«Մեր կյանքի լավագույն տարիները» (անգլ.՝ The Best Years of Our Lives), սև ու սպիտակ կինոֆիլմ է, որը նկարահանվել է 1946 թվականինՈւիլյամ Ուայլերի կողմից։ Մակինլի Քանթորի «Փառք ինձ համար» (Glory for Me) վեպի էկրանավորումն է։ Կասետայինը ստացավ յոթ «Օսկար»-ի մրցանակ (այդ թվում տարվա լավագույն ֆիլմը), ինչպես նաև մի շարք այլ մրցանակներ։ 1989 թվականին այն ճանաչվել է որպես ազգային հարստություն և ընդգրկվել Կոնգրեսի գրադարանում։
Երեք զինվորները Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներից վերադառնում են իրենց հայրենի քաղաքը, սակայն ապագայի հանդեպ վստահություն չեն զգում։ Ամեն մեկը յուրովի է զգում իր՝ բնականոն կյանքին վերադառնալու գործընթացը։ Ինքնաթիռի սերժանտ Էլ Սթիվենսոնը ստանում է իր նախկին գործը և շարունակում է աշխատել որպես բանկի աշխատակից, բայց պետք է նա ևս մեկ անգամ ընտելանար իր ընտանիքին և նորից վերաճանաչեր իր գրեթե մեծահասակ երեխաներին։ Կապիտան Գրեդ Դերին վերադառնում է գեղեցիկ, դատարկ և անհավատարիմ կնոջ մոտ՝ մտածելով միայն հանդերձանքների և զվարճանքի մասին։ Ծառայության ընթացքում կուտակված գումարը արագ սպառվում է, և նա ստիպված է աշխատել որպես սուպերմարկետի վաճառող։ Նավաստի Հոմեր Պերիշը ճակատից վերադառնում է հաշմանդամ, առանց երկու ձեռքի, և նա մտածում է վերականգնել նախկին հարաբերությունները իր հարսնացու Վիլմոյի հետ, թե ազատ թողնի նրան։
1946՝ ԱՄՆ-ի կինոգետների քննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ռեժիսորի համար (Վիլյամ Վայլեր)։
1946՝ Նյու Յորքի կինոքննադատների ընկերության երկու մրցանակ` լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր (Վիլյամ Վյյեր) անվանակարգերում։
1947՝ «Օսկարի» 7 մրցանակ՝ լավագույն ռեժիսոր (Վիլյամ Վյյեր), լավագույն սցենարիստ (Ռոբերտ Շերվուդ), լավագույն տղամարդու դեր (Ֆրեդերիկ Մարչ), լավագույն աջակից դերասան (Հարոլդ Ռասել), լավագույն մոնտաժ (Դանիել Մանդել), լավագույն երաժշտություն (Հյուգո Ֆրիդհոֆեր), ինչպես նաև պատվավոր «Օսկար» (Հարոլդ Ռասսել, հույսի և քաջության համար, որը նա բերել է իր ֆիլմով[7][8]) և մրցանակ «Լավագույն ձայնագրության» անվանակարգի համար (Գորդոն Սոյել)։
1947՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն ֆիլմի համար, ինչպես նաև հատուկ մրցանակ ոչ պրոֆեսիոնալ դերասանի (Հարոլդ Ռասել) լավագույն խաղի համար։
1948՝ «Բոդիլ» մրցանակ լավագույն ամերիկյան ֆիլմի համար։
1948՝ Իսպանիայի սցենարիստների ընկերության մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։
1948՝ Կարլովի Վարիի կինոփառատոնի մրցանակի լավագույն ռեժիսորի համար։
1992 թվականի օգոստոսի 6-ին Հարոլդ Ռասելը աճուրդում վաճառեց «Օսկար» արձանիկը՝ 60,500 դոլարով, որը նա ստացել էր երկրոդր պլանի լավագույն դերասան անվանակարգում։
Ֆիլմի վարձույթից հետո ԱՄՆ-ում վարձավճարները կազմել են 11.3 միլիոն դոլար, ինչը գրեթե վեց անգամ ավելի է, քան արտադրության արժեքը։
Այն արժանացել է կինոքննադատների դրական քննադատությանը, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում։ Այսպիսով, օրինակ, Variety շաբաթաթերթը այն անվանեց մեր կյանքի լավագույն ֆիլմ։