GPS նավիգատոր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «GPS նավիգատոր» հոդվածին։ |
|
GPS նավիգատորներ GPS նավիգատորները իրենցից ներկայացնում են սարքավորում, որոնցից շատ են կախված սարքի աշխատանքի ճշտությունը և որակը։ Դրանք բաղկացած են հետևյալ մասերից՝
- GPS - պրոցեսոր (մշակիչ), որը համարվում է նավիգատորի ամենակարևոր մասը
- GPS - անտենա
- Դիսպլեյ
- Օպերատիվ հիշողություն
- Օպերացիոն համակարգ
- Նավիգացիոն ծրագիր
Ժամանակակից ավտոմոբիլային նավիգատորները ընդունակ են գծել երթուղի ճանապարհային երթևեկության կազմակերպման հաշվարկով և իրականացնեն հասցեների ստուգում ու փնտրում։ Նրանք կարող են օժտված լինել լայն բազայով, օբյեկտների ինֆրակառուցվածքներով, որը ծառայում է հասարակական սննդի կետերի, ավտոկայանատեղերի, այգիների, գրադարանների, համալսարանների և այլ կարևոր նշանակություն ունեցող կետերի արագ փնտրման համար։
Պորտատիվային տուրիստական նավիգատորները նախատեսված են տուրիզմի համար։ Գոյություն ունեն նաև ջրային նավիգատորներ, որոնք Ինչպես կանոն ունեն ջրաթափանց կորպուս և ընդունակ են աշխատելու շատ բարդ պայմաններում։ Գործածական ընդունիչներ Բացի լայնույթից, երկայնությունից և բարձրությունից ժամանակակից GPS ընդունիչը ընդունակ է հաղորդել՝
- Ճիշտ ժամանակը
- Ծովի մակերևույթի նկատմամբ բարձրությունը
- Ընթացիկ արագությունը, անցած հեռավորությունը, միջին արագությունը
- Ընթացիկ դիրքը տեղանքի Էլեկտրոնային քարտոզի վրա
- Ընթացիկ դիրքը՝ երթուղու նկատմամբ
GPS- կցորդիչի օգտագործման դեպքում տեղեկությունը կարող է դուրս բերվել КПК (Карманный персональный кампютер- գրպանի անհատական համակարգիչ)- ի վրա, բջջային հեռախոս կամ համակարգիչ, որին միացած է այդ կցորդիչը նավիգացիոն ծրագրային ապահովման օգնությամբ։