Մեյ Ուեսթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյ Ուեսթ անգլ.՝ Mae West | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1893[1][2][2][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 22, 1980[3][1][2][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Cypress Hills Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դրամատուրգ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, երգչուհի, գրող, թատրոնի դերասանուհի, կատակերգու, ինքնակենսագիր և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Գուիգո Դեյրո[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Մեյ Ուեսթ (անգլ.՝ Mae West, օգոստոսի 17, 1893[1][2][2][…], Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 22, 1980[3][1][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, դրամատուրգ և սցենարիստ։ Իր ժամանակների ամենասկանդալային աստղերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Ջեյն Ուեսթը ծնվել է Բրուքլինում[5] 1893 թվականի օգոստոսի 17-ին, Ջոն Պատրիկ Ուեսթի և Մաթիլդա Դելգերի ընտանիքում։ Հայրը նախ եղել է բռնցքամարտիկ, իսկ այնուհետև որպես հետախույզ աշխատել է ոստիկանությունում[6], իսկ մայրը եղել է մոդել[7]։ Մեյ Ուեսթը միջնակարգ կրթությունն ստացել է Բրուքլինի Էրասմուս Հոլ դպրոցում[8]։ Մեյը դաստիարակվել է բողոքականների ընտանիքում, չնայած նրան, որ մայրը հրեա էր[9], ում նախնիները կաթոլիկներ էին, իսկ ինքը ԱՄՆ էր գաղթել Բավարիայից։
Թատերական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Մեյը բեմ է բարձրացել 5 տարեկանում՝ սիրողական ներկայացումներում, իսկ 12 տարեկանում սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ կարիերայով՝ հանդես գալով վոդեվիլներում։ Ուեսթը Նյու Յորքում հանդես է եկել 1911 թվականին՝ «A La Broadway»-ում, բայց այն այնքան էլ հայտնի չէր և 8 ներկայացումներից հետո փակվեց։ Չնայած նրան, որ նա սկսեց հայտնվել այլ ներկայացումներում, իսկ 1918 թվականին իր լուսանկարը հրապարակվել էր «Ev’rybody Shimmies Now» երաժշտական խմբագրությունում, դրան հաջորդել են երաժշտական համարներ, որի ժամանակ Ուեսթը կատարել է տվյալ ժամանակին համապատասխան անկաշկանդ պարեր, իսկ շուտով նա ինքն սկսեց գրել սցենարներ ներկայացումների համար։
Նրա առաջին գլխավոր դերը Բրոդվեյում իր սեփական պիեսում էր, որը նա կոչել է «Սեքս»։ Չնայած սուր քննադատությունների, տոմսերը շատ արագ վաճառվեցին։ Պիեսի հակառակորդները հասան նրան, որ պիեսը չի ցուցադրվել, իսկ Ուեսթը իր խմբի հետ մեկտեղ ձերբակալվել է[10]։ Նրան մեղադրեցին հոգեպես վնաս պատճառելու մեջ, և 1927 թվականի ապրիլի 19-ին բանտարկեցին 10 օրով, բայց լավ պահվածքի համար 8 օր անց նրան ազատ արձակեցին։ Այդ փաստը հօգուտ Մեյի էր, քանի որ նա դարձավ ավելի հայտնի։
Նրա հաջորդ պիեսը կոչվում է «Խոչընդոտ», որը նույնպես սկանդալային էր, քանի որ քննարկում էր հոմոսեքսուալիզմը և Կառլ Հենրիխ Ուլրիխսի գործունեությունը։ Պիեսը դարձել է բեմի մեծ հիթ, որը, սակայն, ներկայացվում էր միայն Նյու Ջերսիում, քանի որ Բրոդվեյում պիեսի ներկայացումն արգելված էր։ Մեյն առաջինն էր, ով չէր վախենում խոսել սեռական հարաբերությունների մասին։
«Վատ տարիք», «Հաճույքի մարդը», «Միշտ մեղսագործ» պիեսները դարձել են Մեյի հաջորդ ստեղծագործությունները, որոնք երկխոսությունների միջոցով քննարկում էին հասարակությանը հուզող սուր խնդիրները։ 1928 թվականին գրված նրա «Լիլ ադամանդ» պիեսը պատմում է XIX դարում ապրած մի աշխույժ և խնամված կնոջ մասին։ Պիեսը ցուցադրվել է Բրոդվեյում, և շուտով դարձել է բեմերի մեծ հիթ, ինչը մեծ հռչակ բերեց Մեյին։
Կինոկարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին «Paramount Pictures»-ը ֆիլմում նկարահանվելու համար առաջարկել է կնքել պայմանագիր։ Նա համաձայնեց և շուտով տեղափոխվեց Հոլիվուդ, որտեղ նկարահանվել է իր առաջին ֆիլմում՝ «Գիշեր գիշերվա ետևից»։ Նրա մասնակցությամբ հաջորդ ֆիլմը՝ «Նա իրավացի չէր» (1933), նկարահանվել է իր՝ «Լիլի Ադամանդ» պիեսի հիման վրա, և Մեյը նրանում մարմնավորել է լեդի Լոուի կերպարը։ Ֆիլմը նշանակալից է նրանով, որ նրանում իր առաջին գլխավոր կերպարներից է խաղացել Քերի Գրանտը, և որը որպես լավագույն ֆիլմ ներկայացվել է Օսկար մրցանակի։ Իր հաջորդ՝ «Ես հրեշտակ չեմ» ֆիլմում, որը նույնպես ներկայացվել է Օսկարի, Ուեսթը կրկին նկարահանվել է Քերի Գրանտի հետ։ Ֆիլմը հասել է մեծ հաջողությունների, և Մեյի մյուս՝ «Նա անարդար վարվեց նրա հետ» ֆիլմի հետ մեկտեղ Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում «Paramount Pictures» ընկերությանը փրկել է սնանկացումից։ Դրանք եղել են Մեյի սցենարով նկարահանված առաջին ֆիլմերը։
Շուտով Մեյը դարձել է ԱՄՆի բարձր վարձատրվող անձանցից մեկը՝ Ուիլիամ Ռենդոլք Հիրսթից հետո զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Չնայած այդպիսի հաջողության՝ Մեյի մասնակցությամբ ինտիմ ֆիլմերն առաջ քաշեց բարոյախոսների զայրույթը։ 1934 թվականի հուլիսին Մեյի պիեսները և սցենարները ընդգրկվեցին Հեյսի կոդեքսի մեջ, որոնք ենթարկվել են գրաքննադատների խիստ քննության և խմբագրման։ Նրա հաջորդ սցենարը, որը կոչվում էր «Դա մեղք չէ», նույնպես չխուսափեց ստուգումներից և դրանից հետո կոչվեց «90-ականների գեղեցկուհին»։ 1935 թվականին էկրաններին հայտնվեց «Ուղևորություն դեպի քաղաք» ֆիլմը, որը նույնպես նկարահանվել էր Մեյի սցենարով, դարձել է նրա կարիերայի ևս մեկ մեծ հաջողությունը։ Այնուհետև հաջորդեցին ոչ պակաս հաջողակ «Էննի կլոնդայկ» (1936), «Դեպի արևմուտք, երիտասարդ» (1936), «Ամեն օրը տոն է» (1937) ստեղծագործությունները, որոնք, ըստ քննադատների գլուխգործոցներ են։
1940 թվականին Մեյը նկարահանվել է «Universal Studios» ընկերության «Իմ փոքրիկ երաշտահավը» ֆիլմում։ Դրանից հետո ընկերությունը նրան առաջարկեց նկարահանվել ևս 2 ֆիլմերում, բայց Մեյը հրաժարվեց, իսկ 1943 թվականին նկարահանված «Տաքանում է» (անգլ.՝ The Heat's On) ֆիլմից հետո գրեթե 30 տարի չի նկարահանվել։
Բացի կինոյից և թատրոնից Մեյը 1930-1940-ական թվականներին պարբերաբար հայտնվել է ռադիոյում, որտեղ նրա ելույթները ոչ պակաս բացահայտ և սկանդալային էին։
Աֆորիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուք ասում եք՝ 10 տղամարդիկ սպասում են իմ դռան առջև։ Մեկին տուն ուղարկեք, ես այսօր ուժասպառ եմ։
Մեյը նաև հայտնի է իր աֆորիզմներով, որից ամենահայտնին է. «Այդ ատրճանա՞կ է ձեր գրպանում, թե՞ դուք ուրախ եք ինձ տեսնել»,- որն ուղղված էր այն ոստիկանի հասցեին, որը 1936 թվականի փետրվարին Չիկագոյից ժամանելուց հետո դիմավորում էր նրան Լոս Անջելես երկաթուղային կայանում[11]։ Այդ արտահայտությունը նա օգտագործել է իր 2 ֆիլմերում՝ «Նա իրավացի չէր» (1933), «Սեքստետ» (1978)։
Նրան են պատկանում նաև հետևյալ արտահայտությունները. «Իմ ձախ ոտքը Սուրբ ծնունդն է, աջը՝ Զատիկը, ինչու ինձ մոտ չհամենաք այս երկու տոների միջև» և «Երբ ես լավն եմ, ես շատ լավն եմ։ Երբ ես վատն եմ, ես ավելի լավն եմ»[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականի ապրիլի 11-ին՝ 17 տարեկան հասակում, Մեյն ամուսնացել է Ֆրենկ Ուոլեսի հետ։ Սակայն ամուսնությունը շուտափույթ էր, և ամուսինները շուտով բաժանվեցին։ Դրանից հետո՝ մինչև 1935 թվականը, նրանք չհանդիպեցին, մինչև որ Ֆրենկը ամուսնության վկայականը ձեռքին հայտնվեց Հոլիվուդում և Մեյից պահանջեց իրենց համատեղ ունեցվածքի մի մասը։ Սկզբում Մեյն ամուսնությունը չէր ճանաչում, բայց արդյունքում ստիպված եղավ ճանաչել, քանի որ առկա էր ամուսնության վկայականը։ Երկար քաշքշուկներից հետո՝ 1942 թվականին, նրանք պաշտոնապես բաժանվեցին։
Մեյն ունեցել է ևս մեկ ամուսնություն դաշնակահար և ակորդեոնիստ Գվիդո Դեյրոյի հետ՝ 1913 թվականին, որի մասին գիտեին շատ քչերը[13]։ Մեյը երբեք չի ճանաչել նաև այս ամուսնությունը, որն ավարտվել է 1916 թվականին[14]։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականից՝ կինոկարիերայի ավարտից հետո Մեյն ակտիվորեն շարունակում էր հանդես գալ թատրոնի բեմում։ Հետագա տարիներին Մեյը հատկապես ակտիվ դարձավ 1944 թվականին «Եկատերինան Մեծ էր» բրոդվեյյան բեմադրությունում գլխավոր դերակատարումից հետո, որով 1 տարի հետո շատ է շրջագայել երկրում։ Լաս Վեգասում նա ուներ իր սեփական շոուն, որում նա երգում էր՝ շրջապատված գեղեցիկ, մկանոտ տղաներով։
1958 թվականին Մեյը ներկա է եղել Օսկար մրցանակաբաշխությանը, որտեղ Ռոկ Հադսոնի հետ մեկտեղ կատարել է «Baby, It’s Cold Outside» երգը[15]։ Հաջորդ տարի նա թողարկել է «Լավ որակը սրա հետ ոչ մի կապ չունի» անվանմամբ ինքնակենսագրությունը, որն ակնթարթորեն դարձել է ժամանակի բեսթսելլերը[16]։
Նա՝ որպես հյուր, ներկայացել է մի շարք հեռուստահաղորդումներում, օրինակ՝ 1960 թվականին «Ռեդ Սկոլտունի շոու»-ում։ Որպեսզի հայտնի լինի նաև երիտասարդ լսարանի համար, Մեյը թողարկել է ռոք-ն-ռոլ ոճի 2 երաժշտական ալբոմներ՝ «Way Out West» և «Wild Christmas»:
Ուեսթը կինոյում կրկին հայտնվեց 1970 թվականին՝ «Միրա Բրեկիրինդջ» ֆիլմում՝ Լետիսիա Վան Ալլերի կերպարով։ Այն քննադատների կողմից արժանացել է ցածր գնահատականի, իսկ վարձույթն անհաջողության է մատնվել։ Մեյի մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Սեքստետ»-ը (1978), նույնպես անհաջողության է մատնվել[17]։
1980 թվականի օգոստոսին Մեյը անկողնուց վեր կենալու ժամանակ ընկել և կորցրել է խոսելու ունակությունը։ Այդ դեպքից հետո Մեյին ուղարկել են Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա մոտ ախտորոշել են կաթված։ Նույն թվականի սեպտեմբերին պատահեց նրա 2-րդ կաթվածը, որից հետո նրա մարմնի աջ մասը պարալիզացվել էր, որից հետո նրա մոտ հայտնաբերել են թոքերի բորբոքում։ Նոյեմբերին նրա առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նրան դուրս գրեցին հիվանդանոցից[18]։
Մեյը մահացել է 1980 թվականի նոյեմբերի 22-ին՝ 87 տարեկան հասակում։ Մեյ Ուեսթին թաղել են ընտանեկան Սայպրես Հիլզ գերեզմանատանը՝ Բրուկլինում՝ Նյու Յորկ[17]։
Ամերիկյան կնոստոմատոգրաֆի զարգացման և իր կատարած ներդրումնեի համար նրա աստղը տեղադրվել է «Հոլիվուդյան փառքի ծառուղում»։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեյը միջին հասակի էր և բարձրահասակ երևալու համար կրում էր շատ բարձրակրունկ կոշիկներ (այն համարյա ոչ ոք չէր նկատում, քանի որ նրա զգեստները բավականին երկար էին) և բարձրացված սանրվածքներ։
- ԱՄՆ-ի զինված ուժերը Մեյ Ուեսթի անունով են կոչել ռազմական տեխնիկայի և հանդերձանքների մի քանի օրինակներ հավանաբար այն պատճառով, որ առկա էր ննջասենյակներում կինոաստղի պատկերը փակցնելու սովորությունը։ Հաճախ ծովահենները և օդաչուները «Մեյ Ուեսթ» անունով կոչել են փչովի փրկագոտիները, իսկ պարաշուտիստները՝ անկարգելներից մեկը։
- Մեյ Ուեսթի անունը հիշատակվել է Քինգ Քոնգ ֆիլմում, երբ Ջեք Բլեքի հերոսը թվարկում է իր ֆիլմում նկարահանվող հնարավոր թեկնածուների անունները։
- «Մեյ Ուեսթ» «Emerson» ռադիոընդունիչի «BD-197» մոդելի ոչ պաշտոնական, սակայն ընդհանուր ճանաչում ստացած անվանումն է, որն այն ստացել է անսովոր ձևավորման համար՝ կատարված հայտնի դիզայներ կոմս Ալեքսիս Դե Սախանովսկու կողմից։
- Սալվադոր Դալիի ստեղծագործություններից է «Մեյ Ուեսթի դեմքը՝ օգտագործված որպես սյուրռեալիստական սենյակ»(1934-1935)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիշեր գիշերվա ետևից (1932) — Մոդի Տրիպլետ
- Նա նրա հետ անկեղծ չէր (1933) — Լեդի Լոու
- Ես հրեշտակ չեմ (1933) — Տիրա
- 90-ականների գեղեցկուհին (1934) — Ռուբի Քարթեր
- Ուղևորություն դեպի քաղաք (1935) — Կլեո Բորդեն
- Էննի կլոնդայկ (1936) — Ֆրիսկո Տիկնիկը / Ռոուզ Կարլտոն / Էննի Ալդենի քույրը
- Դեպի արևմուտք, երիտասարդ (1936) — Մևիս Արդեն
- Ամեն օրը տոն է (1937) — Պիչես Օ’Դէյ
- Իմ փոքրիկ երաշտահավը (1940) — Ֆլաուեր Բել Լի
- Տաքանում է (1943) — Ֆեյ Լոուրենս
- Միրա Բրեկիրինջ (1970) — Լետիսիա Վան Ալլեն
- Սեքստետ (1978) — Մառլո Մաններս / Լեդի Բարինգտոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jump up to: 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Jump up to: 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ Jump up to: 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://web.archive.org/web/20120205063253/http://web.gc.cuny.edu/freereed/deiro/printed_items/memorabilia.html
- ↑ Leider, Emily Wortis. Becoming Mae West, 1997. p. 20
- ↑ «[M]ost likely he was providing muscle for local businesses and crime bosses.» Watts, Jill. Mae West: An Icon in Black and White, 2001. p 12
- ↑ Leider, Emily Wortis. Becoming Mae West, 1997. p 21.
- ↑ «The Rumble: AN OFF-THE-BALL LOOK AT YOUR FAVORITE SPORTS CELEBRITIES», New York Post, December 31, 2006. Retrieved December 13, 2007. «Erasmus also boasts Neil Diamond, Barbra Streisand, Mae West, Mickey Spillane, Barbara Stanwyck and Beverly Sills.»
- ↑ «Jewish News, Jewish Newspapers — Forward.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Watts, Jill. An Icon in Black And White, 2001. pp 88-89
- ↑ John Kobal, «Mae West», Films and Filming, September 1983, pp. 21-25.
- ↑ lyric in song Men on Great Balls of Fire album 1972
- ↑ Columbus Journal (March 20, 1914)
- ↑ Watts, Jill. Mae West: An Icon in Black and White. 2001, pp 46-7.
- ↑ Robertson, Pamela (1996). Guilty Pleasures: Feminist Camp from Mae West to Madonna. Duke University Press. էջեր 25. ISBN 0-822-31748-6.
- ↑ Yeatts, Tabatha (2000). The Legendary Mae West. Lulu.com. էջ 71. ISBN 0-967-91581-3.
- ↑ Jump up to: 17,0 17,1 Kashner, Sam; MacNair, Jennifer (2003). The Bad & the Beautiful: Hollywood in the Fifties. W. W. Norton & Company. էջ 336. ISBN 0-393-32436-2.
- ↑ Watts, Jill (2003). Mae West: An Icon in Black and White. Oxford University Press US. էջեր 313. ISBN 0-195-16112-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Ուեսթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Ուեսթ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 1980 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի կին դրամատուրգներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի դերասանուհիներ
- Կաթվածից մահացածներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ