Jump to content

Կենտրոնասիական արաբերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնասիական արաբերենԱրաբերենի եգիպտական բարբառ
العربية الآسيوية الوسطى
Տեսակլեզու և բարբառ
Ենթադասարաբերենի տարբերակներ
ԵրկրներԱֆղանստան, Իրան, Տաջիկստան, Ուզբեկստան
Լեզվակիրների թիվըԱֆղանստան Աֆղանստան՝ 5000[1]
Տաջիկստան Տաջիկստան՝ 1000[1]
Ուզբեկստան Ուզբեկստան՝ 700[2]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր
Գրերի համակարգԱրաբական այբուբեն
IETFar-143
ISO 639-3abh

Կենտրոնասիական արաբերեն, Արաբերենի կենտրոնասիական բարբառներ (արաբ․՝ العربية الآسيوية الوسطى‎‎), անհետացման եզրին գտնվող արաբերեն լեզվի տարատեսակություն[3]՝ տարածված Աֆղանստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արաբների շրջանում։ Կենտրոնական Ասիայի արաբական բարբառները խիստ տարբեր են արաբական այլ հայտնի տարատեսակներից և ձևավորում են բարբառների անկախ խումբ[4]։

Կենտրոնասիական բարբառները եղել են նստակյաց և քոչվոր կենտրոնասիական արաբների լեզուն, որոնք բնակվել են Սամարղանդում, Բուխարայում, Քաշկադարիայում, Սուրխանդարյայում (ներկայիս Ուզբեկստան), Խաթլոն շրջանում (ներկայիս Տաջիկստան) և ժամանակակից Աֆղանստանի մի քանի շրջաններում։ Կենտրոնասիական բարբառը շատ ընդհանրություններ ունի Արաբական թերակղզու և Իրաքի բեդվինների բարբառների հետ[5][4]։

Առաջին արաբները Կենտրոնական Ասիա են եկել 8-րդ դարում, Արաբական արշավանքների ժամանակ։ Այս տարածքում խալիֆի իշխանության հաստատումից և հողերի բնակիչների կողմից իսլամի ընդունումից հետո արաբերենը դարձավ գրականության և գիտության լեզու։ Կենտրոնասիական արաբների մեծ մասն ապրել է մեկուսացված համայնքներում և չեն խառնվել տեղի բնակչության հետ մինչև 20-րդ դարի 60-ականների վերջը[6]։ Այս հանգամանքը թույլ տվեց, որ արաբերենը շարունակի պահպանվել մինչև 20-րդ դար։

19-րդ դարի վերջում շատ արաբ հովիվները լքեցին ժամանակակից Ուզբեկստանի և Տաջիկստանի տարածքն այն պատճառով, որ այդ հողերն անցել էին Ռուսական կայսրության տիրապետության տակ և գաղթեցին Աֆղանստանի հյուսիս։ Ներկայումս այդ արաբները արաբերենի չեն տիրապետում և խոսում են դարի կամ ուզբեկերեն[7]։ ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո Ուզբեկստանի և Տաջիկստանի կենտրոնասիական արաբները ստիպված էին հրաժարվել քոչվորական կյանքից և սկսեցին խառնվել ուզբեկների, տաջիկների և թուրքմենների հետ։ 1959 թվականի Մարդահամարի տվյալներով արաբերեն խոսել է կենտրոնասիական արաբների միայն 34%-ը, մյուսներն իրենց մայրենի լեզու են համարել ուզբեկերենը կամ տաջիկերենը։ Ներկայումս Կենտրոնասիական արաբերեն խոսում են Սուրխանդարի, Քաշկադարի և Բուխարայի հինգ գյուղերում։ 1980-ականների սկզբին հաղորդվել էր, որ այդ լեզվի կրողները հիմնականում տարեցներն են[8]։ Ուզբեկստանում կա կենտրոնասիական արաբերենի երկու ոչ-փոխըմբռնելի բարբառներ` քաշքադարիական և բուխարական։

Տարիներ շարունակ Իսահակ Վիննիկովը ուսումնասիրել է ԽՍՀՄ կենտրոնասիական արաբների մշակույթը, լեզուն և բանահյուսությունը։ «Բուխարայի արաբների լեզուն և բանահյուսություն» աշխատությունում հավաքագրվել է 67 տեքստ, Ջոգարի և Արաբխանա ղշլարներում բնակվող 25-64 տարեկան արաբների խոսքերից[9]։

Վերջերս ուսումնասիրությունները խորասանի արաբերան բարբառը (խոսում են Իրանի Խորասանի շրջանում) համարում են Կենտրոնական Ասիայի արաբական ընտանիք և գտնում են, որ այն սերտորեն կապված էր քաշքադարիական բարբառի հետ[10]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Arabic, Tajiki Spoken» (անգլերեն). Ethnologue. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  2. «Arabic, Uzbeki Spoken» (անգլերեն). Ethnologue. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  3. Леонов В. П., Муханна Дурра Россия и арабский мир. — Ноах, 2001. — С. 83.
  4. 4,0 4,1 Б. Х. Кармышева, 1976, էջ 250
  5. И. М. Дьяконов, Г. Ш. Шарбатов Афразийские языки. Семитские языки. — Наука, 1991. — С. 253. — ISBN 9785020164253
  6. Р. Ш. Джарылгасинова, Л. С Толстова, 1980, էջ 225
  7. Peter R. Blood Afghanistan: A Country Study. — Washington: GPO for the Library of Congress, 2001.
  8. Р. Ш. Джарылгасинова, Л. С Толстова, 1980, էջ 217
  9. Советская этнография, 1972, էջ 180
  10. Ulrich Seeger, On the Relationship of the Central Asian Arabic Dialects (translated from German to English by Sarah Dickins)