Հունվարի 29
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հունվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
Հունվարի 29, տարվա 29-րդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 336 (նահանջ տարիներին՝ 337) օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1676 - Ֆեոդոր III-ը՝ Ռուսաստանի ցար
- 1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնում Ռուսաստանին և Պրուսիային
- 1861 - Կանզասը վավերացնում է ԱՄՆ սահմանադրությունը և դառնում է միության 34-րդ նահանգը
- 1886 - Կարլ Բենցը գրանցել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենայի արտոնագիրը
- 1891 - Լիլիուոկալանին՝ Հավայիի վերջին թագուհին
- 1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ օգտագործում է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի բուժման նպատակով
- 1923 - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը
- 1964 - Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկում են IX Ձմեռային Օլիմպիական խաղերը
- 2001 - Ֆրանսիայի նախագահը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը
- 2002` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գործածում է «Չարիքի առանցք» արտահայտությունը, նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1455 - Յոհաննես Ռեուխլին, գերմանացի փիլիսոփա և հումանիստ
- 1688 - Էմանուել Սվեդենբորգ, շվեդ գիտնական, փիլիսոփա, աստվածաբան
- 1737 - Թոմաս Փեյն, ամերիկացի փիլիսոփա և հեղափոխական
- 1782 - Դանիել Օբեր, ֆրանսիացի կոմպոզիտոր
- 1810 - Էրնստ Կումմեր, գերմանացի մաթեմատիկոս
- 1843 - Վիլյամ Մակկինլի, ԱՄՆ 25-րդ նախագահ
- 1860 - Անտոն Չեխով, ռուս գրող (մ. 1904)
- 1866 - Ռոմեն Ռոլան, ֆրանսիացի գրող, հասարակական գործիչ (վ. 1944)
- 1932 - Հրաչյա Անդրեասյան, ռազմական գործիչ, ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (մ. 1999)
- 1951 - Գեղամ Գրիգորյան, օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար
- 1954 - Օպրա Ուինֆրի, հանրահայտ ամերիկացի դերասանուհի
- 1960 - Տիգրան Սարգսյան, ՀՀ 12-րդ վարչապետ
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1119 - Գելասիոս II, հռոմի պապ
- 1824 - Ստեփանոս Ագոնց, Մխիթարյան վարդապետ, հայագետ (ծ. 1740)
- 1919 - Արամ Մանուկյան (ՀՅԴ), պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր (ծ. 1879)
- 1963 - Ռոբերտ Ֆրոստ, ամերիկացի պոետ (ծ. 1874)
- 1970 - Լիդդել Հարտ, անգլիացի ռազմական պատմաբան (ծ. 1895)
- 1994 - Եվգենի Լեոնով, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան (ծ. 1926)։
- 1999 - Մարո Մարգարյան, բանաստեղծ, թարգմանիչ (ծ. 1915)