Հունվարի 25
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հունվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
Հունվարի 25, տարվա 25-րդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 340 (նահանջ տարիներին՝ 341) օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 41 - Հռոմի Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակում է կայսր
- 1479 - Ավարտվում է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը
- 1533 - Անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան
- 1554 - Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը հիմնվում է Սան Պաուլու քաղաքը
- 1835 - Տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի Պուրիտաններ օպերայի առաջնախաղը։
- 1858 - Առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ հարսանեկան քայլերգը
- 1922 - Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը
- 2011 - Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1723 - Կլերոն, ֆրանսիացի դերասանուհի (վ. 1803)
- 1736 - Ժոզեֆ Լուի Լագրանժ, ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ (մ. 1813 թ.)
- 1759 - Ռոբերտ Բըրնս, բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ (վ. 1796)
- 1882 - Վիրջինիա Վուլֆ, անգլիացի կին գրող
- 1886 - Վիլհելմ Ֆուրտվենգլեր, գերմանացի դիրիժոր, երգահան (վ. 1954)։
- 1891 - Աշոտ Տեր-Մկրտչյան, հայ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ (վ. 1959)։
- 1894 - Միխեիլ Ճիաուրելի, վրացական սովետական կինոյի ռեժիսոր, դերասան (վ. 1974)
- 1901 - Սուրեն Չարեկյան, հայ դիրիժոր, մանկավարժ
- 1910 - Գալուստ Խանենց, պարսկահայ գրող (վ. 1998)
- 1912 - Շավարշ Սիմոնյան, հայ ակադեմիկոս (վ. 1947)
- 1928 - Էդուարդ Շևարդնաձե, վրացի քաղաքական գործիչ
- 1938 - Վլադիմիր Վիսոցկի, ռուս բանաստեղծ, երգիչ (վ. 1980)։
- 1942 - Էյսեբիո, պորտուգալացի ֆուտբոլիստ, (վ. 2014)։
- 1950 - Գուրգեն Խանջյան, հայ արձակագիր, դրամատուրգ։
- 1952 - Ավետիք Ավետիսյան, հայ նկարիչ
- 1973 - Արթուր Օսիկյան, Հայաստանի պետական գործիչ
- 1978 - Արտակ Ալեքսանյան, հայ լրագրող և հաղորդավար
- 1980 - Չավի Էռնանդես, իսպանացի ֆուտբոլիստ
- 1981 - Ալիշա Քիզ, ամերիկացի R&B ոճի հայտնի երգչուհի և երգահան
- 1984 - Ռոբինիո, բրազիլացի ֆուտբոլիստ
- 1985 - Թինա Կարոլ, ուկրաինացի երգչուհի և դերասանուհի
- 1978 - Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինայի նախագահ
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1872 - Ռիչարդ Յուել, ԱՄՆ բանակի գեներալ
- 1947 - Ալ Կապոնե, ամերիկացի հայտնի գանգստեր (ծն. 1899 թ.)
- 1951 - Սերգեյ Վավիլով, (ծն. 1891) սովետական ֆիզիկոս, ակադեմիկոս
- 1960 - Ստեֆան Մոկուլսկի, խորհրդային թատերագետ և գրականագետ
- 1982 - Միխայիլ Սուսլով, սովետական պետության գործիչ
- 1983 - Աբիգ Ավագյան, հայ արձակագիր (ծն. 1919)
- 1995 - Լերմոնտ Մովսիսյան,հայ ռադիոֆիզիկոս