Jump to content

Շչորս Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շչորս Բագրատի Դավթյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1938(1938-03-12)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 26, 2016(2016-05-26) (78 տարեկան)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ
ԵրեխաներԿարեն Դավթյան, Հովիկ Դավթյան, Տիգրան Դավթյան

Շչորս Բագրատի Դավթյան (մարտի 12, 1938(1938-03-12), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 2016(2016-05-26))[1], բանաստեղծ, պատմաբան, լրագրող, պետական-հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, ՀԽՍՀ 10 և 11-րդ գումարումների ԳԽ պատգամավոր, «Հայրենի տուն» թերթի գլխավոր խմբագիր, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ։

Կենսագրություն

Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին Էջմիածնում, զինվորականի ընտանիքում։ Նրա ծնողները Գորիսի Արեգունի (Ազատաշեն) գյուղից են եղել։ Հայրը՝ Բագրատ Դավթյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմն ավարտելուց հետո հորը նշանակում են Սիսիանի զինկոմիսար, և նրանք տեղափոխվում են Սիսիան։ Ընտանիքում եղել են հինգ երեխա։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը և նշանակվել Սիսիանի կոմերիտմիության շրջկոմի առաջին քարտուղար։ Այնուհետև տեղափոխվում է Սիսիանի «Որոտան» թերթ և աշխատում խմբագրի տեղակալ, իսկ հետո նշանակվում է խմբագիր[2]։ 1988-1991 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։ 1980-1995 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։ Շչորս Դավթյանի նախաձեռնությամբ 2004 թվականին ստեղծվել է «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը[2][3]։ Խմբագրել, կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն (1999, 2003, 2005, 2014)[4], «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը» (2001)[5], «Համո Սահյան. գրչի, խոսքի, խղճի կշիռը» (2003) գրքերը, «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն» պատկերագիրքը (2003), «Համո Սահյան. Դաղձի ծաղիկ» ժողովածուն (2006), «Համո Սահյան. Արցունքով լվացված սերեր» (2007), «Ակսել Բակունց. Մթնաձոր-Կյորես» (2007), Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի պատկերազարդ քառյակներ, Դանիել Վարուժանի «Հարճը» (2007), «Աշոտ Սաթյան-100» (2007)[6], ինչպես նաև պատկերազարդ օրացույցներ։

Պարգևներ

Աշխատություններ

  • «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք» 1996
  • «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը» 1997
  • «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» 1997
  • «Ականավոր սյունեցիներ» 1998
  • «Աշնան արահետ» (Բանաստեղծություններ) 2000
  • «Ականավոր սյունեցիներ»2001
  • «Մովսես Գ Ամենայն հայոց կաթողիկոս» 2001
  • «Վարպետ Անդրանիկ» 2001
  • «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը» 2004
  • «Մարզպան Վասակը պատմիչների (և ոչ միայն նրանց) դատաստանի առջև» 2004
  • «Լոր. հնամենի գյուղ, 100-ամյա դպրոց» 2005
  • «Աշոտ Սաթյան»։ Ծննդյան 100-ամյակի առթիվ 2007
  • «Համո Սահյան. կյանքը և գործը» 2007[8]

Ծանոթագրություններ

  1. «Կյանքից հեռացել է Շչորս Դավթյանը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 «ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ. «...Ամեն հայի մեջ մի տող Սահյան ապրեցնենք» | Սյունյաց երկիր». syuniacyerkir.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. https://www.azdarar.am/announcments/cat/45/00065636/
  4. Ընկերներն երբեք չեն պատրաստվում Համո Սահյանին բացակա դնել
  5. ՍԱՀՅԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ / ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ
  6. Աշոտ Սաթյան։ Ծննդյան 100-ամյակի առթիվ
  7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  8. haygirk.nla.am
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շչորս Դավթյան» հոդվածին։