Jump to content

Գերի Բաթմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերի Բաթմեն
անգլ.՝ Gary Bettman
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1952(1952-06-02) (72 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց և Քորնելի համալսարանի Արդյունաբերական և աշխատանքային հարաբերությունների դպրոց
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունփաստաբան, NHL Commissioner և իրավաբան
Պարգևներ և
մրցանակներ
 Gary Bettman Վիքիպահեստում

Գերի Բրյուս Բաթմեն (հունիսի 2, 1952(1952-06-02), Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հոկեյի ազգային լիգայի հանձնակատար 1993 թվականից։ Մինչ այդ Բեթմենն աշխատել է որպես բասկետբոլի ազգային ասոցիացիայի փոխնախագահ և գլխավոր խորհրդատու[2]։ Բեթմենը Կոռնելի համալսարանի և Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է։

Բեթմենի կառավարման ընթացքում ՀԱԼ-ի եկամտաբերությունը կտրուկ աճեց ՝ 400 միլիոն դոլարից, երբ նա վարձվեց, 2006/07 թվականներին հասնելով 2,2 միլիարդ դոլարի[3][4]։ Նա նաև ընդլայնեց լիգան յոթ նոր թիմերով։

Այնուամենայնիվ, Բեթմենը հաճախ քննադատվում էր հոկեյի «ամերիկայնացման» համար, և լիգան ընդլայնելու համար դեպի հոկեյի ոչ ավանդական ազդեցության ոլորտ ՝ ԱՄՆ հարավ, այլ ոչ թե ընդլայնվելու դեպի Կանադա և ԱՄՆ հյուսիս[3][5]։ Նա նաև եղել է ՀԱԼ-ի երեք արգելափակման առանցքային գործիչ, ներառյալ 2004/05 արգելափակումը, երբ չեղարկվեց մի ամբողջ մրցաշրջան[6]։ Այս հակասությունները նրան դարձրեցին ոչ պոպուլյար անձնավորություն հոկեյի երկրպագուների շրջանում[7]։

Գարի Բեթմենը 2016 թվականից հանդիսանում է միջազգային հրեական Սպորտային Փառքի սրահի անդամ։

2018 թվականի հունիսի 26-ին հայտարարվեց ֆունկցիոների ընդգրկումը հոկեյի Փառքի սրահում։ Ներառման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 12-ին[8][9]։

Կենսագություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորնելի համալսարանում Բեթմենը ուսումնասիրել է արդյունաբերությունը և աշխատանքային հարաբերությունները։ Ուսման ընթացքում նա Alpha Epsilon Pi եղբայրության անդամ էր։ Համալսարանն ավարտել է 1974 թվականին։ 1977 թվականին Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետո Բեթմենը աշխատանքի է ընդունվել Նյու Յորքի խոշորագույն իրավաբանական ընկերությունում՝ Proskauer Rose Goetz & Mendelsohn-ում։

Բեթմենը հրեական ծագում ունի, ապրում է իր կնոջ ՝ Շելլիի և երեք երեխաների ՝ Լորենի, Ջորդանի և Բրիտանիի հետ։ Նրա խորթ եղբայրը ՝ Ջեֆրի Պոլակը, համաշխարհային պոկերի շարքի հանձնակատարն է[10]։

Բեթմենը սկսեց աշխատել ԲԱԱ-ում 1981 թվականին և հիմնականում զբաղվում էր շուկայավարման և իրավական հարցերով[11]։ ԲԱԱ-ում երկար տարիների ընթացքում նա կատարելագործվել է որպես լիգայի գլխավոր խորհրդատու և փոխնախագահ[12]։ Բեթմենը առանցքային դեր խաղաց ԲԱԱ-ի աշխատավարձի առաստաղի բարելավման գործում 1983 թվականին[13]։

ՀԱԼ հանձնակատար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի փետրվարի 1-ին Բեթմենը դարձավ հոկեյի ազգային լիգայի առաջին հանձնակատարը ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջիլ Սթենին ՝ ՀԱԼ-ի վերջին նախագահին[14]։ Բեթմենին հանձնարարվել է ընդլայնել ՀԱԼ-ն ամերիկյան շուկա, ավարտել լիգայի ընդլայնումը, կարգավորել գործերը արհմիությունների հետ, ինչպես նաև արդիականացնել լիգան[15]։

Բեթմենը շաբաթական մեկ ժամ տևողությամբ շոու է վարում NHL Home Ice ռադիոյով (XM 204): Ուցադրումը երկրպագուներին հնարավորություն է տալիս ուղղակիորեն զրուցել լիգայի հանձնակատարի հետ, տալ նրան ցանկացած հարց կամ արտահայտել իրենց կարծիքը կամ ցանկությունները, որոնք վերաբերում են հոկեյին[16]։

Բեթմենաի ղեկավարության ընթացքում ՀԱԼ-ի հիմնական իրադարձությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լիգայի ավելացում 24-ից մինչև 32 թիմ («Ֆլորիդա Պանտերզ», «Անահայմ դաքս», «Նեշվիլ Պրեդատորզ», «Ատլանտա Թրաշերս», «Մինեսոտա Ուայլդ», «Կոլումբուս Բլյու Ջեքեթս», «Վեգաս Գոլդեն Նայթս», «Սիեթլ կրակեն»)։
  • 5 թիմ տեղափոխություն է կատարել («Մինեսոտա Նորթ Սթարզ» → «Դալաս Սթարզ», «Քվեբեկ Նորդիքս» → «Կոլորադո Էվելանշ», «Վինիպեգ Ջեթս» → «Արիզոնա Կոյոտիս», «Հարթֆորդ Ուելերս» → «Կարոլինա Հարիքեյնս», «Ատլանտա Թրաշերս» → «Վինիպեգ Ջեթս»
  • Կոշտ աշխատավարձի առաստաղի ներդրում։
  • Ոչ-ոքիների չեղարկում և բուլիտային սերիաների ներդրում կանոնավոր առաջնության հանդիպումներում։
  • Կոպիտ և կեղտոտ խաղի դեմ կանոնների խստացում-ծառայությունների փաստացի մերժում տաֆգաև։
  • Երեք լոկաուտ (1994/1995, 2004/2005, 2012/2013
  • ՆՀԼ խաղացողների մասնակցությունը հինգ Օլիմպիական խաղերում (1998, 2002, 2006, 2010, 2014
  • 15 տարբեր թիմեր Բեթմենի օրոք նվաճեցին Սթենլիի գավաթը;
  • Խաղացողների միջին աշխատավարձի աճը ՝ 467 000 դոլարից մինչև 3 միլիոն դոլար։
  • ՀԱԼ թիմերի կողմից առաջնության խաղերի կանոնավոր անցկացում դրսում և Հյուսիսային Ամերիկայից դուրս։
  • 3-ը 3-ի ձևաչափով կանոնավոր առաջնության խաղերում լրացուցիչ ժամանակի ներդրում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://records.nhl.com/awards/trophies/lester-patrick-trophy
  2. «Беттмэн вознес НХЛ на рекордные высоты». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  3. 3,0 3,1 «In-depth: NHL Labour Strife – Gary Bettman». CBC Sports. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  4. Mickle, Tripp (2007 թ․ մայիսի 14). «NHL revenue tops $2.2B». Sports Business Journal. Street and Smith's. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  5. Dan Wetzel (2004 թ․ ապրիլի 26). «Woe Canada». Yahoo! Sports. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  6. Kevin Allen (2/16/2005). «Black ice: NHL season canceled». USA TODAY. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  7. «Flyers Fans Boo During Cup Ceremony». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Александр Якушев и Гэри Беттмэн стали новыми членами Зала славы НХЛ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  9. «Легендарный спартаковец – официально в Зале хоккейной славы в Торонто». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «Poker Superstars III and Dinner with Jeffrey Pollack». 2005 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  11. JOE LAPOINTE (1992 թ․ նոյեմբերի 29). «N.H.L. Considers An N.B.A. Officer». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Boom or bust? We evaluate NHL commissioner Gary Bettman's turbulent first decade at the helm of the league - Chronology - Interview». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  13. «NBA players cry foul over team incomes». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  14. JOE LAPOINTE (JOE LAPOINTE,). «The N.H.L. Employs A Head for Business». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  15. JOE LAPOINTE (1993 թ․ փետրվարի 2). «Opening Day for N.H.L.'s First Commissioner». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Tune in every Thursday for the NHL Hour». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Բաթմեն» հոդվածին։