Jump to content

Ղպտիերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ղպտիերեն
Տեսակմեռած լեզու, ժամերգության լեզու, լեզու և chronolect?
Ենթադասեգիպտերեն
Երկրներ Եգիպտոս[1] և Հին Եգիպտոս
Խոսողների քանակ0 մարդ (2021)
Վերահսկող կազմակերպությունInstitute of Coptology?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ6 մեռած
Գրերի համակարգՂպտական այբուբեն[2]
IETFcop
ԳՕՍՏ 7.75–97коп 328
ISO 639-2cop
ISO 639-3cop
 Coptic language Վիքիպահեստում

Ղպտիերեն, եգիպտերեն լեզվի (եգիպտերեն) վերջին փուլը, որն ընդգրկում է զարգացման մոտ մեկ հազարամյակ։ XI - XII դդ. ղպտիերենը արդեն մեռած լեզու էր՝ դուրս մղված արաբերենի կողմից։ Պահպանվել է քրիստոնյա եգիպտացիների մոտ՝ որպես պաշտամունքային լեզու։ Ունի 5 հիմնական բարբառ, սայիդյան (IV - XI դդ., գրական լեզու), բոխարյան (որն այժմ գործածում են ղպտիները), սուբախմիմյան, ախմիմյան, ֆայումյան։ Ղպտիերենին հատուկ է զարգացած վերլուծական կառուցվածքը։ Հնչյունական համակարգում առկա է 23 բաղաձայն (խուլեր, ձայնորդներ, մեկ ձայնեղ՝ յ) և 7 հիմնական ձայնավոր։ Շեշտը ուժային է։ Բառապաշարում կան հունարեն փոխառություններ։ Այբուբենը տառագիր է, ստեղծել են եգիպտացիները մ. թ. II - III դդ.՝ Աստվածաշունչը հունարենից ղպտիերենի թարգմանելիս։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Wolfgang Kosack։ Lehrbuch des Koptischen.Teil I:Koptische Grammatik.Teil II:Koptische Lesestücke, Graz 1974.
  • Wolfgang Kosack։ Der koptische Heiligenkalender. Deutsch - Koptisch - Arabisch nach den besten Quellen neu bearbeitet und vollständig herausgegeben mit Index Sanctorum koptischer Heiliger, Index der Namen auf Koptisch, Koptische Patriarchenliste, Geografische Liste. Christoph Brunner, Berlin 2012, ISBN 978-3-9524018-4-2.
  • Wolfgang Kosack։ Schenute von Atripe De judicio finale. Papyruskodex 63000.IV im Museo Egizio di Torino. Einleitung, Textbearbeitung und Übersetzung herausgegeben von Wolfgang Kosack. Christoph Brunner, Berlin 2013, ISBN 978-3-9524018-5-9.
  • Wolfgang Kosack։ Koptisches Handlexikon des Bohairischen. Koptisch - Deutsch - Arabisch. Verlag Christoph Brunner, Basel 2013, ISBN 978-3-9524018-9-7.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղպտիերեն» հոդվածին։