ԱՄՆ Պետական դեպարտամենտ (անգլ.՝ The United States Department of State), արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունը ԱՄՆ-ում (1789 թվականից), որն իրականացնում է արտաքին գործերի մինիստրության ֆունկցիաներ։ Գլխավորում է պետական քարտուղարը։ Իրավաբանորեն խորհրդակցական մարմին է (սահմանադրությամբ արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է պրեզիդենտին)։ Պետական դեպարտամենտը փաստորեն վարում է պրեզիդենտի և կոնգրեսի մշակած արտաքին քաղաքական կուրսը։ Իրագործում է նաև որոշ, միայն ներքին գործերին վերաբերող (մասնավորապես օրենքների հրապարակման) ֆունկցիաներ։ ԱՄՆ առաջին պետքարտուղարը եղել է Թոմաս Ջեֆերսոնը։ 2021 թ-ի հունվարի 26-ից այս պաշտոնը ղեկավարում է Էնթոնի Բլինքենը։ 1947 թ-ից պետդեպարտամենտը տեղակայված է՝ Վաշինգտոնում՝ Հարի Թրումենի տանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 239)։