Jump to content

Բանգլադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանգլադեշ (այլ կիրառումներ)
Բանգլադեշի Ժողովրդային Հանրապետություն
গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ
Gônoprojatontri Bangladesh
Բանգլադեշի դրոշ
Դրոշ
Բանգլադեշի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
ոչ մի
Օրհներգ՝ Amar Shonar Bangla
Իմ ոստի Բենգալս
Բանգլադեշի դիրքը
Բանգլադեշի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Դաքքա
23°42′N, 90°22′E
Պետական լեզուներ Բենգալի
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Աբդուլ Համիդ
 -  Վարչապետ Շեյխ Հասինա
Անկախություն Պակիստանից 
 -  Հայտարաված մարտ 26 1971 
Տարածք
 -  Ընդհանուր 144,000 կմ²  (94-րդ)
 -  Ջրային (%) 7.0
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 150,448,339  (7-րդ)
 -  2001 մարդահամարը 129,247,233 
 -  Խտություն 1045 /կմ² (11-րդ)
2706 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $330.8 բիլիոն (31-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $2200 (138-րդ)
Ջինի (2000) 31.8 (միջին
ՄՆԶԻ (2004) 0.530 (միջին) (137-րդ)
Արժույթ Տակա (BDT)
Ժամային գոտի BDT (ՀԿԺ+6)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+6)
Ազգային դոմեն .bd
Հեռախոսային կոդ +880

Բանգլադեշ, պաշտոնական անվանում՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (բենգալերեն՝ গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ), երկիր Հարավային Ասիայում։ Հյուսիսից, արևելքից ու արևմուտքից սահմանակցում է Հնդկաստանին, ծայր հարավ-արևելքում՝ Մյանմային. հարավում Հնդկական օվկիանոսն է։

Տեղակայված է Բենգալյան ծոցում, սահմանակցում է Հնդկաստանին և Մյանմարին և Նեպալից ու Բութանից տարանջատված է Սիլիգուրի միջանցքով[1]։ Մոտ 170 միլիոն բնակչությամբ Բանգլադեշը յոթերորդն է աշխարհում բնակչության թվով և հինգերորդը Ասիայում և երրորդը՝ իսլամական երկրների մեջ։ Երկրի պաշտոնական Բենգալերեն լեզուն յոթերորդ ամենաշատ խոսվող լեզուն է աշխարհում։

Ասիայի երեք խոշորագույն գետերը՝ Գանգեսը (տեղի ժողովուրդը անվանում է Պադմա), Բրահմապուտրան (տեղի ժողովուրդը անվանում է Ջամունա) և Մեգհնան հոսում են Բանգլադեշով՝ ձևավորելով Գանգեսի դելտան, որը ամենամեծն է աշխարհում[2]։ Կենսաբազմազանությամբ հարուստ Բանգլադեշով հոսում է մոտ 700 գետ, որոնց մեծ մասը Սունդարբաններով, ձևավորելով աշխարհի ամենամեծ մանգրային անտառները։ Բանգլադեշը աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է։ Մայրաքաղաք Դաքքան և նավահանգստային Չիտտագոնգ քաղաքը խոշորագույնն են երկրում։ Ազգաբնակչության մեծ մասը պատկանում է բենգալներ էթնիկ խմբին (որով էլ պայմանավորված է երկրի անվանումը` , բենգալների երկիր), մեծամասնությունը մուսուլման են, այնուհետև հինդու։

Մեծ Բենգալիան հայտնի էր հին հույների և Հռոմեացիների մոտ որպես «Գանգարիդայ»[3]։ Դելտայի ժողովուրդները զարգացրել են սեփական լեզուն, այբուբենը, գրականությունը, երաժշտությունը և ճարտարապետությունը։ Վաղ ասիական գրականության մեջ տարածքը նկարագրված է որպես ծովային տերություն[4]։ Այն կարևոր նավահանգիստ է եղել պատմական Մետաքսի ճանապարհի համար։ Բենգալիան դարձել է մուսուլմանական տերություն և չորս դար այստեղ իշխել են սուլթանները, ներառյալ Դելիի սուլթանությունը և Բենգալիայի սուլթանությունը։ Դրանից հետո դարձել է Մողոլական կայսրության մաս։ Բրիտանացիները գաղութացրեցին Բանգլադեշը 18-րդ դարի վերջին։

Ժամանակակից Բանգլադեշի սահմանները հիմնադրվել են Բենգալի և Հնդկաստանի բաժանման արդյունքում 1947 թվականի օգոստոսին, երբ տարածաշրջանը դարձավ Արևելյան Պակիստան, որպես նոր ձևավորված Պակիստանի Դոմինիոնի մաս և համարվեց Պակիստանի և Հնդկաստանի սահման[5]։ Հետագայում Բենգալյան ազգայնականության հիմքով ձևավորվեց ժողովրդականամետ շարժում և սկսվեց Անկախության պատերազմ, որի արդյունքում Բանգլադեշը դարձավ անկախ պետություն 1971 թվականին։

Բանգլադեշն աշխարհում միակ պետությունն է, որը ձևավորվել է էթնիկ կազմի և լեզվի հիման վրա[6][7]։ Բենգալացիները կազմում են Բանգլադեշի բնակչության 98%-ը[8][9], դառնալով էթիկ միատարրությամբ աշխարհում է առաջին երկիրը[10][11]։ Մեծ իսլամադավան բնակչությամբ Բանգլադեշը աշխարհում երրորդն է մուսուլմանների թվով[12]։ Սահմանադրությամբ Բանգլադեշը աշխարհիկ երկիր է, իսկ Իսլամը՝ պետական կրոն[13]։ Որպես միջին տերություն համաշխարհային քաղաքականության մեջ[14] Բանգլադեշն ունիտար խորհրդարանական համակարգով սահմանադրական հանրապետություն է կառավարման Վեստմինստերյան համակարգով։ Երկիրը բաժանված է ութ վարչատարածքային միավորի և 64 շրջանների։ Չնայած երկիրն առերեսվեց ռոհինջաների փախստականների խնդրին[15], կոռուպցիային[16], և կլիմայի փոփոխության խնդիրներին[17]։ Բանգլադեշի տնտեսությունը աշխարհում ամենաարագ տեմպերով աճողներից է և 39-րդն է ՀՆԱ-ի մակարդակով ու 29-ը ՀԱԱ-ով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Pearson Concise General Knowledge Manual 2012. Pearson Education India. էջեր 11–. ISBN 978-81-317-6191-5.
  2. Green, Jen (2009). Coastlines Around the World. The Rosen Publishing Group. էջեր 26–. ISBN 978-1-4358-2957-2.
  3. «Gangaridai, the wellspring of Bangladesh». Dhaka Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. Accounts of the Vanga Kingdom in the Mahabharata and Sinhalese chronicles on the voyage of Prince Vijaya
  5. Jacobs, Frank (2013 թ․ հունվարի 6). «Peacocks at Sunset». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  6. Anwar S. Dil (2000). Bengali language movement to Bangladesh. Ferozsons. ISBN 978-969-0-01577-8.
  7. Robert S. Stern (2000). Democracy and Dictatorship in South Asia: Dominant Classes and Political Outcomes in India, Pakistan, and Bangladesh. Praeger Publishers. ISBN 978-0-275-97041-3.
  8. «Article 3. The state language». The Constitution of the People's Republic of Bangladesh. Ministry of Law, The People's Republic of Bangladesh. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  9. «Bānlādēśakē jānuna» জানুন [Discover Bangladesh] (Bengali). National Web Portal of Bangladesh. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  10. Rich Morin (2013 թ․ հուլիսի 18). «The most (and least) culturally diverse countries in the world». Pew Research Center. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  11. «Most Diverse Countries 2020». World Population Review. Արխիվացված է օրիգինալից 2020-06-21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  12. «Mapping the Global Muslim Population: A Report on the Size and Distribution of the World's Muslim Population». Pew Research Center. 2009 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. The Constitution of the People's Republic of Bangladesh. Ministry of Law, The People's Republic of Bangladesh. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին. «Article 2A. – The state religion and Article 12. – Secularism and freedom of religion» {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  14. Oosterveld, Willem; Torossian, Bianca. «A Balancing Act: The Role of Middle Powers in Contemporary Diplomacy». Strategic Monitor 2018–2019. Clingendael Institute. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  15. Lisa Schlein (2020 թ․ մարտի 3). «Rohingya Refugee Crisis Has Bangladesh, UN Calling for Help | Voice of America – English». VOA News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 5-ին.
  16. Zafarullah, Habib; Siddiquee, Noore Alam (2001 թ․ դեկտեմբերի 1). «Dissecting Public Sector Corruption in Bangladesh: Issues and Problems of Control». Public Organization Review (անգլերեն). 1 (4): 465–486. doi:10.1023/A:1013740000213. ISSN 1566-7170.
  17. Braun, David Maxwell (2010 թ․ հոկտեմբերի 20). «Bangladesh, India Most Threatened by Climate Change, Risk Study Finds». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանգլադեշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 273