այլ փորձ արվեց արդեն անձնական համակարգիչների ծրագրային ապահովման ոլորտում։ Թողարկվեց «OS/2 Warp V3.0» ԾԱ-ն, որն աշխատում էր ստանդարտ «PC»-ների վրա և պետք է մրցակցեր Մայքրոսոֆթի Վինդոուզ 95–ի հետ։
1990-մեր օրեր՝ Խորհրդատվության դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականներին Այ-Բի-Էմը սկսեց փոխել իր բիզնեսի ուղղությունը դեպի ծառայությունների տրամադրում, իսկ ավելի կոնկրետ՝ խորհրդատվություն։ Այդպես՝ 2000 թ.-ի Սիդնեյի Օլիմպիական խաղերից հետո Այ-Բի-Էմը վերջ դրեց իր 40-ամյա համագործակցությանը Օլիմպիական կոմիտեի հետ[83]։ 2002 թ.-ին կապույտ հսկան ձեռք բերեց «PricewaterhouseCoopers»-ի խորհրդատվական բաժինը՝ 3,5 միլիարդ դոլլարով[84]։ Ներկայումս այն մտնում է «IBM Global Services» բաժանմունքի մեջ և Այ-Բի-Էմին բերում իր շահույթի 50 տոկոսից ավելին[85]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է Այ-Բի-Էմի եկամտի ու աշխատակիցների քանակի փոփոխությունները՝ ըստ տարիների։
Այ-Բի-Էմի եկամտի ու աշխատակիցների քանակի փոփոխությունները | ||||||
---|---|---|---|---|---|---|
Տարի | Եկամուտ (միլիոն դոլար) | Աշխատակիցների քանակ | ||||
1919 | 4 | 1,672 | ||||
1920 | 14 | 2,731 | ||||
1925 | 13 | 3,698 | ||||
1930 | 19 | 6,346 | ||||
1935 | 21 | 8,654 | ||||
1940 | 45 | 12,656 | ||||
1945 | 138 | 18,257 | ||||
1950 | 266 | 30,261 | ||||
1955 | 696 | 56,297 | ||||
1960 | 1810 | 104,241 | ||||
1965 | 3,750 | 172,445 | ||||
1970 | 7,500 | 269,291 | ||||
1975 | 14,430 | 288,647 | ||||
1980 | 26,210 | 341,279 | ||||
1985 | 50,050 | 405,535 | ||||
1990 | 69,010 | 373,816 | ||||
1995 | 71,940 | 225,347 | ||||
2000 | 85,090 | 316,303 | ||||
2005 | 91,400 | 329,373 | ||||
2013 | 107,000 | 434,246 |
Ձեռքբերումներն ու վաճառքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղեկավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործադիր տնօրենների ցուցակ՝ ըստ տարիների
Տնօրենի անուն | Ղեկավարման տարիներ |
---|---|
Թոմաս Վաթսոն | 1914–1956 |
Թոմաս Վաթոն կրտսեր | 1956–1971 |
Թոմաս Վինսենտ Լերսոն | 1971–1973 |
Ֆրենկ Տ. Քերի | 1973–1981 |
Ջոն Օպել | 1981–1985 |
Ջոն Ֆ. Ակերս | 1985–1993 |
Լուիս Վ. Գերսթներ կրտսեր | 1993–2002 |
Սամուել Պալմիսանո | 2002–2011 |
Վիրջինիա Ռոմետի | 2012-մեր օրեր |
Այ-Բի-Էմի ներկա ղեկավարությունը տնօրենների խորհուրդն է, որը կազմված է 13 անդամից և պատասխանատու է ընկերության ընդհանուր կառավարման համար։
Այդ 13 անդամները հետևալն են՝
Տնօրենի անուն | Միանալու տարին | Այլ ընկերություն |
---|---|---|
Քենեթ Չենալթ | 1998 | American Express |
Սամուել Պալմիսանո | 2000 | Այ-Բի-Էմի գործադիր տնօրեն |
Սիդնի Թաուրել | 2001 | Eli Lilly |
Լորենզո Զամբռանո | 2003 | Cemex |
Ջոան Սփերո | 2004 | Դորիս Դուքի բարեգործական հիմնադրամ |
Մայքլ Էսքյու | 2005 | UPS |
Շիրլի Ան Ջեքսոն | 2005 | Ռենսելարի տեխնիկական համալսարան |
Ջեյմս Օուենս | 2006 | Caterpillar |
Վիլյամ Բրոդի | 2007 | Սալքի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան |
Ալան Բելդա | 2008 | Alcoa |
Ջեյմս ՄաքՆերնի | 2009 | Բոինգ |
Անդրյու Լիվերիս | 2010 | Dow Chemical |
Այ-Բի-Էմի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այ-Բի-Էմը այժմ կազմված է 3 մասնաճյուղից՝
- IBM Global Services (հապ.՝ IGS), խորհրդատվական բաժին։ Ընկերությանը ունեցել է 62 միլիարդ դոլար շահույթ միայն 2011 թվականի տվյալներով։
- Systems and Technology Group (հապ.՝ STG), սարքավորումների արտադրության բաժին։ Ընկերությանը բերել է 23,857 միլիարդ դոլլար շահույթ 2005 թվականի տվյալներով։
- Software Group (հապ.՝ SWG), ԾԱ-ի արտադրման բաժին։ Բերել է ընկերությանը 15,753 միլիարդ դոլլար շահույթ 2005 թ. տվյալներով։
Այ-Բի-Էմ Գլոբալ Սերվիս (ԱԳՍ)
[խմբագրել | խմբագրել կոդը]«IBM Global Services»-ը ՏՏ-խորհրդատվության ամենամեծ մատակարարն է։ Այնտեղ աշխատում է 190,000 աշխատող՝ ավելի քան 160 երկրից։ «IGS»-ը հիմնվել է 1991 թվականին։ Մասնաճյուղի նպատակն է օգնել այլ ընկերություններին կարգավորել իրենց ՏՏ գոռծառնությունները և ռեսուրսները։ «IGS»-ը ունի երկու հիմնական բաժին՝ «IBM Global Business Services» և «IBM Global Technology Services»։
Այ-Բի-Էմ Գլոբալ Բիզնես Սերվիս (ԳԲՍ)
[խմբագրել | խմբագրել կոդը]«GBS»-ը միջինում բերում է Այ-Բի-Էմին իր եկամտի 19%-ը. 2011 թվականին՝ 20 միլիարդ դոլար, իսկ ստեղծվելուց հետո ընդհանուր 107 միլիարդ դոլար[86]։ GBS-ը իր հերթին ունի 7 բաժանմունք՝
- Ռազմավարություն և Վերափոխում
- Բիզնես վերլուծություն և Օպտիմիզացում
- Հայտերի Նորարարացման Ծառայություններ
- Հայտերի Կառավարման Ծառայություններ
- MID շուկա
- SAP հայտեր
- Մայքրոսոֆթի հայտեր
Այ-Բի-Էմ Գլոբալ Տեխնոլոգիական Սերվիս (ԳՏՍ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բաժինը հիմնականում տրամադրում է ենթակառուցվացքային ծառայություններ։ Այն ներառում է աութսորսինգի, գործարար աջակցման և ճկունության, ինտեգրված տեխնոլոգիաների ծառայություններ և սպասարկում։ «GTS»-ը Այ-Բի-Էմին բերում է իր եկամտի շուրջ 39%-ը՝ ամենաբարձրը Այ-Բի-Էմի մնացած 4 մասնաճյուղերի հետ համեմատ։ Ըստ վիճակագրության, այն բերել է 42 միլիարդ դոլար եկամուտ 2011 թվականին և ընդհանուր 107 մլրդ.՝ ստեղծվելուց հետո։ 2012 թվականին, ըստ «Vault»-ի, «GTS»-ը գրավում էր առաջին տեղը՝ կիբեր անվտանգության և գոռծառնությունների տեխնիկական խորհրդատվության ոլորտում և երկրորդ տեղը՝ աութսորսինգի համար։
Համակարգերի տեխնոլգիական խումբ (ՀՏԽ)
[խմբագրել | խմբագրել կոդը]«STG»-ն ներկայացնում է Այ-Բի-Էմի փոքրամասնությունը։ Չնայած դրան, ընկերությունը դեռ միջազգային առաջատար է սեռվերների և մեյնֆրեմների համակարգման մեջ, առաջարկելով Լինուքսի վրա հիմնված արտադրանք[87]։ «STG»-ի միկրոէլեկտրոնիկայով զբաղված աշխատակիցները ստեղծում են միկրոպրոցեսորներ և հիշողության սարքավորումներ։ Մասնաճյուղի արտադրանքը հիմնականում ուղղված է վերջնական սպառողներին, սակայն արտադրանքի կեսը գնում են գործընկերները։
Ծրագրային խումբ (ԾԽ)
[խմբագրել | խմբագրել կոդը]«SWG»-ն Այ-Բի-Էմի գլխավոր բաժիններից է։ 2010 թվականից սկսած այն բաժանված է 2 խմբի՝ «Midleware» և «Solutions»։
Midleware բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Midleware» բաժնի աշխատակիցները իրենց հերթին էլ բաժանված են խմբերի՝
- «Information Management Software»՝ տվյալների բազայի սեռվերներ և գործիքներ, տեքստի վերլուծում, բովանդակության կառավարում
- «Rational Software»՝ ծրագրային ապահովման մշակում և կիրառման կառավարում
- «Tivoli Software»՝ համակարգերի կառավարում։ Ձեռք է բերվել 1995 թ.-ին։
- «WebSphere»՝ «EJP» զարգացման միջավայր, կառավարման ինտերֆեյսի և համացանցային առևտրի նախնական փաթեթով հայտեր
Solutions բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Solutions» բաժնի աշխատակիցնրը կրկին բաժանված են խմբերի՝
- «Lotus Software»՝ համագործակցության և բիզնեսի ծրագրային ապահովում։ Ձեռք է բերվել 1995 թ.
- «Business Analytics»՝ «Cognos» և «SPSS»
- «Industry Solutions»՝ բովանդակության և ձեռնարկությունների մարքեթինգի կառավարում։
Արտադրանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրային ապահովման շրջանակներում Այ-Բի-Էմը ներկայումս արտադրում է «z/OS», «z/VM», «z/VSE», «IBM i» (նախկինում՝ «OS/400»), «AIX» (նույն «UNIX»), «PC DOS», «OS/2» օպերացիոն համակարգեր, ինչպես նաև ակտիվ աջակցում է Լինուքսի զարգացմանը։ Արտադրվում են նաև «GPFS», «HPFS», «CFS», «JFS» ֆայլային և «DB2», «Informix», «IMS» տվյալների բազայի կառավարման համակարգեր, «Lotus Notes/Domino» խմբային աշխատանքի միջոցներ և «Lotus SmartSuite» գրասենյակային փաթեթներ։ Բացի դրանից, ընկերության գլխավոր արտադրանքներից են «IBM Rational» ծրագրային ապահովման նախագծման միջոցների շարքը, «WebSphere» ծրագրային ապահովման ժամանակավոր փաթեթը, «Tivoli» կառավարման համակարգերը, ինչպես նաև կոմպիլյատորներն ու ծրագրավորման «VisualAge» միջավայրերը, որոնցից են օրինակ՝ «VisualAge C++»-ը, «VisualAge Smalltalk»-ը և այլն։ Այ-Բի-Էմը նաև ակտիվ աջակցում է «Eclipse»-ին՝ այդ միջավայրերի ժառանգորդին։
Համակարգիչների ու այլ սարքերի ոլորտում ընկերությունը արտադրում է «Power։ Power Systems», «PureApplication», «PureData» պրոցեսորների հիման վրա սերվերներ, «IBM System z» մեյնֆրեյմներ, «Power» կամ «Xeon։ IBM IntelliStation» պրոցեսորների վրա հիմնված աշխատող կայաններ, ինչպես նաև «IBM System Storage» տվյալների պահպանման համակարգեր և «Blue Gene», «Deep Blue», «IBM Watson» և այլ գերհամակարգիչներ[88][89]։
Ընկերության ունի նաև մի շարք ձեռքբերումներ գիտական և տեխնիկական ոլորտներում։ 2006 թ.-ին կառուցվեց նոր սերնդի «Sony PlayStation 3» (Cell), «Nintendo Wii» (Broadway) և «Microsoft Xbox 360» (Xenon) խաղային կոնսոլների համար կենտրոնական պրոցեսորների ճարտարապետությունը։ Ընկերությունում ստեղծվել է նաև սիլիցիումը մեկուսչի վրա (անգլ.՝ «Silicon on insulator», հապ.` «SOI»)։ Դա կիսահաղորդչային սարքերի արտադրման տեխնոլոգիա է, որը հիմնված է սիլիցիում-դիէլեկտրիկ-սիլիցիում եռաշերտ կառուցվածքի օգտագործման վրա՝ միաշերտ սիլիցիումային թիթեղների օգտագործման փոխարեն։ 1977 թ.-ին Այ-Բի-Էմը ստեղծեց «DES» (անգլ.` «Data Encryption Standard») ծածկագրման սիմետրիկ ալգորիթմը, որում մի բանալին օգտագործվում է որպես տեղեկության և ծածկագրման, և դեկոդավորման համար։ Նույն թվականին այն հաստատվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից որպես «FIPS 46-3» պաշտոնական չափանիշ[90]։ 1954-ից 1957 թթ.-ի ընթացքում՝ Ջոն Բեկուսի գլխավորած ծրագրավորողների խմբի միջոցով ստեղծվել է առաջին բարձր մակարդակի ծրագրավորման լեզուն՝ «Fortran»-ը[91]։ Մշակվել է Ֆրակտալային երկրաչափությունը, որը թույլ է տալիս մաթեմատիկորեն նկարագրել բնության մեջ հանդիպող տարբեր ձևերի անհամասեռությունները։ Այն առաջին անգամ ներկայացրել է Բենուա Մենդելբրոտը՝ 1967 թ.-ին՝ «Science» ամսագրում։ Բացի դրանից մագնիսական դիմադրության էֆեկտի հիման վրա ստեղծվեց մագնիսական գլխիկը, ինչը բերեց տվյալների պահպանման տեխնոլոգիաների հեղափոխության։ Բացահայտվեց բարձր ջերմաստիճանների գերհաղորդչությունը, ինչի համար Այ-Բի-Էմի երկու աշխատակից՝ Յոհանես Գեորգ Բեդնորցը և Կարլ Ալեկսանդր Մյուլլերը 1987 թ.-ին ստացան ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ[92]։ 1956 թ.-ին ընկերությունը ներկայացրեց աշխարհում առաջին կոշտ մագնիսական սկավառակի վրա տվյալների պահպանման համակարգը։ 1966 թ.-ին Ռոբերտ Դենարդը առաջարկեց «DRAM» (անգլ.` «Dynamic Random Access Memory»)՝ համակարգչային տվյալների պահպանման տեսակներից մեկը՝ պատահական մուտքով («RAM»), որը ներկայումս ամենատարածվածն հիշողության տեսակն է համակարգիչներում։ Այս համակարգը արտոնագրվեց 1968 թ.-ին։ 1970 թ.-ին Էդգար Ֆրանկ Կոդը առաջին անգամ հրապարակեց տվյալների ռելացիոն բազայի մասին նյութ։ 1975 թ.-ին սկսվեցին առաջին աշխատանքները հրամանների կրճատված շարքով հաշվարկների «RISC» (անգլ.` «Reduced Instruction Set Computing») ճարտարապետության վրա։ Նախատիպը ձևավորվեց 5 տարի անց՝ 1980 թ.-ին[93]։ 1981 թ.-ին Գերդ Բինինգը ու Հենրիխ Ռոշերը հայտնագործեցին սկանավորող թունելային մանրադիտակը։ Այն ստացավ է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ՝ 1986 թ.-ին[94]։ 1979 թ.-ին մշակվեց բարակ թաղանթային մագնիսական գլխիկների պատրաստման տեխնոլոգիան՝ ֆոտոլիտոգրաֆիայի միջոցով։
Այ-Բի-Էմի նախկին նշանավոր արտադրանքից են x86 կառուցվածքի սերվերները՝ «System x»-ը, «BladeCenter»-ը, «Flex System»-ը, «NeXtScale»-ն ու «iDataPlex»-ը։ 2014 թ.-ի հունվարին սերվեռների պատրաստման մասնաճյուղը վաճառվեց «Lenovo Group» չինական ընկերությանը։ Ընկերությունը արտադրել է նաև «ThinkPad» նոթբուքները և «ThinkCentre» սեղանադիր համակարգիչները։ 2004 թ.-ի դեկտեմբերին այս մասնաճյուղը վաճառվեց կրկին «Lenovo Group»-ին[42]։ Արտադրվում էին նաև կոշտ սկավառակատարներ, որոնցից էին «Ultrastar»-ը, «Deskstar»-ը, «Travelstar»-ը, «Microdrive»-ը և այլն։ 2003 թ.-ին մասնաճյուղը վաճառվեց «Hitachi» ընկերությանը։ 1991 թ.-ին տպիչների արտադրությամբ մասնաճյուղը վաճառվեց «Lexmark» ընկերությանը։ Ընկերությունը արտադրում էր նաև «IBM System/360», «S/370», «S/390» մեյնֆրեյմները, որոնք այժմ հանվել են արտադրությունից։
Նախագծերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այ-Բի-Էմը ունի բազմազան նախագծեր և կրթական, և կենսաբանական ոլորտներում։ Այն նաև տրամադրում է դրամաշնորհներ, սակայն որոշ սահմանափակումներով։ Բոլոր նախագծերը հիմնականում ուղղված են տեխնոլոգիաների զարգացմանը և դրանց տարածմանը ամբողջ աշխարհով։ Ընկերության ղեկավարներից մեկը՝ Թոմաս Վաթսոն կրտսերը ասել է՝
«Մի հին ասացվածք կա. երբ դու խոսում ես` դու սովորեցնում ես, երբ լսում ես` սովորում ես։ Շատ մտքեր կան այս ընկերությունում, որոնց պետք է լսել։ Եկեք համոզվենք, որ մենք դրանց ուշադրություն ենք դարձնում։ Մենք երբեք շատ հարուստ չենք մտքերով, որ կարող ենք մեզ թույլ տալ այդպիսին չլինել։» - Թոմաս Վաթսոն կրտսեր, 1969 թ.[95]
|
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Այ-Բի-Էմին են պատկանում երկու կրթական հաստատություններ՝ տեխնոլոգիական դպրոցն ու բիզնեսի գնահատման համալսարանը։
Տեխնոլոգիական դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Այ-Բի-Էմի տեխնոլոգիական դպրոցը՝ աշակերտուհիներին տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման միջազգային ծրագիր է, որը մեկնարկել է 1999 թվականին։ Ծրագրի նպատակն է աղջիկների մոտ հետաքրքրություն ստեղծել՝ իրենց կյանքը գիտությանը նվիրելու համար։ Այ-Բի-Էմի կատարած վիճակագրական հարցման արդյունքները ցույց էին տվել, որ աղջիկների միայն 25%-ն է ՏՏ ոլորտն ու մաթեմատիկան ընտրում որպես մասնագիտություն։ Չնայած դրան, ընկերությունը շուտով հրաժարվեց դասավանդել միայն աղջիկներին և այժմ դպրոցներ է կազմակերպում երկու սեռերի համար էլ։ Դպրոցների ուսուցիչները Այ-Բի-Էմի իրական աշխատողներն են, ովքեր զբաղվում են դրանով իրենց ցանկությամբ։
Բիզնեսի գնահատման համալսարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այ-Բի-Էմի բիզնեսի գնահատման համալսարանը ստեղծվել է 1999 թվականին։ Այն ուղղված է ընկերությունների և կառավարությունների բիզնես նախագծման խնդիրների լուծման վրա։ Ամեն տարի այն ավարտում է մոտ 50 ուսանող։ Բիզնեսի գնահատման համալսարանը գրասենյակներ ունի Չինաստանում, Հնդկաստանում, Իռլանդիաում, Ճապոնիաում, Նիդերլանդներում, Հարավային Աֆրիկաում և ԱՄՆ-ում։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև մի շարք այլ՝ ոչ կրթական ծրագրերի շրջանակներում։
«Ավելի խելացի մոլորակ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավելի խելացի մոլորակ» նախագիծը մեկնարկել է 2008 թվականին[96][97]։ Այս նախագծի նպատակն է լուսաբանել, թե ապագային նայող առաջատարները, կառավարությունը և հասարակությունը ամբողջ աշխարհում ինչպես են օգտագործում ավելի «խելացի տեխնոլոգիաներ»՝ տնտեսական աճի հասնելու համար։ Խելացի համակարգերի օրինակ են ջրի կառավարման համակարգերը, խցանների լուծման խնդիրները, ավելի «կանաչ» շենքերը և այլն։ Այս համակարգերը միշտ էլ դժվար է եղել կառավարել, սակայն, ինչպես մտածում են Այ-Բի-Էմում, նոր տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է լուծել այս խնդիրները և դարձնել մեր մոլորակը ավելի զարգացած[98]։
«Հասարակության ցանկությամբ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության «Հասարակության ցանկությամբ» նախագիծը մեկնարկել է 2003 թվականին[99][100]։ Այս նախագծի շրջանակներում Այ-Բի-Էմի աշխատակիցներից կամավորները հաղորդում են իրենց գիտելիքներն ու հմտությունները մարդկանց՝ հիմնականում շնորհանդեսների շնորհիվ։ Այս պահին կա ավելի քան 140,000 գրանցված մարդ, ովքեր 9 միլիոն ժամից ավելի են լրացրել՝ օգտվելով Այ-Բի-Էմի այս նախագծից։
«Առաջ, քաղաք»
[խմբագրել | խմբագրել կոդը]Այ-Բի-Էմի «Առաջ, քաղաք» նախագիծը օգնում է մարդկանց ավելի շատ տեղեկություն իմանալ իրենց քաղաքի մասին[101][102]։ Դրա հետ մեկտեղ, քաղաքի բնակիչները իրենք են ավելացնում տեղեկությունը։ Ընկերությունը 50 միլիոն դոլար է տալիս ավելի քան 100 քաղաքի՝ նրանց հանձնարարելով որոշ թեմաներ՝ սկսած քաղաքային գյուղատնտեսությունից մինչև հասարակական անվտանգություն։
Դրամաշնորհներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այ-Բի-Էմը չի տրամադրում դրամաշնորհներ(գրանտներ) անհատներին, քաղաքական, աշխատանքային, սպորտային կամ կրոնական կազմակերպություններին, կառուցման կամ վերանորոգման ձեռնարկներին, հատուկ միջոցառումներին, ինչպիսիք են՝ կոնֆերանսները, գիտաժողովները կամ սպորտային մրցույթները, ինչպես նաև բոլոր կազմակերպություններին, որոնք գործում են օրենքից դուրս[103]։
«Այ-Բի-Էմի հասարակական դրամաշնորհներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այ-Բի-Էմի հասարակական դրամաշնորհներըը» օգնում են աշխատակիցներին ու կենսաթոշակառուներին, ովքեր պարբերաբար կամավորական աշխատանքներ են կատարում[104][105]։ 2011 թվականին հասարակական կազմակերպությունները ստացան 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ Այ-Բի-Էմի այս նախաձեռնության շնորհիվ շնորհիվ։
«Համապատասխանող դրամաշնորհներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Համապատասխանող դրամաշնորհներ» նախագիծը աշխատակիցներին և կենսաթոշակառուներին դրդում է ավելի շատ նվիրատվություններ կատարել կրթական հիմնադրամներին, հիվանդանոցներին ու միջավայրի մասին հոգացող կազմակերպություններին[106]։ 2010 թվականին 5703 կազմակերպություններ ստացան ավելի քան 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ «Համապատասխանող դրամաշնորհներ»-ի շնորհիվ։
Ընկերության պատկերաանիշն ու մականունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության ներկայիս ութ շարքերով պատկերանիշը մշակել է դիզայներ Փոլ Ռենդը՝ 1972 թ.–ին[107]։ Այն փոխարինեց 13 շարքերով պատկերանիշին, որը հրապարակվել էր 1966 թ.–ին։ 1970–ականներին ստեղծված լոգոները հիմնականում ձգտում էին այն ժամանակ զարգացող տպիչների տեխնիկական սահմանափակումներին համապատասխանել։ Պատկերանիշները, որոնք ունեին մեծ հաստ մակերես, վատ էին պատճենահանվում։ 1972 թ.–ի Այ–Բի–Էմի լոգոները այս ամենի հետևանքն են։ 1980–ականներին թվային տպիչների ժամանումով այս տեխնիկական խնդիրը անհայտացավ, սակայն 13 շարքերով պատկերանշից հրաժարվեցին գրեթե հակառակ պատճառով՝ դժվար էր այն լավ պատճենահանել քիչ կետայնությամբ թվային տպիչների վրա(240 DPI)[108]։
Այ-Բի-Էմը հայտնի է շատերին նաև իր մականունով՝ «Big Blue»՝ «Կապույտ հսկա» կամ «Մեծ կապույտ»։ Գոյություն ունի դրա ծագման մի քանի վարկած։ Ըստ առաջինի՝ այն ծագել է Այ-Բի-Էմ-ի 1960–ականներին թողարկված մեյնֆրեյմների պատճառով, որոնք ունեին կապույտ երանգ[109][110]։ Ընկերությանը հավատարիմ ու մշտական հաճախորդները անվանակոչվում էին որպես «True Blue», և բիզնեսի մասին գրողները սկսեցին այդ անվանումը գործածել։ Համաձայն այլ վարկածի իր մականունը Այ-Բի-Էմ-ը ստացել է իր պատկերանշից, որը ստացել է կապույտ երանգ դեռ 1947 թ.–ից։ Կա նաև այլ վարկած, համաձայն որի մականունը առաջացել է ընկերության վաղ համազգեստի կանոններից, ըստ որի աշխատակիցները պետք է հագնեին սպիտակ վերնաշապիկներ ու կապույտ կոստյումներ[109][111]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Այ-Բի-Էմը ներկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Ըստ 2010 թվականի տվյալների ամենաշատ աշխատակիցներ ընկերությունը ունի ԱՄՆ-ում և Հնդկաստանում՝ 105 հազար աշխատող (27%) և 75 հազար աշխ. (19%) համապատասխանաբար[112]։
Այ-Բի-Էմը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կառավարության և Այ-Բի-Էմի միջև կա պայմանավորվածություն, ըստ որի՝ Այ-Բի-Էմի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին ու ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը։ Մինչև 2013 թվականի վերջը պետք է կնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին[113][114][115]։
Տեղաբաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության գլխամասը 1964 թ․–ից ի վեր գտնվում են ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Արմոնկ քաղաքում։ 26300 մ2 ընդհանուր մակերես ունեցող այս շինությունը բաղկացած է թափանցիկ ճակատներով 3 հարկից։ Շենքը կառուցվել է 10 հա տարածքում։
Բացի դրանից, Այ-Բի-Էմը ողջ աշխարհում ունի 12 հետազոտական լաբորատորիա[116]՝
- Ալմադեն[117]
- Օստին[118]
- Ավստրալիա[119]
- Բրազիլիա[120]
- Չինաստան[121]
- Իռլանդիա[122]
- Իսրայել[123]
- Հնդկաստան[124]
- Ճապոնիա[125]
- Վաթսոն (Նյու Յորք)[126]
- Շվեյցարիա[127]
- Քենիա[128]
Վաթսոնի լաբորատորիան ծառայում է նաև որպես հետազոտական բաժնի գլխամաս և ամենամյա հանդիպումների վայր։
Ընկերությունը ունի նաև այլ շինություններ։ Օրինակ՝ աշտարակները Մոնրեալում, Տոկիոյում և Ատլանտայում, ծրագրային ապահովման լաբորատորիաները Հռոմում, Կրակովում և Տորոնտոյում, Չիկագոյի, Յոհաննեսբուրգի, Յամատոյի, Հակոձակիի, Սիեթլի շենքերը։ Ընկերությունը օգտագործում է նաև IBM Scientific Center-ը, Hursley House-ը, Կանադայի շենք-գլխամասը, IBM Rochester-ը և Somers Office Complex-ը։ Ընկերությունը պարգևատրվել է նաև Պատվո շքանշանով՝ ԱՄՆ Ազգային շինարարության թանգարանի կողմից՝ ճարտարապետության ու դիզայնի մեջ իր ներդրման համար։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ.-ի տվյալներով, այն դեռ պահպանում է իր ռեկորդը որպես 21 անընդհատ տարի շարունակ ամենաշատ արտոնագիր գրանցած ընկերությունը՝ 6,809 արտոնագրով։ Երկրորդ տեղն է գրավում Սամսունգ ընկերությունը՝ 4,676 արտոնագրով[129]։
Այ-Բի-Էմի ամբողջ պատմության ընթացքում իր աշխատակիցները ստացել են[39][40]՝
Վարկանիշը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը գրավում է մի շարք առաջատար տեղեր՝ տարատեսակ վարկանշային աղյուսակներում։
2012 թ.-ին, ըստ «Fortune» ամսագրի, Այ-Բի-Էմը ուներ հետևալ նվաճումները ԱՄՆ-ում՝
- 2-րդ տեղ՝ ըստ աշխատակիցների քանակի (433,362)
- 4-րդ տեղ՝ ըստ շուկայի կապիտալիզացիայի
- 9-րդ տեղ՝ ըստ եկամտի
- 19-րդ տեղ՝ ըստ շահույթի
2013 թ.-ի մայիսի դրությամբ Այ-Բի-Էմը ամբողջ աշխարհում գրավում էր հետևալ տեղերը Ֆորբս ամսագրի վարկանշային աղյուսակներում[130]՝
- 4-րդը որպես ամենաարժեքավոր բրենդ
- 8-րդը՝ շուկայական արժեքով
- 17-րդը՝ ըստ եկամտի
- 31րդը՝ ըստ շահույթի
- 34-րդը՝ «Forbes 2000» ցանկում
- 55-րդը՝ ըստ վաճառքի
- 215-րդը՝ ակտիվներով
Այլ վարկանշային աղյուսակներում ընկերությունը ունի հետևալ նվաճումները՝
- 1-ին տեղ՝ առաջնորդների համար, ըստ «Fortune»-ի
- 1-ին «Կանաչ» ընկերությունը, ըստ «Newsweek»-ի
- 2-րդ ամենահարգված ընկերություն, ըստ «Barron's»-ի
- 2-րդ ամենալավ միջազգային բրենդ, ըստ «Interbrand»-ի
- 5-րդ ամենաշատ հիացմունք առաջացնող ընկերություն, ըստ «Fortune»-ի
- 18-րդ ամենանորարական ընկերություն, ըստ «Fast Company»-ի
Այ-Բի-Էմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` ամենափոքր շարժապատկերը (մուլտիպլիկացիոն կինոնկարը) ստեղծելու համար։ Դա «Տղան և իր ատոմը» (անգլ.՝ «The Boy and His atom») մուլտֆիլմն է, որը ստեղծվել է ածխածնի մոնօքսիդի ատոմների շարժման միջոցով[131]։
Նշանավոր հայտնագործությունները ՏՏ ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այ-Բի-Էմը կատարել է բազմաթիվ նշանավոր հայտնագործություններ, որոնց շնորհիվ հեղափոխվել է ողջ ՏՏ ոլորտը։ Դրանք ներկայացված են ստորև՝ ժամանակային հաջորդականությամբ՝
- 1943 թ.՝ «Մարկ I»՝ առաջին ամերիկյան համակարգչի ներկայացում
- 1946 թ.՝ առաջին կոմերցիոն հաշվիչի ստեղծումը
- 1956 թ.՝ առաջին կոմերցիոն կոշտ սկավառակի թողարկումը
- 1957 թ.՝ ներկայացվեց «Ֆորտրան» կոմպիլյատորը
- 1959 թ.՝ «SABRE»՝ ավիատոմսերի ամրագրման առաջին համակարգի թողարկումը[132]
- 1960 թ.՝ մագնիսային շերտով քարտերի ստեղծում
- 1960 թ.՝ «ATM»-ի (հապ.՝ «Automated teller machine», բանկոմատ) ստեղծում
- 1961 թ.՝ «IBM Selectric typewriter»՝ պտուտակավոր գլխիկով էլեկտրական գրող մեքենայի ստեղծում
- 1964 թ.՝ «IBM System/360»-ի թողարկումը՝ մեյնֆրեյմների հիմնադրումը
- 1968 թ.՝ դինամիկ օպերացիոն հիշողության ստեղծում
- 1972 թ.՝ դիսկետ-ի ստեղծում։
- 1973 թ.՝ վիրտուալ իրականության-ի ստեղծում
- 1974 թ.՝ «UPC-ի» (հապ.՝ «Universal Product Code») ստեղծում
- 1974 թ.՝ «SQL» լեզվի ստեղծում[133]
- 1980 թ.՝ «RISC»-ի (հապ.՝ «Reduced Instruction Set Computer») ստեղծում[93]
- 1981 թ.՝ ՍԹՄ՝ Սկանավորող Թունելային Մանրադիտակի ստեղծում
- 1981 թ.՝ «IBM PC» անձնական համակարգչի թողարկում[80]
- 1990 թ.՝ Տեղեկատվության Հարաբերական Մոդելի ստեղծում
- 1995 թ.՝ «Deep Blue-ի» (շախմատային գերհամակարգիչ, որը հաղթել է Գարրի Կասպարովին) ստեղծում[89]
- 2004 թ.՝ «Blue Gene-ի» (ներկայումս ամենաարագ՝ տվյալների մշակման 20 պետաֆլոպս արագությամբ գերհամակարգիչ) ստեղծում[88]
- 2005 թ.՝ «IBM Watson-ի» (արհեստական բանականությամբ գերհամակարգիչ) ստեղծում[134]։
- 2013 թ.` «A boy and His Atom»` ատոմներից կառուցված առաջին տեսահոլովակի ստեղծում, որն աշխարհում ամենափոքր տեսահոլովակն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերման Հոլերիթ
- Էլեկտրոնային հաշվիչ մեքենա
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Մայքրոսոֆթ
- Այ-Բի-Էմի արտադրանքի ցանկ
- Այ-Բի-Էմի ձեռքբերումների ու վաճառքների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://headquartersoffice.com/ibm/
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Miller R. Ginni Rometty leaves complex legacy as she steps away as IBM CEO — TechCrunch, 2020.
- ↑ IBM Annual Report 2020
- ↑ Form 10-K — 2023.
- ↑ https://www.ibm.com/annualreport/assets/downloads/IBM_Annual_Report_2019.pdf#page=65
- ↑ http://www.softlayer.com/about-softlayer
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 https://www.sec.gov/Archives/edgar/data/51143/000104746917001061/a2230222zex-21.htm
- ↑ The IBM Ottawa Software Lab
- ↑ https://www.redhat.com/en/about/press-releases/ibm-closes-landmark-acquisition-red-hat-34-billion-defines-open-hybrid-cloud-future
- ↑ https://irods.org/about/
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ http://www.ecis.eu/about-ecis/
- ↑ https://www.openapis.org/membership/members
- ↑ https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ https://www.bluetooth.com/develop-with-bluetooth/join/member-directory/
- ↑ https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
- ↑ https://jquery.org/members/
- ↑ https://js.foundation/about/members
- ↑ https://foundation.nodejs.org/about/members
- ↑ https://openjsf.org/about/members/
- ↑ https://fidoalliance.org/members/
- ↑ https://www.bsa.org/membership
- ↑ https://web.archive.org/web/20240406093257/https://www.bsa.org/membership
- ↑ https://www.redhat.com/en/blog/red-hat-commends-ibms-decision-join-lot-network-protecting-developers-patent-threats
- ↑ «Նանոտեխնոլոգիաներ և նանոգիտություն». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Այ-Բի-Էմի պահոց` հաճախ տրվող հարցեր» (PDF).
- ↑ «Այ-Բի-Էմի առաջին հարյուր տարին».
- ↑ IBM Archives / FAQ / Predecessor Companies
- ↑ Սիմոնս, Վիլյամ (1988 թ.). Այ-Բի-Էմի ներսում, Վաթսոնի ժամանակաշրջան, անձնական հուշեր. Dorrance & Co. էջ 137.
- ↑ «Fortune 500: IBM employees». Fortune. 2012. Վերցված է 2012 թ.-ի մայիսի 7-ին-ին.
- ↑ Thibodeau, Patrick. «Այ-Բի-Էմը այլևս չի հրապարակում ԱՄՆ-ի մարդահամարի տվյալները». Computer World. Computer World. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ.-ի մարտի 22-ին-ին.
- ↑ «Fortune 500: Այ-Բի-Էմի աշխատակիցները». Fortune. 2012. Վերցված է 2012 թ.-ի մայիսի 7-ին-ին.
- ↑ «Fortune-ի քսան ամենաշահութաբեր ընկերությունները. Այ-Բի-Էմ». Fortune. 2012. Վերցված է 2012,մայիսի 7-ին.
- ↑ «Fortune 500: IBM». Fortune. 2012. Վերցված է 2012 թ.-ի մայիսի 7-ին-ին.
- ↑ «Աշխարհի ամենամեծ հասարակական ընկերությունները». Forbes. Վերցված է 2011 թ.-ի հունիսի 7-ին-ին.
- ↑ «Այ-Բի-Էմը ֆորբսում». Forbes. Վերցված է 2011 թ.-ի հունիսի 7-ին-ին.
- ↑ 38,0 38,1 «Այ-Բի-Էմի վարկանիշը». Ranking the Brands. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ.-ի դեկտեմբերի 17-ին.
- ↑ 39,0 39,1 «Այ-Բի-Էմի նվաճումները». IBM. Վերցված է 2012 թ.-ի մայիսի 23-ին.
- ↑ 40,0 40,1 «Էսակի». NobelPrize.org. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ անգլ.՝ PricewaterhouseCoopers (PwC)
- ↑ 42,0 42,1 ThinkPad-ների վաճառք
- ↑ Լեոնարդ Բրունո. «Plate, punch card, and instructions for Herman Hollerith's Electric Sorting and Tabulating Machine, ca. 1895» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Ավստրիան, Ջեֆրի Դ. (1982). Herman Hollerith: Forgotten Giant of Information Processing. Columbia University Press. էջ 138. ISBN 0-231-05146-8.
- ↑ 45,0 45,1 Լի, Քենեթ (1998). Trouncing the Dow: A value-based method for making huge profits. McGraw-Hill. էջ 123. ISBN 0-07-136834-5. Վերցված է 2011 թ.-ի հունվարի 1-ին.
- ↑ Փուխ, Էմերսոն Վ. (1995). Building IBM: Shaping and Industry and Its Technology. MIT Press. էջեր 24–27. ISBN 978-0-262-16147-3.
- ↑ Մեթյուս, Ռայան; Վաթս Վաքեր (2008). What's your story?: Storytelling to move markets, audiences, people, and brands. Pearson Education. էջ 138. ISBN 0-13-227742-5. Վերցված է 2011 թ.-ի հունվարի 1-ին.
- ↑ «Ջո Մուլիչ; ''Hiring Without Limits'' Workforce Management June 2004, pp. 53–58». Workforce.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թվականի ապրիլի 24-ին.
- ↑ Ռոջեր Վիլիամ; THINK: A Biography of the Watsons and IBM Stein and Day, NY NY, էջ 52
- ↑ Փուխ (1995), էջ 57
- ↑ «IBM Archives: 1924». IBM. Վերցված է 2011 թվականի մայիսի 29-ին.
- ↑ «1920-ականներ». IBM. Վերցված է 2010 թ., դեկտեմբերի 30-ին.
- ↑ Ավստրիան (1982), էջ 69
- ↑ Փուխ (1995), էջ 28
- ↑ «IBM Archives: 1937». 03.ibm.com. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ Ռոջերս, Վիլյամ (1969). THINK: A Biography of the Watsons and IBM. Stein and Day. էջ 108.
- ↑ Մանի, Քեվին (2003). The Maverick and His Machine. Wiley. էջ 154. ISBN 0-471-41463-8.
- ↑ «IBM Archives: 1930s». 03.ibm.com. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ «IBM 1940 product brochure» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ «IBM Archives: 1940s». 03.ibm.com. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ Փուխ (1995), էջեր` 72–76
- ↑ Փուխ (1995), էջ 124
- ↑ «IBM Archives: 1946». 03.ibm.com. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ «IBM Heritage». 03.ibm.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ Փուխ (1995), էջեր` 207–219
- ↑ 66,0 66,1 Փուխ (1995), էջեր` 223–224
- ↑ «ZRL 50th Anniversary». Zurich.ibm.com. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ Վաթսոն կրտսեր (1990), էջեր` 271, 274–278
- ↑ Փուխ(1995), էջեր` 194–197
- ↑ Fortran ծրագրավորման լեզուն
- ↑ Փուխ (1995), էջեր` 265–268
- ↑ «Columbia University Computing History». Columbia.edu. 2002 թ.-ի սեպտեմբերի 26. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ Վաթսոն կրտսեր (1990), էջեր` 346–360
- ↑ http://www-03.ibm.com/ibm/history/ibm100/us/en/icons/apollo/ Apollo Missions
- ↑ IBM Gemini Guidance Computer, Fact Sheet at Johnson Space Center History Office, February 17, 1966.
- ↑ B.H. Juang & Lawrence R. Rabiner; Automatic Speech Recognition: A Brief History of the Technology Development, Georgia Institute of Technology, Atlanta Rutgers University and the University of California, Santa Barbara
- ↑ Ձայնի ճանաչումը
- ↑ Մերի Բելիս, About.com: The Invention of the Floppy Disk Drive Արխիվացված 2012-07-11 archive.today
- ↑ Մերի Բելիս, About.com: The History of the IBM PC Արխիվացված 2012-07-17 archive.today
- ↑ 80,0 80,1 Անհատական համակարգիչների առաջխաղացումը
- ↑ «Search400.com Quiz: iSeries». Search400.techtarget.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ «Meeting the Needs of the GLBT Business Community» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ Lisa DiCarlo, 08.23.00, 12:00 am ET (2000 թ.-ի օգոստոսի 23). «DiCarlo, Lisa; ''IBM, Olympics Part Ways After 40 Years'' Forbes. com August 23, 2000». Forbes. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Shankland, Stephen (2002 թ.-ի հուլիսի 30). «IBM grabs consulting giant for $3.5 billion». cnet.com. Վերցված է 2010 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ IBM Annual archives index
- ↑ IBM Business consulting-management consulting services- United States
- ↑ IBM Systems and Technology
- ↑ 88,0 88,1 Blue Gene գերհամակարգիչը
- ↑ 89,0 89,1 Deep Blue շախմատային գերհամակարգիչը
- ↑ FIPS 46-3
- ↑ Fortran
- ↑ «Nobel Prize 1987». Nobelprize.org. 1987 թ.-ի հոկտեմբերի 14. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ 93,0 93,1 RISC-ի ճարտարապետությունը
- ↑ «Nobel Prize 1986». Nobelprize.org. Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24-ին.
- ↑ [1], էջ 8։ IBM Archives, Quintessential quotes:
- ↑ IBM Smarter Planet - United States
- ↑ «IBM Smarter Cities Challenge - Overview». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Smarter Planet
- ↑ IBM Community Demand Brochure
- ↑ IBM Community Demand
- ↑ «About IBM City Forward». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «IBM City Forward FAQ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ IBM Grant Programs; Grant guidelines
- ↑ IBM Citizenship initiatives
- ↑ IBM Grant Programs; IBM Community Grants
- ↑ IBM Grant Programs; IBM Matching Grants
- ↑ Փոլ Ռենդի աշխատանքը
- ↑ Լոգոյի պատմությունը
- ↑ 109,0 109,1 Postphenomenology: A Critical Companion to Ihde. State University of New York Press. 2006. էջ 228. ISBN 0-7914-6787-2.
- ↑ Logos, Letterheads & Business Cards: Design for Profit. Rotovision. 2004. էջ 15. ISBN 2-88046-750-0.(չաշխատող հղում)
- ↑ The Essential Guide to Computing: The Story of Information Technology. Publisher: Prentice Hall PTR. էջ 55. ISBN 0-13-019469-7.
- ↑ Ֆրիլենդ, Քրիստիա (2010 թ.-ի հոկտեմբերի 22). «The Mumbai consensus» (անգլերեն). Reuters. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ.-ի մայիսի 28-ին.
- ↑ Հայաստանում նախատեսվում է ստեղծել IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն
- ↑ Համագործակցության պայմանավորվածություն
- ↑ ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ-ի միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն
- ↑ 12 հետազոտական լաբորատորիա 6 մայրցամաքում
- ↑ Ալմադենի հետազոտական լաբորատորիան
- ↑ Օստինի հետազոտական լաբորատորիան
- ↑ Մելբուրնի հետազոտական լաբորատորիան
- ↑ Բրազիլիայի հետազոտական լաբորատորիաները
- ↑ Չինաստանի հետազոտական լաբորատորիաները
- ↑ «Դուբլինի հետազոտական լաբորատորիան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Հաիֆայի հետազոտական լաբորատորիան
- ↑ Հնդկաստանի հետազոտական լաբորատորիաները
- ↑ Ճապոնիայի հետազոտական լաբորատորիան
- ↑ Վաթսոնի հետազոտական լաբորատորիան
- ↑ Ցյուրիխի հետազոտական լաբորատորիան
- ↑ Նայրոբիի հետազոտական լաբորատորիան
- ↑ IBM Sets U.S. Patent Record
- ↑ IBM-ի վարկանիշը` ըստ Ֆորբս ամսագրի
- ↑ The Boy and His atom. Գինեսի ռեկորդ
- ↑ SABRE համակարգ
- ↑ Չեմբերլին, Դոնալդ; Բոյս, Ռայմոնդ (1974). «SEQUEL: A Structured English Query Language». Proceedings of the 1974 ACM SIGFIDET Workshop on Data Description, Access and Control. Association for Computing Machinery: 249–64. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ.-ի հունիսի 9-ին.
- ↑ Watson գերհամակարգիչը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Հարդվուդ՝ The Interface։ IBM and the Transformation of Corporate Design, 1945-1976.
- Էդվին Բլեք՝ IBM and the Holocaust։ The Strategic Alliance Between Nazi Germany and America's Most Powerful Corporation.
- Ուլրիչ Ստեյնհիլփեր՝ Don't Talk – Do It! From Flying To Word Processing.
- Սեմ Չիտում "In an I.B.M. Village, Pollution Fears Taint Relations With Neighbors". New York Times.
- Լուիս Վ. Գերթսներ կրտ.՝ Who Says Elephants can't Dance?. HarperCollins.
- Դոգ Գար՝ IBM Redux։ Lou Gerstner & The Business Turnaround of the Decade. Harper Business.
- Ռոբերտ Սլաթեր՝ Saving Big Blue։ IBM's Lou Gerstner. McGraw Hill.
- Էմեռսոն Փուխ՝ Building IBM։ Shaping an Industry. MIT Press.
- Ռոբերտ Հելլեր՝ The Fate of IBM. Little Brown.
- Փոլ Քեռոլ՝ Big Blues։ The Unmaking of IBM. Crown Publishers.
- Թոմաս Վաթսոն կրտ.՝ Father, Son & Co։ My Life at IBM and Beyond.
- Դավիթ Մեռսեր՝ The Global IBM։ Leadership in Multinational Management.
- Դավիթ Մեռսեր՝ IBM։ How the World's Most Successful Corporation is Managed. Kogan Page.
- Բաք Ռոջերս՝ The IBM Way. Harper & Row.
- Ռոբերտ Սոբել՝ IBM vs. Japan։ The Struggle for the Future.
- Ռոբերտ Սոբել՝ IBM։ Colossus in Transition.
- Ռոբերտ Սոբել՝ Thomas Watson, Sr.։ IBM and the Computer Revolution (biography of Thomas J. Watson).
- Վիլյամ Ռոջերս՝ THINK։ A Biography of the Watsons and IBM.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այ-Բի-Էմ ընկերության պաշտոնական կայք
- TechChannel
- Այ-Բի-Էմի լոգոյով վաճառվող ապրանքների խանութ
- A boy and his atom տեսահոլովակը
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IBM» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}} շաբաթվա հոդված։ |