Էտիեն Առնալ
Էտիեն Առնալ ֆր.՝ Étienne Arnal | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1794 |
Ծննդավայր | Մյոլան ան Իվելին |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1872 (78 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, Շանսոնիե և գրող |
Էտիեն Առնալ (ֆր.՝ Étienne Arnal, փետրվարի 1, 1794, Մյոլան ան Իվելին - դեկտեմբերի 10, 1872, Ժնև, Շվեյցարիա), XIX դարի ֆրանսիացի հայտնի կատակերգակ թատերական դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էտիեն Առնալը ծնվել է 1794 թվականի փետրվարի 1-ին Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում, Իվելին դեպարտամենտի Մյոլան ան Իվելին քաղաքում։ Բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ աշխատել է գործարանում և միայն դրանից հետո, 1815 թվականին, առաջին անգամ դուրս է եկել բեմ, բայց նրա առաջնախաղն առանձնակի հաջողություն չի ունեցել։ Սակայն 1827 թվականին Էտիեն Առնալը բացահայտվեց որպես կատակերգակ դերասան և այդ պահից, համաձայն Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի, «գրեթե կես դար վայելում էր հանդիսատեսի հիացական համակրանքը»[1]։
Առնալը գրել է հայտնի «Epitre à Bouffé» (1840) ստեղծագործությունը, որն ավելի ուշ մտել է նրա բանաստեղծությունների «Boutades en vers» (Փարիզ, 1861) ծավալուն հատորի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Арналь // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտիեն Առնալ» հոդվածին։ |
|