Սան Ֆրանցիսկո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Ֆրանցիսկո (այլ կիրառումներ)
Սան Ֆրանցիսկո | |||
անգլ.՝ San Francisco[1][2][3] իսպ.՝ Yerba Buena[1][2][3] | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
---|---|---|---|
Համայնք | Սան Ֆրանցիսկոյի շրջան[8][8][9][…] | ||
Հիմնադրված է | հունիսի 29, 1776[10] թ. | ||
Մակերես | 600,592202 կմ², 600,59028 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն և իսպաներեն | ||
Բնակչություն | ▼873 965 մարդ (ապրիլի 1, 2020)[11] | ||
Ժամային գոտի | UTC-8, UTC-7 և PDT? | ||
Հեռախոսային կոդ | 415[12] և 628 | ||
Փոստային դասիչ | 94110, 94103, 94133, 94107, 94109, 94108, 94105 և 94116 | ||
Պաշտոնական կայք | sf.gov(անգլ.) | ||
| |||
Սան Ֆրանցիսկոն (անգլ.՝ San Francisco, պաշտոնապես Սան Ֆրանցիսկո քաղաք և շրջան, քաղաք և Հյուսիսային Կալիֆոռնիայի մշակութային ու ֆինանսական կենտրոնը։ Սան Ֆրանցիսկոն բնակչությամբ 13-րդ ամենախոշոր քաղաքն է Միացյալ Նահանգներում և չորրորդը` Կալիֆոռնիայում 2017 թվականի դրությամբ 884.363 բնակչությամբ[13]։ Այն զբաղեցնում է մոտ 121,4 կմ քառակուսի տարածք, հիմնականում Սան Ֆրանցիսկո թերակղզու հյուսիսում` լինելով երկրորդ ամենախիտ բնակեցված մեծ քաղաքը ԱՄՆ-ում և հինգերորդ ամենախիտ բնակեցված ԱՄՆ շրջանը` հետ մնալով միայն չորս Նյու Յորքի բորոներից։
2017 թվականի դրությամբ քաղաքի համախառն եկամուտը յոթերորդ ամենաբարձրն էր ԱՄՆ-ում` մեկ շնչին ընկած եկամուտը կազմելով 119.868 ԱՄՆ դոլար[14]։ 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյի ՀՆԱ-ն կազմում էր 154,2 միլիարդ ԱՄՆ դոլար և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 177.968 ԱՄՆ դոլար[15][16]։
Սան Ֆրանցիսկոն հիմնադրվել է 1776 թվականի հունիսի 29-ին երբ իսպանացի գաղութարարները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկոյի Պրեսիդիոն Ոսկե դարպասից ի քանի մղոն հեռավրության վրա[17]։ 1849 թվականի Կալիֆոռնիայի ոսկու տենդը խթանեց քաղաքի աճին` դարձնելով ամենամեծ քաղաքը ԱՄՆ-ի արևմտյան ափին։ Սան Ֆրանցիսկոն դարձավ քաղաք-շրջան 1856 թվականին[18]։ Սան Ֆրանցիսկոյի կարգավիճակը որպես Արևմտյան ափի խոշորագույն քաղաք գագաթնակետին հասավ 1870-ից 1900 թվականներին, երբ Կալիֆոռնիայի բնակչության մոտ 25%-ը բնակվում էր քաղաքում[19]։ Քաղաքի երեք քառորդ մասն ավերվեց 1906 թվականի երկրաշարժի և հրդեհի պատճառով, սակայն քաղաքն արագորեն վերականգնվեց` ընդունելով Պանամա-խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը ինը տարի անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հիմնական նավահանգիստն էր, որտեղից մեկնում էին ծառայության Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ։ Այստեղ ծնունդ առավ ՄԱԿ-ը 1945 թվականին[20][21][22] Պատերազմից հետո տեղի ունեցավ լայնածավալ ներգաղթ, ազատականացավ հասարակությունը, որի շրջանակում բագավաճեց «հիպի» ենթամշակույթը, Սեքսուալ հեղափոխությունը, Խաղաղության կողմնակիցների շարժումը, որը աճեց ի հակադրություն Վիետնամի պատերազմի։ Քաղաքականապես քաղաքում քվարկում էին հիմնականում լիբերալ Դեմոկրատական կուսակցության օգտին։
Զբոսաշրջային տեսանկյունից[23] Սան Ֆրանցիսկոն հայտնի էր իր զով ամառներով, մառախուղով, սրընթաց լեռներով, էկլանտիկ խառը ճարտարապետությամբ և տեսարժան վայրերով, ներառյալ Ոսկե Դարպասներ կամուրջով, յուրատեսակ տրամվայներով։ Սան Ֆրանցիսկոյում են գտնվում հինգ խոշոր բանկերի գլխամասեր և տարբեր ընկերություններին, ինչպիսիք են Levi Strauss & Co.-ը, Gap Inc.-ը, Fitbit-ը, Salesforce.com-ը, Dropbox-ը, Reddit-ը, Square, Inc.-ը, Dolby-ը, Airbnb-ը, Weebly-ը, Pacific Gas and Electric Company-ը, Yelp-ը, Pinterest-ը, Թվիթթերը, Ուբերը, Lyft-ը, Mozilla-ը, Վիքիմեդիա Հիմնադրամը, Craigslist-ը և Weather Underground-ը։ Քաղաքում կան մեծ թվով կրթական և մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի համալսարանը, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո համալսարանը, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը, Դե Յոնգ թանգարանը, Ժամանակակից արվեստի Սան Ֆրանցիսկոյի թանգարանը և Կալիֆոռնիայի գիտության ակադեմիաը։
2019 թվականի դրությամբ Սան Ֆրանցիսկոն Միացյալ Նահանգներում կյանքի մակարդակով լավագույն քաղաքն է[24]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը] Իսպանական կայսրություն 1776–1821
Մեքսիկայի առաջին կայսրություն 1821–1823
Մեքսիկա 1823–1848
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1848–ներկա
Ժամանակակից մարդու հետքերի վերաբերյալ հնագիտական պեղումները ունեն մոտ 5000 տարվա պատմություն[25]։ Օհլոն ժողովրդի Ելանու ցեղախումբը բնակվում էր քաղաքի վայրում գտնվող մի քանի փոքր գյուղերում, երբ իսպանացի ճանապարհորդները դոն Գասպար դե Պորտոլայի գլխավորությամբ ժամանեցին այստեղ 1769 թվականի նոյեմբերի 2-ին, ինչը եվրոպացիների առաջին փաստաթղթավորված այցելությունն էր Սան Ֆրանցիսկո ծովախորշ[26]։ Յոթ տարի անց 1776 թվականի մարտի 28-ին իսպանացիները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկո նավահանգիստը[17]։
Իսպանիայից անկախանալուց հետո 1821 թվականից տարածքը դարձավ Մեքսիկայի մաս։ Մեքսիկական իշխանության ժամանակ տարածաշրջանում հիմնադրվեցին ռանչոներ։ 1835 թվականին անգլիացի Վիլիամ Ռիչարդսոնը հիմնադրեց այստեղ առաջին ֆերման[27], այժմյան Պորտսմութի հրապարակի տեղանքում։ Ալկալդ Ֆրանցիսկո դե Հարոյի հետո միասին նա նախագծեց ընդլայնվող բնակավայրի փողոցները և ավանը կոչվեց Երբա Բուենա, որը սկսեց գրավել ամերիկայի բնակիչներին։ Կոմոդոր Ջոն Դ. Սլոատը կցեց Կալիֆոռնիան ԱՄՆ-ին 1846 թվականի հուլիսի 7-ին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ։ Երբա Բուենան անվանափոխվեց Սան Ֆրանցիսկո հաջորդ տարվա հունվարի 30-ին և Մեքսիկան պաշտոնապես ճանաչեց տարածքը որպես ԱՄՆ-ի մաս։ Չնայած իր աշխարհագրական լավ դիրքին և նավահանգստին, Սան Ֆրանցիսկոն մնում էր փոքր բնակավայր[28]։
Կալիֆոռնիայի ոսկու տենդը այստեղ բերեց արկածներ փնտրողներին (հայտնի որպես «քառասունիններ», քանի որ տեղի ունեցավ 1849 թվականին)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսպորտային, առևտրային, արդյունաբերական, ֆինանսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Տեղադրված է նեղ բլրապատ թերակղզու վրա։ Արևելյան մասում Սան Ֆրանցիսկո ծովածոցն է, որը Խաղաղ օվկիանոսին է միանում Ոսկե դարպաս նեղուցով։ 674 հազար բնակչություն (1980 թվականին), արվարձաններով (Օքլենդ, Բերկլի, Ալամեդա, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն)՝ 5,5 միլիոն (1982 թվականին)։ Ունի 3 օդանավակայան։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, նավաշինությունը (այդ թվում՝ ռազմական), սարքաշինությունը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։ Կա սննդի, նավթավերամշակման, քիմիական, պոլիգրաֆ արդյունաբերություն, սև մետալուրգիա։ Սան Ֆրանցիսկոում են ԱՄՆ-ի 5 խոշոր բանկելի վարչությունները։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարում Սան Ֆրանցիսկոն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ։ 1906 թվականի երկրաշարժից հետո քաղաքը գրեթե նորովի է կառուցվել։ Տեղանքի բլրաձև ռելիեֆի և ճարտարապետական ոճերի բազմազանության շնորհիվ քաղաքն ունի ուրույն և գեղատեսիլ կերպար։ Պահպանվել են կառույցներ իսպանական գաղութատիրական ժամանակաշրջանից («Միսսիա Դոլորես» մենաստանի եկեղեցին, 1782-1791 թվականներ)։ Քաղաքի ազգային թաղամասերի («Չինական Տեսարան Սան Ֆրանցիսկոյից քաղաք», «Լատինական թաղամաս») ցածրահարկ կառուցապատումը համադրված է գործարար կենտրոնի երկնաքերների հետ։ Կառույցներից են՝ լաստանավերի կայարանը (1896 թվական), Հասարակական կենտրոնի շենքը (1910-1920 թվականներ), Գեղեցիկ արվեստների պալատը (1915 թ. ճարտարապետ Բ․ Մեյբեկ), Մայմոնիդա հոսպիտալը (1946 թվական, ճարտարապետն է Մենդելզոնը), Վ․ Մորիսի խանութը (1948 թվական, ճարտարապետ Ֆ․ Լ․ Ռայթ), Զ․ Հենկոկի ապահովագրության ընկերության տունը (1959 թվական), Գոլդեն-Գեյթուեյ բնակելի համալիրը (1955-1970 թվականներ) և այլն։ Նշանավոր են Սան Ֆրանցիսկոի կախովի երկու կամուրջները՝ Սան Ֆրանցիսկո-Օքլենդ (1936 թիվ, երկարությունը մոտ 13 կմ) և «Ոսկե դարպաս» (1937 թիվ, միջնամասի թռիչքի երկարություն 1280 մ)։ 1874 թվականից Սան Ֆրանցիսկոում գործում է ինքնատիպ տրամվայ (պահպանվում է քաղաքային իշխանությունների որոշմամբ)։
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Ֆրանցիսկոում են գտնվում Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնը, Կալիֆոռնիայի նահանգի, Սան Ֆրանցիսկոյի, «Գոլդեն Գեյթ» («Ոսկե դարպաս») համալսարանները, կոնսերվատորիան և այլ ուսումնական հաստատություններ։ Գիտական հիմնարկներից են Կալիֆոռնիայի Գիտությունների Ակադեմիան, Բժշկական գիտությունների ԳՀԻ, Ախտաբանների և մանրէաբանների ամերիկյան ասոցիացիան և այլն։ Խոշորագույն գրադարաններն են․ Սան Ֆրանցիսկոի հանրայինը, համալսարաններինը, իրավաբանականը։ Խոշորագույն թանգարաններն են․ Սան Ֆրանցիսկոի արվեստի թանգարանը, Ասիայի արվեստի և մշակույթի կենտրոնը, Պատվավոր լեգիոնի կալիֆոռնիական պալատը (Գեղեցիկ արվեստների թանգարան) և այլն։ Կան օպերային և դրամատիկական թատրոններ։
Հայերը Սան Ֆրանցիսկոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1980-1990-ական թվականներին։ 1912 թվին Սան Ֆրանցիսկոի հայերի թիվը (Օքլենդի հետ) 150 էր։ Համայնքը սկսել է ստվարանալ առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924 թվականին Սան Ֆրանցիսկոյում (Օքլենդի և Բերկլիի հետ) կար 1500 հայ։ Հայերի հոսքը Սան Ֆրանցիսկո շարունակվել է ընդհուպ մինչե երկրորդ համաշխարհային պատերազմը և նրանից հետո․ 1962 թվին Սան Ֆրանցիսկոյում և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Բերլինգեյմ, Ռեդվուդ սիթի, Փալո Ալթո, Սան Խոսե, Բերկլի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն) բնակվում էր 6 հազար հայ, 1970-ական թվականների սկզբին՝ շուրջ 10 հազար․, 1983 թվականին՝ 25․000։
Սան Ֆրանցիսկոի առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բաղեշցիներ և այլն․ զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, նպարավաճառությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ և այլն։ 1980-ական թվականներին Սան Ֆրանցիսկոի հայերը ներգրավված են կյանքի բոլոր ասպարեզներում․ կան արհեստավորներ, բանվորներ, առևտրականներ, ապահովագրական ընկերությունների գործակալներ, բանկերի ծառայողներ, ինժեներներ, ազատ արվեստների բնագավառի աշխատողներ։ Համայնքի ազգային-հասարակական կյանքը կազմակերպում են զանազան միություններ, կազմակերպություններ և այլն։ XX դարի սկզբից գործում են հայ ազգագրական կուսակցությունների տեղական մասնաճյուղերը։ 1924 թվականին հիմնվել է «Հայ եղբայրասիրաց միությունը», 1920-ական թվականների սկզբին՝ Բերկլիի համալսարանի հայ ուսանողների «Երևան» ակումբը։ Գործում են Ամերիկահայ առաջադիմական միության տեղական կազմակերպությունը (1938 թվականից), ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ կարմիր խաչի, ինչպես նաև հայրենակցական միությունների, «Թեքեյան», «Համազգային» և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։
Սան Ֆրանցիսկոյի հայ առաքելական և ավետարանական եկեղեցական մարմինները (վարչությունները) ստեղծվել են 1920-ական թվականների կեսին։ Համայնքի հավատացյալների մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են։ 1983 թվականին Սան Ֆրանցիսկոյում և արվարձաններում գործում էին Սբ Գրիգոր Լուսավորիչ (1925 թվականից, 1953 թվականից՝ անթիլիասապատկան), Սբ. Հովհաննես Մկրտիչ (1941 թվականից), Սբ. Վարդան (1932 թվականից) եկեղեցիները։ Եկեղեցիներ կան (1974 թվականից) Սանտա Կլարայում և Սան Խոսեում։ Ավետարանականներն ունեն «Գողգոթա» (հիմնվել է 1926 թվականին), «Բեթանիա» (1926 թվականից) ժողովարանները։
Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկական եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980 թվականին բացվել է նորակառույց Հայ կեդրոնը՝ սրահով և «Գռուզյան- Զաքարյան» ամենօրյա վարժարանով։ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը զարգացած մամուլ չի ունեցել։ 1924-1925 թվականներին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը (խմբագիր՝ Ս․Մ․ Ծոցիկյան), որը 1926 թվականին փոխադրվել է Դետրոյտ։ 1921 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թատերախումբ էր պահում Սան Ֆրանցիսկոի Հայ մշակութային միությունը, որը գործել է մինչև 1958 թվականը։ 1960-ական թվականների սկզբին ստեղծվել է «Հայ դրամատիկ թատերախումբ»-ը, որը գործել է 16 տարի։ Այսօր Սան Ֆրանցիսկոյում բնակվում է 40.000 հայ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբիջան, Կոտ դ'Իվուար (1986)[29][30][31]
- Ադիս Աբեբա, Եթովպիա
- Ալասիո, Իտալիա
- Ամման, Հորդանան (2010)[29][32]
- Ասսիզի, Իտալիա (1969)[29]
- Բանդալոր, Հնդկաստան (2009)[29]
- Բարսելոնա, Իսպանիա (2010)[29]
- Բելեմ, Բրազիլիա
- Բուխարեստ, Ռումինիա
- Բուրգաս, Բուլղարիա
- Թայբեյ, Թայվան (1970)[29][33]
- Իսկիա, Իտալիա
- Լիսաբոն, Պորտուգալիա
- Կալյաո, Պերու (2016)
- Կալտաջիրոնե, Իտալիա
- Կարակաս, Վենեսուելա
- Կորկ, Իռլանդիա (1984)[29]
- Կրակով, Լեհաստան (հուլիսի 2, 2009)[34][29]
- Հայֆա, Իսրայել (1973)[29]
- Հոշիմին, Վիետնամ (1995)[29]
- Մանիլա, Ֆիլիպիններ (1981)[29]
- Նեապոլ, Իտալիա
- Շանհայ, Չինաստան (1980)[29]
- Սալոնիկ, Հունաստան (1990)[29]
- Սեուլ, Հարավային Կորեա (1975)[29]
- Սիդնեյ, Ավստրալիա (1968)[29][35]
- Վալպարաիսո, Չիլի
- Վլադիվոստոկ, Ռուսաստան
- Ցյուրիխ, Շվեյցարիա (2003)[29][36]
- Փարիզ, Ֆրանսիա (1997)[29][37]
- Քեյփթաուն, ՀԱՀ
- Քիլ, Գերմանիա (սեպտեմբերի 22, 2017)[38][29]
- Օսակա, Ճապոնիա (1957)[29][39]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.sfmuseum.org/hist/name.html
- ↑ 2,0 2,1 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 3,0 3,1 https://www.foundsf.org/index.php?title=WHY_SAN_FRANCISCO%3F%3F%3F_CITY_ORIGINS:_1835-1849
- ↑ https://sf.gov/sites/default/files/2021-11/12746-DocentPresentation.pdf#page=43 — P. 43.
- ↑ https://commons.wikimedia.org/wiki/File:Flag_of_San_Francisco.svg
- ↑ https://www.santaclaraca.gov/home/showdocument?id=12184#page=21 — P. 21.
- ↑ https://www.sf.gov/sites/default/files/2021-11/12746-DocentPresentation.pdf#page=43
- ↑ 8,0 8,1 GeoNames — 2005.
- ↑ Geographic Names Information System
- ↑ https://web.archive.org/web/20100727190828/http://www.sfmuseum.org/hist6/founding.html
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ area code 415
- ↑ «U.S. Census Bureau QuickFacts: San Francisco County, California; UNITED STATES». www.census.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ Analysis, US Department of Commerce, BEA, Bureau of Economic. «Bureau of Economic Analysis». bea.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «GDP by County | U.S. Bureau of Economic Analysis (BEA)». www.bea.gov. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Bureau, U. S. Census. «American FactFinder - Results». factfinder.census.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 17,0 17,1 Edward F. O'Day (1926 թ․ հոկտեմբեր). «The Founding of San Francisco». San Francisco Water. Spring Valley Water Authority. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Coy, Owen Cochran (1919). Guide to the County Archives of California. Sacramento, California: California Historical Survey Commission. էջ 409.
- ↑ P, Schroeder, Jonathan (2016 թ․ օգոստոսի 10). «Historical Population Estimates for 2010 U.S. States, Counties and Metro/Micro Areas, 1790-2010» (Data Set) (անգլերեն). Data Repository for the University of Minnesota (DRUM). doi:10.13020/D6XW2H. hdl:11299/181605.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Charter of the United Nations | United Nations». www.un.org. 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «History of the United Nations | United Nations». www.un.org. 2015 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «San Francisco – the birthplace of the United Nations». San Francisco Chronicle. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Top U.S. Destinations for International Visitors. The Hotel Price Index. Retrieved April 12, 2014.
- ↑ «Quality of Living City Ranking – 2019». Mercer. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Stewart, Suzanne B. (2003 թ․ նոյեմբեր). «Archaeological Research Issues for the Point Reyes National Seashore – Golden Gate National Recreation Area» (PDF). Sonoma State University – Anthropological Studies Center. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Visitors: San Francisco Historical Information». City and County of San Francisco. n.d. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
- ↑ The Virtual Museum of the City of San Francisco (2004 թ․ հուլիսի 16). «From the 1820s to the Gold Rush». The Virtual Museum of the City of San Francisco. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Wiley, Peter Booth (2000). National trust guide- San Francisco: America's guide for architecture and history travelers. New York: John Wiley & Sons, Inc. էջեր 4–5. ISBN 978-0-471-19120-9. OCLC 44313415.
- ↑ 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 29,11 29,12 29,13 29,14 29,15 29,16 29,17 29,18 https://oewd.org/san-francisco-sister-cities
- ↑ https://news.abidjan.net/articles/476215/dechets-plastiques-mambe-veur-en-faire-un-mine-dor
- ↑ https://sf.gov/information/international-sector-businesses-development
- ↑ https://en.ammonnews.net/article/7603
- ↑ https://english.sec.gov.taipei/cp.aspx?n=2789B64DFDD8B838&s=71DCD83AD107CA5D
- ↑ https://www.krakow.pl/otwarty_na_swiat/2531,miasto,40,0,otwarty_na_swiat.html
- ↑ https://www.cityofsydney.nsw.gov.au/networks-partners/sister-cities
- ↑ https://www.stadt-zuerich.ch/prd/de/index/stadtentwicklung/aussenbeziehungen/zusammenarbeit-mit-staedten/staedtepartnerschaften/san_francisco.html
- ↑ https://api-site.paris.fr/images/82535
- ↑ https://www.kiel.de/de/kiel_zukunft/kiel_international/san_francisco.php
- ↑ https://www.theguardian.com/world/2018/oct/04/osaka-drops-san-francisco-as-sister-city-over-comfort-women-statue
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆրանցիսկո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 171)։ |