Լուսոն
Արտաքին տեսք
Լուսոն | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ֆիլիպիններ |
Վարչատարածքային միավոր | Ֆիլիպիններ |
Մասն է | Ֆիլիպիններ և Լուսոն |
Մակերես | 109 965 կմ² |
Ամենաբարձր կետը | Mount Pulag? |
Բնակչություն | 53 336 134 մարդ (2015)[1] |
Անվանված է | Luzón? |
Լուսոն (անգլ.՝ Luzon), Ֆիլիպինյան կղզեխմբի ամենամեծ կղզին՝ նրա հյուսիսային մասում։ Տարածությունը 105.6 հզ կմ² է։ Մակերևույթը լեռնային է, բարձրությունը մինչև՝ 2934 մ (Պոլոգ լեռը՝ Կենտրոնական Կորդիլերներիում)։ Կան գործող հրաբուխներ։ Լուսոնում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրում են, որ անվանումն առաջացել է Losong բառից՝ բրինձ ծեծելու տաշտաձև փայտյա մեծ աման։
16-րդ դարում իսպանացի ծովագնացները զարմացել էին բնիկների տան դռներին դրած այդ խոշոր ամանները և նրանք կղզին անվանել են Islas de los losones՝ «տաշտերի կղզի»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.psa.gov.ph/sites/default/files/attachments/hsd/pressrelease/2015%20population%20counts%20Summary_0.xlsx
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 697)։ |