Իդրիսա Ուեդրաոգո
Իդրիսա Ուեդրաոգո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1954[1][2] |
Ծննդավայր | Բանֆորա, Բուրկինա Ֆասո |
Մահացել է | փետրվարի 18, 2018[3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Ուագադուգու, Բուրկինա Ֆասո |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Բուրկինա Ֆասո |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0653458 |
Իդրիսա Ուեդրաոգո (ֆրանսերեն՝ Idrissa Ouédraogo, հունվարի 21, 1954[1][2], Բանֆորա, Բուրկինա Ֆասո - փետրվարի 18, 2018[3], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո)[5], բուրկինացի կինոռեժիսոր[6][7] որի ստեղծագործությունները հաճախ արտացոլում են քաղաքային ու գյուղական կյանքի, ավանդականի ու նորի բախումը իր հայրենի Բուրկինա Ֆասոյում և աֆրիկյան այլ վայրերում։ Նա լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես իր նկարահանած Tilaï գեղարվեստական ֆիլմով, որը Կաննի 1990 թվականի միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին (Cannes Film Festival Grand Prix), ինչպես նաև Samba Traoré կինոնկարով, որը Բեռլինի 43-րդ միջազգային կինոփառատոնում առաջադրվել է «Արծաթե արջ» մրցանակի[8][9][10][11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդրիսա Ուեդրաոգոն ծնվել է Ֆրանսիական Վերին Վոլտայի (ներկայումս՝ Բուրկինա Ֆասո) Բանֆորա քաղաքում[12], 1954 թվականին[13]։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել հայրենի երկրի հյուսիսում գտնվող Ուաիգույա քաղաքում։ 1976 թվականին ստացել է արվեստների բակալավրի աստիճան[14]։ Ծնողները, որ համեմատաբար ապահովված ագարակապաններ էին, հոգ են տարել, որ իրենց որդին լավ կրթություն ստանա, և Իդրիսան ուսումնառությունը շարունակել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի կինեմատոգրաֆիայի աֆրիկյան ինստիտուտում (Institut Africain d’Etudes Cinématographiques), որն ավարտել է 1981 թվականին՝ ստանալով մագիստրոսի աստիճան[15]։ Չբավարարվելով այդքանով՝ Իդրիսան հետագայում սովորել է նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, այնուհետև՝ Փարիզում՝ Institut des hautes études cinématographiques-ում (IDHEC) և 1985 թվականին Սորբոնի համալսարանից ստացել Diplôme d'études approfondies (DEA)[13][14][16]:
Նրա նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմը Yam Daabo-ն էր (1986 թ.), իսկ լայն ճանաչման ու համբավի հիմքը դրվել է Yaaba կինոնկարով, որը Կաննի միջազգային կինոփառատոնում շահել է Federación Internacional de la Prensa Cinematográfica|Premio FIPRESCI մրցանակ[17][18]։ Հաջորդ ֆիլմը՝ Tilaï-ն, նվաճել է հեղինակավոր այդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը[19][20]։ Իրար հաջորդած այդ հաջողությունները ոգեշնչել են կինոռեժիսորին[21], որը հապճեպորեն նկարահանած «Կարիմ և Սալա» կինոնկարը ներկայացրել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում անցկացվող համաաֆրիկյան կինոփառատոնին։ Իդրիսա Ուեդրաոգոյի՝ որպես կինոռեժիսորի հաջորդ ձեռքբերումներն առնչվում են նրա «Samba Traoré» (1993), «Le Cri du coeur» (1994), «Քինին և Ադամսը» (Kini and Adams, 1997), «La Colère des dieux» (2003) և «Kato Kato» (2006) ֆիլմերի հետ[17][20]։
Անվանի արվեստագետը մահացել է 2018 թվականի փետրվարի 18-ին, Ուագադուգուում։ Նրա հուղարկավորությանը մասնակցել են արվեստի, քաղաքականության, դավանանքի բնագավառների համբավավոր բազմաթիվ գործիչներ[22][23]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճամետրաժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկման տարին | Վերնագիրը |
---|---|
1981 | Pourquoi? (Ինչո՝ւ) |
1981 | Poko |
1983 | Les Écuelles (Պնակալեզները) |
1983 | Les funérailles du Larle Naba (Լառլե Նաբայի հուղարկավորությունը) |
1984 | Ouagadougou, Ouaga deux roues (Ուագանդուգու, Ուագա երկու անիվ) |
1984 | Issa le Tisserand (Ջուլհակ Իսան) |
1985 | Tenga |
1991 | Obi |
1994 | Afrique, mon Afrique (Աֆրիկա, իմ Աֆրիկա) |
1996 | Samba et Leuk le lièvra (Սամբան և ճագար Լյոկը) |
1994 | Gorki |
1997 | Les parias du cinéma (Կինոյի դուրսպրծուկները) |
2001 | Scénarios du Sahel |
Source[24][25]: |
Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկման տարին | Վերնագիրը |
---|---|
1987 | Yam Daabo (Ընտրությունը) |
1989 | Yaaba (Տատը) |
1990 | Tilaï (Օրենքը) |
1991 | Karim and Sala |
1993 | Samba Traoré |
1994 | Le cri du cœur (Սրտի ճիչը) |
1997 | Kini and Adams |
2003 | La colère des dieux (Աստվածների զայրույթը) |
2006 | Kato Kato |
Source[26]: |
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատառիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Idrissa_Ouédraogo
- ↑ Le FESPACO 50 ans d’histoire ...
- ↑ |autor =Sharon A. Russell|título=Guide to African Cinema|url=https://books.google.com/books?id=PVhbVQPTSmcC&pg=PA113%7Cano=1998%7Cpublicado=Greenwood Publishing Group|isbn=978-0-313-29621-5|página=113|urlmorta= não|arquivourl=https://web.archive.org/web/20180224223937/https://books.google.com/books?id=PVhbVQPTSmcC&pg=PA113%7Carquivodata%3D2018-02-24%7Cdf%3D%7D%7D
- ↑ http://www.africanfilmny.org/2013/idrissa-ouedraogo/%7Ctítulo=About(չաշխատող հղում) the director – Biography: Idrissa Ouedraogo|obra=africanfilmny.org|acessodata=20 de outubro de 2016|urlmorta= não|arquivourl=https://web.archive.org/web/20161021070136/http://www.africanfilmny.org/2013/idrissa-ouedraogo/%7Carquivodata%3D21 de outubro de 2016|df=}}
- ↑ |autor =Sharon A. Russell|título=Guide to African Cinema|url=https://books.google.com/books?id=PVhbVQPTSmcC&pg=PA111%7Cano=1998%7Cpublicado=Greenwood Publishing Group|isbn=978-0-313-29621-5|página=111|urlmorta= não|arquivourl=https://web.archive.org/web/20180224223937/https://books.google.com/books?id=PVhbVQPTSmcC&pg=PA111%7Carquivodata%3D2018-02-24%7Cdf%3D%7D%7D
- ↑ Cinéma : le réalisateur burkinabè Idrissa Ouedraogo est mort Արխիվացված 2018-02-18 Wayback Machine (fr)
- ↑ Giuseppe Gariazzo, febbraio 2018
- ↑ Silvana Silvestri, Il Manifesto, 20.02.2018
- ↑ Sentieri Selvaggi, Tonino De Pace
- ↑ |título=Alto Volta cambia de nombre y se convierte en Burkina Faso|url=https://elpais.com/diario/1984/08/05/internacional/460504811_850215.html%7Cperiódico=El(չաշխատող հղում) País|fecha=1984-08-04|fechaacceso=2020-10-03|issn=1134-6582|idioma=es|apellidos=|nombre=|ubicación=|página=|número=}}
- ↑ 13,0 13,1 «Idrissa Ouédraogo». africultures.com/ (French). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 14,0 14,1 «Idrissa Ouédraogo». leaders-afrique.com (French). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sharon A. Russell (1998). Guide to African Cinema. Greenwood Publishing Group. էջ 111. ISBN 978-0-313-29621-5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «About the director – Biography: Idrissa Ouedraogo». africanfilmny.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 17,0 17,1 http://africultures.com/personnes/?no=3326&utm_source=newsletter&utm_medium=email&utm_campaign=477%7Ctítulo=Personnes%7Cfechaacceso=2020-10-03%7Csitioweb=Africultures%7Cidioma=fr}}
- ↑ https://www.rottentomatoes.com/m/yaaba%7Ctítulo=Yaaba(չաշխատող հղում) review|fechaacceso=3 de octubre de 2020|sitioweb=Rotten Tomatoes|idioma=en}}
- ↑ http://www.mcu.es/cultura20/web/guest/agenda/cultural/mcu/listado/detalle?p_p_id=MCU_AGENDA_13&p_p_lifecycle=0&p_p_state=normal&p_p_mode=view&p_p_col_id=column-2&p_p_col_pos=1&p_p_col_count=2&p_r_p_564233524_event=970177%7Ctítulo=Tilaï (trad.: Cuestión de honor, Idrissa Ouedraogo, 1990)|fechaacceso=2020-10-03|sitioweb=MCU}}
- ↑ 20,0 20,1 https://africanfilmny.org/directors/idrissa-ouedraogo/%7Ctítulo=Ouédraogo(չաշխատող հղում) | African Film Festival, Inc.|fechaacceso=2020-10-03|idioma=en|sitioweb=African Film Festival}}
- ↑ |título=Guide to African Cinema|url=https://books.google.com.co/books?id=PVhbVQPTSmcC&pg=PA113&redir_esc=y#v=onepage&q&f=false%7Ceditorial=Greenwood Publishing Group|fecha=1998|fechaacceso=2020-10-03|isbn=978-0-313-29621-5|idioma=en|nombre=Sharon A.|apellidos=Russell}}
- ↑ https://www.lefigaro.fr/cinema/2018/02/18/03002-20180218ARTFIG00102-le-realisateur-burkinabe-idrissa-ouedraogo-est-mort.php%7Ctítulo=Le(չաշխատող հղում) réalisateur burkinabé Idrissa Ouedraogo est mort|fechaacceso=2020-10-03|apellido=Talabot|nombre=Jean|fecha=2018-02-18|sitioweb=Le Figaro|idioma=fr}}
- ↑ http://lefaso.net/spip.php?article82060%7Ctítulo=Cinéma : Idrissa OUEDRAOGO repose désormais au cimetière municipal de Gounghin - leFaso.net|fechaacceso=2020-10-03|sitioweb=Le Faso|idioma=fr}}
- ↑ Les cinémas d'Afrique: dictionnaire [Cinemas of Africa: a dictionary]. KARTHALA Editions. 2000. էջեր 373–375. ISBN 9782845860605. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Abecassis, Michaël; և այլք: (2011). La francophonie ou l’éloge de la diversité. Cambridge Scholars Publishing. էջ 24. ISBN 9781443830430. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Armes, Roy (2008). Dictionnaire des cinéastes africains de long métrage [Dictionary of African filmmakers of feature films]. KARTHALA Editions. էջ 169–170. ISBN 9782845869585. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ McCluskey, Audrey T. (2007). Frame by Frame III: A Filmography of the African Diasporan Image, 1994-2004. Indiana University Press. էջ 238. ISBN 9780253348296. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Burkina Faso: mort du cinéaste Idrissa Ouédraogo». RFI. 2018 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Betz, Mark (2009). Beyond the Subtitle: Remapping European Art Cinema. University of Minnesota Press. էջ 267. ISBN 9780816640355. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Dixon, Wheeler W. (2004). Film and Television After 9/11. SIU Press. էջ 4. ISBN 9780809325566. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իդրիսա Ուեդրաոգո Internet Movie Database կայքում
- Senses of Cinema: Great Directors Critical Database
- Ouédraogo on Kini and Adams
- Film references
- Idrissa Ouedraogo Արխիվացված 2017-04-25 Wayback Machine at Culturebase.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդրիսա Ուեդրաոգո» հոդվածին։ |
|