Մայք Քոնորս
Մայք Քոնորս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1925[1][2] |
Ծննդավայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա[1] |
Մահացել է | հունվարի 26, 2017[1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Տարզանա, Կալիֆոռնիա[1] |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Ֆրեզնոյի բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան |
Ժանրեր | վեսթեռն |
Մայք Քոնորս (ի ծնե՝ Կրիկոր Օհանյան[3] օգոստոսի 15, 1925[1][2], Ֆրեզնո, Կալիֆոռնիա[1] - հունվարի 26, 2017[1][2], Տարզանա, Կալիֆոռնիա[1][4]), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է CBS ամերիկյան հեռուստառադիոցանցի թողարկած Մաննիքս դետեկտիվ ֆիլմում իր կերտած Ջո Մաննիքս դերով։ Քոնորի դերասանական կարիերան տևում է վեց տասնամյակ, հեռուստատեսային աշխատանքին զուգահեռ, նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայք Քոնորսն ունի հայկական ծագում։ Նա ծնվել է 1925 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում[5]։ Նա ավագ դպրոցում եռանդուն խաղում էր բասկետբոլ, որտեղ և իրեն իր թիմակիցները տվել են «Touch» մականունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո սկսել է հաճախել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի բասկետբոլի բաժինը, որտեղ խաղացել է մարզիչ Ջոն Վուդենի հետ։ Նա եղել է Phi Delta Theta-ի անդամ[6]։ Ռեժիսոր Ուլիամ Ա. Վելմանը նրան որպես դերասան վերցրեց բասկետբոլ խաղալիս Քոնորի արտահայտիչ դեմքը նկատելուց հետո։ Նա հայտնվեց Լոս Անջելեսի CBS-ում որպես «Touch» Քոնորս JUkebox Jury-ի սերիայում մինչ 1953 թվականին հաղորդման հանրային ալիքով հեռարձակվելը American Broadcasting Company-ի միջոցով։ Քոնորսը մասնակցություն է ունեցել իր վաղ շրջանի ֆիլմերում, ինչպիսիք «Կղզին երկնքում» (անգլ.՝ Island in the Sky 1953), «Ճահճե կինը» (անգլ.՝ Swamp Women), «Արևմուտքի 5 հրացանները» (անգլ.՝ Five Guns West 1955), «Աշխարհի վերջի օրը» (անգլ.՝ The Day the World Ended 1955), «Մարմինն ու դրդապատճառը» (անգլ.՝ Flesh and the Spur 1957) և «Թաչ Քոնորսը»։
Քոնորսը վերհիշեցրել է մի հարցազրույցում, որ նրան վերանվանել է Հենրի Վիլսոնը՝ ասելով, որ Օհանյանը շատ նման է հնչում Ջորջ Օ՛Հանիոոնի ազգանվան հետ, դրա համար նրանք հանգել են Թաչ Քոնորս տարբերակին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայք Քոնորսի ֆիլմային կարիերան սկսվել է 1950-ական թվականներից։ Քոնորսը դեր էր տանում քննադատների կողմից ողջույնների արժանացած մի ֆիլմում՝ «Կղզին երկնքում» անունով, որտեղ նա տանում էր որոնողական-փրկարարական նավի նավաստու դեր։ 1956 թվականին, երբ նա դեռ գրանցված էր որպես Թաչ Քոնորս, նա սկսեց խաղալ Չարլթոն Հեսթոնի հետ միասին։
Մաննիքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայք Քոնորսը 1959 թվականին խաղացել է «Tightrope» դետեկտիվ սերիալում գլխավոր հերոսի դերը։ Սակայն դա մի ուրիշ շարք էր, որը նրան համբավ բերեց։ 1967 թվականին CBS-ը նրան վարձեց, որպեսզի «Մաննիքս» ֆիլմում խաղա դետեկտիվ Ջո Մաննիքսի դերը։ Հեռուստատեսային շարքում Մաննիքսին ուղեկցում էր Ժոզեֆ Կամպանելան, որպես նրա ղեկավար։ Ֆիլմը թողարկվեց 1967-1975 թվականներին և մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհով։ Դերասանական մյուս ծրագրերից էին Գեյլ Ֆիշերը, որպես իր քարտուղար Պեգի, դերասան Ռոբերտ Ռիդը, որպես լեյտենանտ, Ադամ Տոբիաս, Մանեքսը դետկտիվ է, ով սպորտային ամտոմեքենաների սիրահար է և կարողանում է վերլուծել ոստիականական դեպքեր[7]։
Մայք Քոնորսն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 4 անվանակարգերում, սակայն հաղթել է միայն մեկում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքը 1949 թվականին ամուսնանում է Մերի Լոու Ուիլլեյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Մեթյու Օհանյանը և մեկ աղջիկ՝ Դանա Լոու Քոնորսը։ Ներկայումս նա ապրում է իր կնոջ հետ Կալիֆոռնիայի Էնքինո քաղաքում[8]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 թվականին Մայք Քոնորսն արժանում է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակին իր «Մանիքս» ֆիլմում կերտած Ջո Մաննիքսի դերի համար[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sudden Fear (1952) – Junior Kearney
- 49-րդ տղամարդը (1953) – Lt. Magrew
- Sky Commando (1953) – Lt. Hobson Lee
- Կղզին երկնքում (1953) – Gainer
- Day of Triumph (1954) – Andrew
- Արևմուտքի 5 հրացանները (1955) – Hale Clinton
- The Twinkle in God's Eye (1955) – Lou
- Աշխարհի վերջի օրը (1955) – Tony Lamont
- Ճահճե կինը (1956) – Bob Matthews
- Jaguar (1956) – Marty Lang
- The Oklahoma Woman (1956) – Tom Blake
- The Ten Commandments (1956) – Amalekite herder
- Shake, Rattle & Rock! (1956) – Garry Nelson
- Մարմինն ու դրդապատճառը (1956) – Stacy Tanner
- Voodoo Woman (1957) – Ted Bronson
- Suicide Battalion (1958) – Maj. Matt McCormack
- Live Fast, Die Young (1957) – Rick
- The Dalton That Got Away (1960) – Russ Dalton
- Panic Button (1964) – Frank Pagano
- Good Neighbor Sam (1964) – Howard Ebbets
- Where Love Has Gone (1964) – Major Luke Miller
- Harlow (1965) – Jack Harrison
- Situation Hopeless... But Not Serious (1965) – Sgt. Lucky Finder
- Stagecoach (1966) – Hatfield
- Kiss the Girls and Make Them Die (1966) – Kelly
- Avalanche Express (1979) – Haller
- Nightkill (1980) – Wendell Atwell
- Too Scared to Scream (1985) – Lt. Alex Dinardo
- Առաջին կործանիչը (1989) – Billy Vance
- Downtown Heat (1994) – Steve
- Gideon (1998) – Harland Greer
- The Extreme Adventures of Super Dave (2000) – Osborne
- Nobody Knows Anything! (2003) – Joe Mannix
Հեռուսատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Adventures of Jim Bowie, episode "Broomstick Wedding" (1956) – Rafe
- The Silent Service, episode "The Ordeal of the S-38" (1957) – Don Melhop
- Cheyenne (TV series), episode "Dead to Rights" (1958) – Roy Simmons (as Michael Connors)
- Tightrope! (1959–1960) – Undercover agent[9]
- Մաննիքս (1967–1975) – Ջո Մաննիքս
- The Death of Ocean View Park (1979) – Սեմ Ջեքսոն
- Today's FBI (1981–1982) – Բեն Սլաթեր
- Public Enemy #2 (1993) – as himself
- Walker, Texas Ranger, episode "Code of the West" (1998) – Ջադ ՄաքՍպեյդեն
Two and a Half Men, episode "Prostitutes and Gelato" (2007) – Hugo
- Diagnosis Murder, episode "Hard Boiled Murder" (1997) - Joe Mannix
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Mike Connors, Long-Running TV Sleuth in ‘Mannix,’ Dies at 91
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Room, Adrian (2010). Dictionary of Pseudonyms: 13,000 Assumed Names and Their Origins (5th ed.). McFarland. էջ 114. ISBN 978-0-7864-5763-2.
- ↑ Տեեղկություններ imdb կայքից
- ↑ Weaver, Tom (2003). «Mike Connors». Eye on Science Fiction: 20 Interviews with Classic SF and Horror Filmmakers. McFarland. էջեր 16–35. ISBN 978-0-7864-1657-8.
- ↑ «Mike Connors». Turner Classic Movies. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Terrace, Vincent (2013). Encyclopedia of Television Pilots, 1937–2012. McFarland. էջ 105. ISBN 978-0-7864-7445-5.
- ↑ 8,0 8,1 «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակ
- ↑ Brooks, Tim; Marsh, Earle F. (2009). The Complete Directory to Prime Time Network and Cable TV Shows, 1946–Present. Random House. էջ 1394. ISBN 978-0-307-48320-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Քոնորս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ֆրեզնո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 2017 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկահայ դերասաններ
- Ամերիկահայ պրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բեմական կեղծանուններ
- Լեյկոզից մահացածներ