Մարտական ուղտ
Մարտական ուղտ, ուղտեր, որոնք անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններում համալրել են պետությունների զինված ուժերը։ Ներկայումս, մարտական ուղտերն օգտագործվում են անապատային և կիսաանապատային մարտական գոտիներում տեղաշարժվելու նկատառումներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական և բերբերական ուղտերը դեռևս 1000 տարի առաջ սկսել են օգտագործվել ոչ միայն բեռնափոխադրման, այլ նաև մարտական գործողությունների համար։ Սովորաբար, ուղտերը հեծվում են երկար նիզակավոր և աղեղնաձիգավոր հեծյալների կողմից։
Հովսեփոս Փլավիոսն իր աշխատության մեջ մարտական ուղտերին հիշատակել է հետևյալ կերպ․
Որպես մարտական կենդանիներ, շատ ավելի նպատակաարմար է ուղտերի փոխարեն ձիերի օգտագործումը։ Դա պայմանավորված է նրանով, որ ուղտերը չեն շեղում ջերմությունը, սակայն մի քանի աստիճանն անգամ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը։ Սա խիստ սահմանափակում է վերջիններիս աշխատանքային կարողություններն ու դիմացկունությունը և այդ իսկ պատճառով էլ ուղտերը, ի տարբերություն ձիերի, ունեն ավելի սահմանափակ մարտավարական ունակություններ։ Տարբեր է նաև ուղտերի ու ձիերի առավելագույն արագությունների ցուցանիշը։
Մարտական ուղտերի մասնակցությամբ պատմությունից մեզ այտնի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը մ.թ.ա. 2-րդ դարում տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտն է։ Մագնեսիայի դաշտում միմյանց դեմ մարտնչում էին հռոմեական և սելևկյան բանակները։ Պատմիչները գրում են, որ Անտիոքոս Մեծի գլխավորած սելևկյան բանակում աչքի էին ընկնում զինված ուղտավոր հեծյալներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джордж Тэйлор Денисон. Период I. С древнейших времен до падения Западной Римской империи // История конницы = A History of Cavalry from the earliest times with lessons for the future. — М.: АСТ, 2001. — 480 с. — (Военно-историческая библиотека). — 8000 экз. — ISBN 5-17-004683-9.
- Ширяев Д. Верблюды в сражениях древности. Публикация на сайте «Военная литература»