Jump to content

Ջեյմս Սայմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Սայմոնս
անգլ.՝ James Harris Simons
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1938(1938-04-25)
ԾննդավայրՆյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 10, 2024(2024-05-10)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1958)[3] և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[3]
ԵրկերChern–Simons form?
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆինանսիստ, գործարար, համալսարանի դասախոս, գաղտնագիր, գիտնական, ֆինանսական խորհրդատու և բարեգործ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Լանկաստերի համալսարան
ԱմուսինԲարբարա Սիմոնս
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներNat Simons?
 James Harris Simons Վիքիպահեստում

Ջեյմս Հարիս «Ջիմ» Սայմոնս (անգլ.՝ James Harris Simons, ապրիլի 25, 1938(1938-04-25), Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մայիսի 10, 2024(2024-05-10)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի մաթեմատիկոս, ակադեմիկոս, ներդրող և մեկենաս[5], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (2007)։

1982 թվականին հիմնադրել է «Renaissance Technologies» ներդրումային ընկերությունը, որը տնօրինել է մինչև մահ։ 2007 թվականին աշխատել է շուրջ 2,8 միլիարդ դոլար[6], 2006 թվականին՝ 1,7 միլիարդ[7], 2005 թվականին՝ 1,5 միլիարդ[8][9], իսկ 2004 թվականին՝ 670 միլիոն դոլար։ Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ 2010 թվականին Սայմոնսը շուրջ 8,5 միլիարդ կարողությամբ զբաղեցրել է 80-րդ տեղն աշխարհում[10] և 57-րդը՝ Ամերիկայում[11]։ 2006 թվականին «Financial Times»-ը նրան անվանել է «ամենախելացի միլիարդատերը»[12]։

Ըստ «The Economist» թերթի՝ Սայմոնսը բոլոր ժամանակների ամենահաջողակ ներդրողն է[13]։

Վաղ կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Սայմոնսը ծնվել է հրեաների ընտանիքում[14]։ 19-րդ դարի վերջին նրա նախնիները Ռուսական կայսրությունից տեղափոխվել են ԱՄՆ[15]։ Հայրը՝ Մեթյու Սայմոնսը (1905-1989), Մասաչուսեթսում կոշիկի արտադրամաս ուներ, իսկ մայրը՝ Մարսիա Կանտորը (1914-2007), տնային տնտեսուհի էր։

1958 թվականին Սայմոնսը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան[16], իսկ 1962 թվականին՝ 24 տարեկանում՝ Բերքլիի համալսարանում դարձել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր կրկին մաթեմատիկայի ոլորտում[17]։ 1961-1964 թվականներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և Հարվարդում դասավանդել է մաթեմատիկա։ 1968 թվականին դարձել է Սթոնի Բրուքի համալսարանի մաթեմատիկայի բաժնի վարիչ։ Նրա կառավարման օրոք համալսարանն ընդգրկվել է ԱՄՆ լավագույն համալսարանների տասնյակում։

1976 թվականին Սայմոնսը ստացել է Ամերիկյան մաթեմատիկական հանրության Օսվալդ Վեբլենի մրցանակ երկրաչափության ոլորտում։

1978 թվականին լքել է ակադեմիական գիտությունը, որպեսզի հիմնադրի ապրանքային ֆյուչերսների շուկայում թրեյդինգով զբաղվող ներդրումային հիմնադրամ։

«Renaissance Technologies»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան երկու տասնամյակ «Renaissance Technologies» ներդրումային ընկերությունը, որը զբաղվում է առևտրով ամբողջ աշխարհում, գտնվում է մաթեմատիկական-տնտեսական վերլուծության առաջին շարքերում։ Լիկվիդային ֆինանսական գործիքների գների փոփոխության կանխատեսման համար այն օգտագործում է համակարգչային մոդելներ։ Դրանք հավաքում են հնարավորինս շատ տվյալներ, այնուհետև փնտրում ոչ պատահական բաղկացուցիչներ, որոնց հիման վրա կարելի է կանխատեսում անել։ Չնայած մոդելների մշակմամբ զբաղվում են գիտնականները, մեխանիկական առևտրային համակարգի կոնկրետ գործողություններն ավելի լավ նկարագրվում են «սև արկղ» հասկացությամբ։ Բացի այդ, ընկերության աշխատակիցներն ակտիվ գործունեություն են ծավալում հիմնադրամի աշխատանքի մասին մանրամասների ապակողմնորոշման և քողարկման ուղղությամբ։

«Renaissance»-ում աշխատում է համաշխարհային մակարդակի ավելի քան 60 գիտաշխատող, այդ թվում՝ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, աստղաֆիզիկոսներ և վերլուծաբաններ։ Նրանք աշխարհի տարբեր երկրներից են (օրինակ՝ Ճապոնիա, Կուբա), ինչը հնարավորություն է տալիս ստանալ մի քանի տասնյակ անգամ ավելի եկամուտ, քան ստանում են Բրյուս Քովները, Ջորջ Սորոսը, Պոլ Ջոնսը, Լուիս Բեկոնը, Մարկ Քինգդոնը կամ Մոնրո Թրաուտը։ Ընդ որում, պաշտոնական հրապարակումներից պարզ է դառնում, որ 2007 թվականի ԱՄՆ հիպոթեքային ճգնաժամի սկզբում հիմնադրամը մինչև 7% կորուստ է ունեցել, թեև օգոստոսի վերջին կարողացել է բարելավել մինչև +0,7%[18]։

«Renaissance»-ը թողարկել է «RIEF» հիմնադրամը[19], որը նախատեսված է ղեկավարելու 100 միլիարդ դոլար կապիտալ, այսինքն՝ երբևէ գոյություն ունեցածներից ամենամեծը[20]։

Փրինսթոնի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի ֆիզիկայի պրոֆեսոր Էդվարդ Ուիթենն ասում է («The Wall Street Journal», 01.07.2005)․

Անչափ հրապուրիչ է տեսնել մաթեմատիկոսի այդքան մեծ հաջողությունը գործունեության այլ ոլորտում։

2006 թվականին Սայմոնսը ճանաչվել է Ֆինանսական ինժեներիայի միջազգային ասոցիացիայի տարվա ֆինանսական գիտնական (անգլ.՝ FEOY, Financial Engineer of the Year

2007 թվականին նա ավելացրել է իր անձնական ունեցվածքը 1,7 միլիարդ դոլարով[21]։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոնսն աջակցել է տարբեր հետազոտական նախագծերի, կոնֆերանսների և խորհրդաժողովների։

Իր երկրորդ կնոջ՝ Մերլին Սայմոնսի հետ, հիմնադրել է «Սայմոնսի հիմնադրամ» բարեգործական ընկերությունը, որը, ի լրումն գիտական հետազոտությունների, աջակցում է կրթական և բժշկական նախագծերի։ Ի հիշատակ իր որդի Փոլի՝ նա Սթոնի Բրուքում հիմնադրել է Ավալոնի պարկը՝ 0,53 կմ² տարածքով արգելոց։ 34-ամյա Փոլը վթարի է ենթարկվել 1996 թվականին՝ տան մոտակայքում հեծանիվ վարելու ժամանակ։ Մյուս որդին՝ 23-ամյա Նիկը, 2003 թվականին խեղդվել է Բալի ուղևորության ժամանակ։ Նիկն աշխատում էր Նեպալում, և Սայմոնսը մեծ ներդրում է ունեցել Նեպալի առողջապահության համակարգի զարգացման մեջ՝ հիմնադրելով Նիկ Սայմոնսի ինստիտուտը[22][23]։

Սայմոնսը ստեղծել է նաև «Մաթեմատիկա Ամերիկայի համար» ոչ առևտրային կազմակերպությունը։

2006 թվականի սկզբին նա ղեկավարել է «Renaissance Technologies Corporation» և Բրուքհեյվենյան գիտական ասոցիացիան՝ փակելով Բրուքհեյվենի ազգային լաբորատորիայի բյուջեի՝ 13 միլիոն դոլար արժողությամբ ճեղքվածքը, որը խոչընդոտում էր Ծանր իոնների կոլայդերի բացմանը։

Նույն թվականին իր հիմնադրամի միջոցով Սայմոնսը 25 միլիոն դոլար է նվիրաբերել Սթոնի Բրուքի համալսարանին[24][25]։ Գումարը նախատեսված էր համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժնի համար։

2008 թվականի փետրվարի 27-ին նահանգապետ Էլիոթ Սպիտցերը հայտարարել է «Սայմոնսի հիմնադրամի» 60 միլիոն դոլար նվիրաբերության մասին՝ ուղղված Սթոնի Բրուքում «Երկրաչափության և ֆիզիկայի Սայմոնսի կենտրոնի» հիմնադրմանը։ Դա Նյու Յորքի պատմության մեջ ամենամեծ գումարային նվերն էր հասարակական համալսարանին[26]։

Աուտիզմին նվիրված հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին Սայմոնսի ընտանեկան հիմնադրամը ներդրել է 38 միլիոն դոլար՝ պարզելու աուտիզմի պատճառը։ Նախատեսվում է ներդնել ևս 100 միլիոն դոլար, ինչը համարվելու է աուտիզմի ուսումնասիրությանն ուղղված ամենամեծ ներդրումը։ Ընդ որում, բյուջեի ծախսերի նկատմամբ Սայմոնսն իրականացնում էր անձնական վերահսկողություն։ Նա ուսումնասիրության համար հանձնել է նաև իր ընտանիքի ԴՆԹ-ն (դուստրը աուտիկ է) և օգնել որոշ հետազոտական խնդիրների լուծման հարցում։

2003 թվականի հունիսի 11-ին «Սայմոնսի հիմնադրամն» ընդունել է աուտիզմի ուսումնասիրության սիմպոզիում, որտեղ ներկայացվել են աուտիզմի պատճառների ուսումնասիրության արդյունքները, աուտիզմի գենետիկական քարտեզը և կենսաբանական մեխանիզմները։

Հիմնադրամը 10 միլիոն դոլար է հատկացրել Եյլի համալսարանի Մանկական հիվանդությունների կենտրոնի երկու հետազոտողի՝ հայտնաբերելու աուտիզմի առաջացման վրա ժառանգականության ազդեցությունը։

Գիտական կազմակերպությունների անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոնսը Բրուքհեյվենի ազգային լաբորատորիայի, Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի, Ռոքֆելլերի համալսարանի և Մաթեմատիկական հետազոտական ինստիտուտի վստահված անձ էր, ինչպես նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի խորհրդի անդամ և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2014)։

  • Սայմոնսը խուսափում էր հռչակումից և հազվադեպ էր հարցազրույց տալիս՝ մեջբերելով «Անասնաֆերմա» վիպակի Բենիամին ավանակի խոսքերը․ «Աստված ինձ պոչ է տվել, որպեսզի պաշտպանվեմ ճանճերից։ Բայց ես կնախընտրեի չունենալ պոչ և ճանճեր»[27]։
  • Ինչպես Ալբերտ Այնշտայնը, Սայմոնսը ևս գուլպաներ չէր հագնում[28]։

Սայմոնսն ապրում էր կնոջ հետ Մանհեթենում և Լոնգ Այլենդում։ Ուներ հինգ երեխա, որոնցից Փոլը վթարի է ենթարկվել 34 տարեկանում, իսկ Նիկոլասը խեղդվել է 24 տարեկանում։

Ջեյմս Սայմոնսը մահացել է Նյու Յորքում 2024 թվականի մայիսի 10-ին՝ 86 տարեկանում[29][30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Simons Foundation Co-Founder, Mathematician and Investor Jim Simons Dies at 86Simons Foundation.
  2. 2,0 2,1 2,2 APS Member NewsAPS.
  3. 3,0 3,1 Jim Simons: Founder, Renaissance Technologies Corp.Forbes.
  4. Notable Names Database — 2002.
  5. «Самый умный миллиардер. Как профессор математики стал легендарным трейдером». Արխիվացված է օրիգինալից 2021-02-23-ին. Վերցված է 2020-12-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Wall Street Winners Get Billion-Dollar Paydays». Արխիվացված է օրիգինալից 2017-10-21-ին. Վերցված է 2017-09-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Jenny Anderson and Julie Creswell (2007-04-24). «Make Less Than $240 Million? You're Off Top Hedge Fund List». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017-05-22-ին. Վերցված է 2017-09-30-ին.
  8. Shell, Adam (2006-05-26). «$363M is average pay for top hedge fund managers». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին. Վերցված է 2006-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Top hedge fund manager had take-home pay of $1.5 billion in 2005 on 5% fee and 44% of gains». Finfacts.com. 2006-05-26. Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին. Վերցված է 2008-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «The World's Billionaires: #214 James Simons». Forbes.com. 2007-03-08. Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին. Վերցված է 2007-05-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն). Simons' most influential research involved the discovery and application of certain geometric measurements, and resulted in the Chern-Simons form (aka Chern-Simons invariants, or Chern-Simons theory). In 1974, his theory was published in Characteristic Forms and Geometric Invariants, co-authored with the differential geometer Shiing-Shen Chern. The theory has wide use in theoretical physics, particularly string theory.
  11. «The 400 Richest Americans: #57 James H Simons». Forbes.com. 2007-09-20. Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին. Վերցված է 2007-05-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Alternative Rich List». FT.com. 2006-09-22. Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին. Վերցված է 2007-11-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. How Jim Simons became the most successful investor of all time Արխիվացված 2019-11-16 Wayback Machine, The Economist, Nov 14th 2019
  14. «The Jewish Billionaires of Forbes». Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին. Վերցված է 2014-07-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Генеалогия семьи Саймонс». Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014-07-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «MIT Alumni Association | alum.mit.edu». Արխիվացված է օրիգինալից 2011-07-12-ին. Վերցված է 2022-04-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «A Billionaire Mathematician's Life of Ferocious Curiosity». Արխիվացված է օրիգինալից 2019-01-23-ին. Վերցված է 2017-09-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Renaissance Hedge Fund Down 7 Percent». New York Times. 2007-08-10. Արխիվացված է օրիգինալից 2019-01-23-ին.
  19. Baker, Nathaniel (2005-06-24). «Renaissance Readies Long-Biased Strat». Institutional Investor (magazine).(չաշխատող հղում)
  20. Zuckerman, Gregory (2005-07-01). «Renaissance's Man: James Simons Does The Math on Fund» (PDF). The Wall Street Journal. էջեր C1. Վերցված է 2006-08-15-ին.
  21. «Monday view: The secret world of hedge funds». Արխիվացված է օրիգինալից 2007-08-27-ին. Վերցված է 2022-04-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Nepalnews.com Mercantile Connumications Pvt. Ltd
  23. «US family does Rs 380 m medi-bit for Nepal». Արխիվացված է օրիգինալից 2009-03-30-ին. Վերցված է 2018-11-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «Stony Brook University Receives $25 Million Donation | SBGradMag». Արխիվացված է օրիգինալից 2010-03-28-ին. Վերցված է 2008-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Stony Brook Announces $25 Million Gift From Renowned Former Math Chair Jim Simons». Արխիվացված է օրիգինալից 2007-04-26-ին. Վերցված է 2008-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «$60 Million Gift for Stony Brook — New York Times». Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2017-09-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 33 (օգնություն)
  27. «Wealth is a numbers game | Features». The First Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007-10-17-ին. Վերցված է 2018-11-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «How Jim Simons Scored on His Math SAT». Institutional Investor (բրիտանական անգլերեն). 2019-03-16. Արխիվացված օրիգինալից 2022-05-25-ին. Վերցված է 2022-07-11-ին.
  29. «Simons Foundation Co-Founder, Mathematician and Investor Jim Simons Dies at 86». Simons Foundation (ամերիկյան անգլերեն). 2024-05-10. Արխիվացված օրիգինալից 2024-05-10-ին. Վերցված է 2024-05-10-ին.
  30. «Jim Simons 1938–2024». Simons Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-05-10-ին. Վերցված է 2024-05-10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Цукерман, Грегори Человек, который разгадал рынок : как математик Джим Саймонс заработал на фондовом рынке 23 млрд долларов = The Man Who Solved the Market: How Jim Simons Launched the Quant Revolution. / Перевод с англ. М. А. Павлова, А. М. Горячева. — М. : Эксмо, Бомбора™, 2021. — 395, [1] с. : ил., табл. ISBN 978-5-04-112585-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Սայմոնս» հոդվածին։