Jump to content

Յայոյ ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սացումա սամուրայը Բոշին պատերազմի ժամանակ

Յայոյ ժամանակաշրջանը Ճապոնիայի պատմության Երկաթե դարաշրջանն է, որը ավանդականորեն տարեգրվում է մ.թ.ա. 300-մ.թ. 300 թթ.: Այն անվանվել է Տոկիոյի շրջակայքի պատվին, որտեղ հնագետները առաջին անգամ հայտնաբերել են այդ դարաշրջանի նմուշներ։ Յայոյի ժամանակաշրջանի բնորոշ գծերի մեջ մտնում է խեցեգործության նոր ոճի առաջացումն ու բրնձի գյուղատնտեսության ինտենսիվ սկիզբը բրնձի դաշտերում։ Դասային հիերարխիկ կառուցվածքը սկիզբ է առնում այս ժամանակաշրջանից։ Մետաղագործական հմտությունները, որոնք հիմնված էին բրոնզի ու երկաթի կիրառության վրա, նույնպես Ճապոնիա մտան այս ժամանակաշրջանում։

Յայոյը հաջորդել է Ջոմոն ժամանակաշրջանին (մ.թ.ա. 13.000–մ.թ.ա. 400 թթ.) ու Յայոյ մշակույթը ծագեց հարավային Կյուսյուից հյուսիսային Հոնսյու ընկած տարածաշրջանում։ Հնագիտական ապացույցները հիմնավորում են այն միտքը, որ այս ժամանակաշրջանում Ասիայի մայրցամաքից դեպի Ճապոնիա գյուղացիների հոսքը ճնշեց տեղի որսորդահավաքողական բնակչությանը։

Յայոյ մշակույթի առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յայոյ ժամանակաշրջանի կուժ, 1-3-րդ դարեր

Յայոյ ժամանակաշրջանը ավանդականորեն թվագրվում է մ.թ.ա. 300-մ.թ. 300 թվականները։ Յայոյի հնագույն հնագիտական ապացույցը գտնված է հյուսիսային Կյուսյուում, չնայած սա դեռ քննարկվում է։ Յայոյ մշակույթը արագորեն տարածվեց դեպի հիմնական Հոնսյու կղզին՝ խառնվելով տեղի ջոմոն մշակույթին։ Վերջերիս հետազորությունը, որն օգտագործում էր արագացուցիչ կշռային սպեկտրոմետրիան խեցու ու փայտե իրերի վրա կարբոնացված մնացորդները վերլուծելու համար, պնդում է, որ նրանք թվագրվում են մինչև մ.թ.ա. 900-մ.թ.ա. 800 թվականները՝ 500 տարի ավելի վաղ, քան ասվում էր նախկինում։

Յայոյ ժամանակի խեցին պարզունակ կերպով զարդարված էր ու կերտված էր խեցեգործական անիվի վրա՝ ի հակադրություն ջոմոնի խեցուն, որը պատրաստվում էր ձեռքով։ Յայոյ արհեստագործները պատրաստում էին բրոնզե ծիսական զանգեր (դոտակու), հայելիներ ու զենք։ Մ.թ. առաջին դարում Յայոյ գյուղացիները սկսեցին կիրառել երկաթե գյուղատնտեսական պարագաներ ու զենքեր։

Յայոյ բնակչության աճին զուգահեռ հասարակությունը դառնում էր ավելի զարգացած ու բարդ։ Մարդիկ պատրաստում էին տեքստիլ իրեր, ապրում մշտական գյուղերում ու կառուցում շենքեր փայտից ու քարից։ Նրանք նաև պահեստում էին իրենց հարստությունը հողի սեփականության ու հացահատիկի պահեստավորման միջոցով։ Այս գործոնները առաջ մղեցին առանձին սոցիալական դասերի զարգացումը։ Ժամանակակից չինական աղբյուրները նկարագրում էին մարդկանց, որպես դաջվածքներ ու այլ մարմնական զարդարանքներ ունեցողների, ինչը ցույց էր տալիս տարբերությունը։ Յայոյ ղեկավարները Կյուսյուի որոշ շրջաններում փաստորեն հովանավորում ու քաղաքականապես ղեկավարում էին բրոնզի ու այլ բարձրակարգ ապրանքների առևտուրը։ Սա հնարավոր էր ոռոգելի խոնավ բրնձի տարատեսակի տարածման շնորհիվ, որը եկել էր Յանցզի գետաբերանից հարավային Չինաստանում Ռյուկյու կղզիներով կամ Կորեական թերակղզիով։ Խոնավ բրնձի գյուղատնտեսությունը բերեց նստակյած, գյուղատնտեսական հասարակության աճին ու զարգացմանը Ճապոնիայում։

Տեղի քաղաքական ու սոցիալական զարգացումը Ճապոնիայում ավելի կարևոր էին, քան շերտավորված հասարակության մեջ կենտրոնական իշխանության գործունեությունը։

Ջոմոնի ու Յայոյի կմախքների միջև ուղիղ համեմատությունը ցույց է տալիս, որ երկու մարդիկ էլ զգալիորեն տարբերվում են։ Ջոմոնը հակված էր լինելու ավելի կարճահասակ, համեմատաբար երկար ձեռքերով ու ավելի ցածր ոտքերով, ավելի լայնադիր աչքերով, ավելի կարճ ու լայն դեմքերով ու շատ ավելի արտահայտված դիմային հատկանիշներով։ Նրանք ունեն նաև զարմանքի նմանակմամբ վեր բարձրացած հոնքային լանջեր, քթեր ու քթարմատ։ Յայոյ մադիկ մյուս կողմից միջինում մի-երկու մատնաչափ բարձրահասակ էին, պակաս լայնադիր աչքերով, երկար ու նեղ դեմքերով ու տափակ հոնքային լանջերով ու քթերով։ Մինչև Քոֆուն ժամանակաշրջանը Ճապոնիայում գտնված գրեթե բոլոր կմախքները, բացի Այների ու Օկինավաների կմախքներից, Յայոյ տիպի են, որոնք նման են ժամանակակից ճապոնականներին։

Յայոյ տիպի մարդկանց արմատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնզե հայելի՝ գտնված Ցուբայի-օտցուկայամա քոֆունում, Կյոտո

Ամենավաղ հնագիտական դաշտերն են Իտաձուկեն կամ Նաբատան Կյուսյուի հյուսիսային հատվածում։ Յայոյ մշակույթի արմատները երկար ժամանակ քննարկվել են։ Չինական ազդեցությունը ակնհայտ էր բրոնզե ու պղնձե զենքերում, դոկյոյում, դոտակուում, ինչպես նաև ոռոգելի բրնձի մշակման մեջ։ Յայոյի մշակույթի երեք հիմնական խորհրդանիշներն են բրոնզե հայելին, բրոնզե թուրն ու արքայական կնիքաքարը։

Վերջին տարիներին ավելի շատ հնագիտական ու գենետիկական ապացույցներ գտնվեցին արևելյան Չինաստանում ու արևմտյան Ճապոնիայում ավելի հիմնավորեցին այս միտքը։ 1996-1999 թվականներիին Ճապոնիայի Ազգային Գիտական Թանգարանի մասնագետ՝ Սաթոշի Յամագուչիի առաջնորդած թիմը համեմատեց Յայոյի մնացորդները, որոնք գտել էին Ճապոնիայի Յամագուչի և Ֆուկոկա շրջաններում, Չինաստանի ափամերձ Ջիանգսու արվարձանում գտնվածների հետ ու գտել էին շատ նմանություններ Յայոյ ու Ջիանգսու մնացորդների միջև։ 1999 թվականին անցկացրած ԴՆԹ թեստերը հիմնավորում են այն պնդումը, որ Յայոյ մարդկանց արմատները գալիս են Յանցզիի հարավային մասից։

Յայոյ մշակույթի ևս մեկ նկատառում, որը երևակայության մեծ տեղիք տվեց, ինչպես ձիավորների կողմից Ճապոնիա «ներխուժումը», այն է, որ մշակույթը կապված է Սույ Ֆու ռազմածողային արշավանքին, որը կազմակերպել էր Քին Շի Հուանգը մ.թ.ա. 219 թ. Դաոսյան անմահության կղզին փնտրելու համար։ Սա շատ լավ կազմակերպված ու լավ մատակարարվող արշավանք էր, որին ոչինչ չէր պակասում, ինչպես պատմում է իդեալականացված պատմությունը։ Քսու Ֆուն նորից հայտնվում է ինը տարի անց ավելի շատ նավաստիների խնդրանքով ու իր գնացած կղզիների նկարագրություններով, որոնք համապատասխանում էին Ճապոնիային։ Բայց երկաթն ու բռոնզը չեն հասել Ճապոնիա այդ ժամանակ, նույնիսկ ոչ երկու այցելությունների միջև ինը տարվա ընթացքում։ Նույնիսկ ավելի քիչ հավանական է Քսու Ֆուի կողմից բրնձի ներմուծումը, քանի որ նրա նավատորմը մեկնեց Շանդոնգ ծովափից, որը ավելի դեպի հյուսիս էր Չինաստանի բրնձարտադրական տարածաշրջաններից։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ առկա է Կորեայի ազդեցությունը։ Հադսոնը մեջբերում է հնագիտական ապացույցներ, որոնք ներառում են, բայց չեն ավարտվում միայն «սահմանափակ բրնձի դաշտերով, նոր տիպի տաշած քարե գործիքներով, փայտյա գյուղատնտեսական իրերով, երկաթե գործիքներով, կարեգործական տեխնոլոգիայով, կերամիկական անոթներով, կավե պարագաների արտաքին հյուսվածքով կավագործական արտադրանքում ու ընտելացված խոզերով»։ Գաղթական փոխակերպումը Կորեական թերակղզիով իր ուժեղանում էր, որովհետև Յայոյ մշակույթը սկիզբ էր առել Կյուսյու կղզու հյուսիսում, որտեղ Ճապոնիան ամենամոտն է Կորեային։ Յայոյ կավագործությունը, գերեզմանաթումբերն ու սննդապահեստները, պարզվում է՝ շատ նման էին Հարավային Կորեայում գտնվածներին։

Յայոյ ժամանակաշրջանի դոտակու զանգ, 3-րդ դար

Ամեն դեպքում որոշ գիտնականներ վիճում են, որ Ճապոնիայում Ջոմոն ու Յայոյ ժամանակաշրջանների միջև մոտավորապես չորս միլիոն մարդու կտրուկ աճը չի կարող բացատրվել միայն գաղթով։ Նրանք վերագրում են այդ աճը նախ և առաջ որսորդահավաքչական առօրյայից գյուղատնտեսականի անցմանը կղզիներում՝ բրնձի կիրառությամբ։ Շատ հավանական է, որ բրնձի աճեցումը ու դրա հետագա արդյունքները թույլ տվեցին բնակչության զանգվածի աճ։ Յայոյի խեցեգործական իրերի որոշ մնացորդներ ցույց են տալիս Ջոմոնի կավագործության ազդեցությունը։ Ի հավելում՝ Յայոյն ապրում էր նույնատիպ տնակներում, ինչ Ջոմոնը։ Ընդհանրությունների այլ օրինակներ են քարե տաշած որսորդական գործիքները, ոսկրյա ձնկորսական իրերը, թևնոցի տեսքով պատրաստված խեցիներն ու անոթների ու զարդերի լաքապատվածությունը։

Վա-ի հայնտվելը չինական աղբյուրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում մարդկանց մասին ամենահին հիշատակումները այդ ժամանակվա չինական աղբյուրներից են։ Վա-ն՝ Ճապոնիայի անվանման չինական տարբերակի ճապոնական արտասանությունը, հիշատակվում է մ.թ. 57 թ.-ին. Վա-ի Նա շրջանը ստացավ ուշ Հան արքայատոհմի Գուանգվու կայսեր ոսկե կնիքը։ Այս իրադարձությունը գրի է առնվել Հոու Հան Շուում և կազմվել է Ֆան Յեի կողմից 5-րդ դարում։ Կնիքը գտնվել է հյուսիսային Կյուսյուում 18-րդ դարում։ Վա-ն նաև հիշատակվել է 257 թ.-ին Վեի Չժիում՝ Սան Գուո Չժիի մի մասում, որը կազմել է 3-րդ դարում Չեն Շոու գիտնականի կողմից։

Վաղ չինական պատմաբանները նկարագրում էին Վա-ն որպես հարյուրավոր մասնատված ցեղային հասարակության տարածաշրջան, այլ ոչ միասնական երկիր 700-ամյա ավանդույթներով, ինչը նշվում է 8-րդ դարի «Նիհոն Շոկի» աշխատությունում, որը մասամբ առասպելական, մասամբ պատմական գրություն է Ճապոնիայի մասին և թվագրում է երկրի հռչակումը մ.թ.ա. 660 թվականին։ Հնագիտական ապացույցը նաև պնդում է, որ ցեղերի միջև հաճախակի բախումների պայթյուն տեղի ունեցավ այդ ժամանակ։ Շատ հայտնաբերված կենսօջախներ կա՛մ թաղված էին, կա՛մ կառուցված բլուրների գագաթին։ Անգլուխ մարդկային կմախքներ, որոնք հայտնաբերված էին Յոշինոգարի տարածաշրջանում, մեկնաբանվում են որպես այդ ժամանակվա տիպիկ գտածոների օրինակնե։ Ներքին ծովի ափամերձ շրջաններում նետի քարե ծայրերը հաճախ են հայտնաբերվում գերեզմանանման վայրերում։

Ոսկե կնիքը, որն ըստ ավանդության Վա թագավորը ստացել է՝ որպես նվեր

3-րդ դարի չինական աղբյուրները պնդում են, որ Վա մարդիկ ապրում էին հում ձկան, բանջարեղենի ու բամբուկի և փայտե ամանեղենի վրա մատուցված բրնձի շնորհիվ, իրար էին հպում ձեռքերը ի նշան պաշտամունքի ու կառուցում էին հողային գերեզմանաթումբեր։ Նրանք նաև պահպանում էին տեր-վասալ հարաբերությունները, հավաքում էին հարկեր, ունեին արվարձանային պահեստներ ու խանութներ ու պահպանում էին սուգը։ Հասարակությունը նկարագրվում էր որպես բռնի մարտիկներ։

Յամատաիկոկու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեի Չժին (չինարեն՝ 魏志), որը Սան Գուո Չժիի մասն է, առաջին անգամ հիշատակում է Յամատաիկոկուն և Հիմիկո թագուհուն 3-րդ դարում։ Համաձայն գրության՝ Հիմիկոյին էր պատկանում Վա-ի գահը՝ որպես հոգևոր առաջնորդի հիմնական քաղաքացիական պատերազմից հետո։ Նրա փոքր եղբայրը պատասխանատու էր տարածաշրջանի գործերի համար՝ ներառյալ չինական Վեի թագավորության հետ դիվանագիտական հարաբերությունները։ Երբ Վեի դեսպանատունը Վա մարդկանց հարց տվեց իրենց արմատների մասին, նրանք պնդեցին, որ Վու-ի Թայբո Մեծ թագավորության ժառանգորդներն են, ով Չինաստանի Յանցզի դելտայի շրջակայքում Վու Թագավորության պատմական դեմք էր։

Հաշիհաքա քոֆուն, Սակուրայ, Նարա

Երկար տարիներ Յամատաիկոկուի գտնվելու վայրն ու Հիմիկո թագուհու անձը հետազոտությունների առարկա էին։ Առաջադրվեցին երկու հնարավոր տարածաշրջաններ՝ Յոշինոգարին Սագա շրջանում ու Մակիմուկուն Նարա շրջանում։ Վերջերիս հնագիտական հետազոտությունը Մակիմուկուում պնդում է, որ Յամատաիկոկուն տեղակայվայծ էր հենց այստեղ։ Որոշ գիտնականներ ընդունում են, որ Հաշիհակա քոֆունը Մակիմուկուում Հիմիկոյի գերեզմանն էր։ Դրա կապը Յամատո պետության արմատները հետ հետագա Քոֆուն ժամանակաշրջանում նույնպես քննարկումների առարկա է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]