Կոպակաբանա
Բնակավայր | ||
---|---|---|
Կոպակաբանա | ||
Երկիր | Բրազիլիա | |
Համայնք | Copacabana? | |
| ||
Կոպակաբանա (Copacabana) Ռիո դե Ժանեյրոյում գտնվող լողափ և նույնանուն քաղաքային շրջան։
Գտնվում է քաղաքի հարավում գտնվող Գուանդաբարա ծոցի մուտքի մոտ։ Երկարությունը 4 կմ է։
Գետափ - Ավենիդա Ատլանտիկա։
Տեղանուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանվել է այստեղ գտնվող ձկնորսական գյուղի անվանումով, որն իր հերթին անունը ստացել էԲոլիվյան Կոպակաբանա քաղաքից, որի անվանման ծագումը հայտնի չէ։ Մի վարկածի համաձայն անունը ծագել է copac և cabana բառերից, որը նշանակում է «վառ կետ», «կապույտ լողափ»։ Մեկ այլ վարկածը վերաբերվում է koppa և kahuana անուններին, Ահարայի հնդկացիների լեզվից, որը նշանակում է «լճի տեսարան»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպակաբանայի պատմությունը սկսվել է 1750-ական թվականներին, երբ Սողփենապան տարածքում հայնտվեց նոր մատուռ, ի պատիվ Բոլիվիայի Կոպակաբանայի քաղաքի սուրբ մարգարեի, որի անունով էլ կոչվել է ձկնորսական գյուղը։ 1892 թվականին տրամվայի մեկնարկից հետո այս վայրը միավորվել է Ռիո դե Ժանեյրորոյի հետ[1]։
1904 թվականին սկսվեց Ավենդիա Ատլանտիկ ջրվեժի վրա շինարարությունը։ Կոպակաբանայի իրական ծաղկման հասել է 1950 - 1960-ական թվականներին[2]։
Վերջին տասնամյակների ընթացքում ծաղկել են արտասահմանցի զբոսաշրջիկների միջոցով վաստակելը. թմրանյութերի առք ու վաճառք, մարմնավաճառություն, գողություններ և այս ամենը հանգեցրել է Էլիտար թաղամասի զգալի անկման։
Կոպակաբանան Ռիո դե Ժանեյրոյի ամենամեծ համերգասրահն է։ Կոպակաբանայում հանդես են եկել` Էլթոն Ջոն, Լենի Կրավից, Միք Ջագեր։ 1994 թվականի դեկտեմբերին հենց լողափում կազմակերպվել էր Ռոդ Ստյուարտի մեծ շոուն։ Նրա համերգը լսելու համար հավաքվել էր ավելի քան չորս միլիոն մարդ։ Այս միջոցառումը նույնիսկ մտել է Գինեսի ռեկորդների գիրքը։ Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Ռոլինգ Սթոունզի համերգը, որին ներկա էին շուրջ երկու միլիոն հանդիսատես։ Համերգը հեռարձակվել էր ուղիղ եթերով, և շուտով DVD թողարկվեց. — «Rolling Stones — Copacabana Beach, Rio de Janeiro, Brazil» (The Biggest Bang Box Set, մաս 2)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Саласар, Х. Copacabana, Ayur y Cauca, tres topÛnimos indÌgenas en busca de explicaciÛn. — Университет Антьокия (Колумбия), 2005. — С. 230.
- ↑ Маклахлан, К. A History of Modern Brazil: The Past Against the Future. — Scholarly Resources Inc., 2003. — С. 58, 59.