Jump to content

Հուսեյն Քամիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսեյն Քամիլ
արաբ․՝ حسين كامل‎‎
հոկտեմբերի 21, 1853(1853-10-21) - հոկտեմբերի 9, 1917(1917-10-09) (63 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[1]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[1]
ԳերեզմանAl-Rifa'i Mosque
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Եգիպտական սուլթանություն
Պարգևներ
Լեոպալտ Երկրորդի դաշինքի մեծ խաչ Ֆրանց Յոզեֆի շքանշան Մեջիդիե շքանշան Օսմանիե շքանշան Ռումինիայի թագի շքանշան Փրկիչի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Սրի շքանշան Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Նեղոսի շքանշան Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան և Order of Ismail

Հուսեյն Քամիլ (արաբ․՝ السلطان حسين كامل‎‎, հոկտեմբերի 21, 1853(1853-10-21), Կահիրե, Եգիպտոս[1] - հոկտեմբերի 9, 1917(1917-10-09), Կահիրե, Եգիպտոս[1]), Եգիպտոսի և Սուդանի սուլթան 1914 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 1917 թվականի հոկտեմբերի 9-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյն Քամիլը խեդիվ Իսմայիլ փաշայի որդին էր, ով ղեկավարել է Եգիպտոսը 1863-1879 թվականներին։ Հուսեյն Քամիլը Եգիպտոսի սուլթան է նշանակվել 1914 թվականի դեկտեմբերի 19-ին, այն բանից հետո, երբ 1914 թվականի նոյեմեբերի 5-ին, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում բրիտանական զորքերը սպանեցին նրա եղբորորդի խեդիվ Աբաս Խիլմիին։ Վերածնված Եգիպտական սուլթանությունը համարվում էր Բրիտանիայի թշնամին։

Հուսեյն Քամիլի մահից հետո նրա միակ ողջ մնացած որդի արքայազն Կամալ-ուդ-դին Հուսեյնը հրաժարվում է երկրի գլխավոր պաշտոնը ստանձնելուց և սուլթանության գլուխ է անցնում Հուսեյն Քամիլի եղբայրը` Ահմեդ Ֆուադը[2]։

Ընտանիք և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուսեյն Քամիլի գերեզմանաքարը Եգիպտոսում

Հուսեյն Քամիլը ամուսնացած է եղել 2 անգամ։ Առաջինը` 1873 թվականի հունվար ամսին արքայազն Ահմեդ Ռիֆատ փաշայի մեծ աղջկա` ուլ-Այն-Հայաթ Խանում Էֆենդիի հետ։ Նրանց երեխաներն են`

  • Արքայազն Հուսեյն Քամալ-ու-դին փաշա (1874-1932 թթ.)
  • Արքայադուստր Կազիմա Խանում Էֆենդի (1876-1895 թթ.)
  • Արքայազն Սեյֆուդդին-բեյ (1878-1898 թթ.)
  • Արքայազն Ահմեդ Նազիմ-բեյ (1879-1884 թթ.)
  • Արքայազն Յուսուֆ Քեմալ-բեյ (1880-1910 թթ.)

Երկրորդը` 1887 թվականի մարտ ամսին ադմիրալ Հասան Թուրխան-фաշայի աղջկա` Մալեկ Թուրխան Խանում Էֆենդիի հետ։ Նրանց երեխաներն են`

  • Արքայադուստր Կադրիա Խանում Էֆենդի (1888-1955 թթ. )
  • Արքայադուստր Սամիխա Խանում Էֆենդի (1889-1984 թթ.)
  • Արքայադուստր Բադիխա Խանում Էֆենդի (1894-1913 թթ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #117546712 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Naguib Mahfouz, Palace Walk (Anchor Books, 1991), p. 12.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուսեյն Քամիլ» հոդվածին։